ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ

1980 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը
1980-1985 թթ. Ախալքալաքի դպրոցում աշխատել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
1988-1989 թթ. եղել է «Կերպասագործ» թերթի թղթակից
1989-2001 թթ.` «Գարուն» ամսագրի խմբագիր
2000 թվականից` «Դրամատուրգիա» հանդեսի հիմնադիր-խմբագիր[1]
2001-2004 թթ. և 2012 թ. մարտի 1-ից՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր
2004 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ[2]։
2007 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ։
2008 թ. ապրիլի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]։
Ստեղծագործություններ
Խոդիկյանի ստեղծագործությունն արդիաշունչ է, խոհական։ Լույս են տեսել Խոդիկյանի «Պիեսներ» (1997), «Մեռյալ սիրո փողոցը» (2001), «Երկու պիես» (2003), «Խաղի ժամանակը» (2004), «Ցելոֆանե երջանկություն»[4] (2011, աուդիոգիրք, հայերեն, ռուսերեն) պատմվածքների ու պիեսների ժողովածուները։

Պիեսները բեմադրվել են Երևանի Սունդուկյանի և Պարոնյանի անվան, Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոններում։

Մրցանակներ
1997 Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակ
1999 «Ոսկե եղեգն» մրցանակ
2002 «Արտիստ» մրցանակ
2002 ՀԳՄ ամենամյա մրցանակի՝ «Տարվա լավագույն պիեսի համար»
2003 «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալ
2004 «Արմմոնո» թատերական միջազգային փառատոնի գլխավոր մրցանակ՝ «Երկրորդ կտակը» ներկայացման համար
2005 «Արմմոնո» թատերական միջազգային փառատոնի «Լավագույն ներկայացում» մրցանակ` «Տրակտատ թաշկինակի մասին» ներկայացման համար
2006թ. – «Երկրորդ կտակը»՝ թատերական միջազգային փառատոնի դափնեկիր, (Մանիլա, Ֆիլպիններ)
2009 Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության Ոսկե հուշաշքանշան` հայկական մամուլում եզակի «Դրամատուրգիա» հանդես հիմնադրելու և հանդեսի էջերը հայ ժամանակակից դրամատուրգներին տրամադրելու համար
2010 «Ներկայի վերականգնումը» Արդի դրամատուրգիայի 1-ին միջազգային փառատոնի 3–րդ մրցանակ «Այն, որ չկա» եռագրության համար
2011 Լևոն Շանթի անվան ՀԳՄ նախագահության ամենամյա մրցանակ «Իմ դասականները» պիեսների ժողովածուի համար
2012 ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի Ֆորում Թատրոնի փոքրածավալ պիեսների մրցույթ. 1-ին մրցանակ «Ծիածանի գույները» պիեսի համար
2013 «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Լավագույն սցենարի» մրցանակ «Ընդհատված մանկություն» ֆիլմի սցենարի համար:
2013 Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և Հայաստանի Գրողների միության «Գրական մրցանակաբաշխություն– 21-րդ դար»- համահայկական գրական մրցանակաբաշխության դափնեկիր «Մեկ ժամ հիշողություն» պիեսի համար:
2014 «Տարվա լավագույն գրող – 2013»
2015 «Տարվա լավագույն գրող – 2014»
2015 «Պատմություններ առանց սահմանի» միջազգային դրամատուրգիական մրցանակաբաշխության 1-ին մրցանակ «Վիճակախաղ», «Պատերազմի կանայք» պիեսների համար /Նյուրնբերգի Ազգային թատրոն, Գերմանիա/
2015 Լևոն Շանթի անվան ՀԳՄ նախագահության ամենամյա մրցանակ «Պիեսներ» ժողովածուի համար

 

Տեսական հոդվածներ