Ինչպե՞ս ղեկավարը հրաժարական տվեց- Հարություն Գալֆայանի «Ծաղրածուն»

Ես ծաղրածու եմ, -ասում է Հարություն Գալֆայանն իր հերթական մոնոներկայացման մեջ:
Բազմիցս ենք տեսել նրան այդ կերպարում, բայց…բայց սա մի ուրիշ ժանր է: Ֆարսով և տրագիկոմիզմով համեմված «Տրակտատ հրաժարականի մասին» ըստ Կարինե խոդիկյանի համանուն պիեսի:
Եթե բախտդ բերի ռեժիսորը այս դերի համար քեզ ընտրի, -ասում է ներկայացման ծաղրածուն և հավելում.
-Ինչպես տեսնում եք հերթական անգամ ինքս եմ ինձ ընտրել…

Հարություն ինչո՞ւ հերթական անգամ և բեմադրիչ և դերակատար:
Այո շատ ճիշտ նկատեցիք…բայց դա ամենևին եսասիրական նկրտումներից ելնելով չէ: Չչնայած ինքդ քեզ պետք է սիրես, սիրելով միջիդ Ա ստ ծուն (քանզի Աստված սեր է):
Պարզապես առաջադրվող հանգամանքները ինձ կրկին բերեցին այդ ուղղու վրա: Ես միշտ եմ ինձ տեսել դերասանի կոչման մեջ ու ոչ միայն ես այլ բազմաթիվ մարդկանց հորդորով նաև գնացի այդ ճամփով: Ռեժիսոր լիելը ինձ թույլ է տալիս նաև բեմադրել:
Իսկ չխաղալ, չնկարել կամ չգրել ես չեմ կարող: Դրանք միջոցներ են էներգիադ ճիշտ ռեալիզացնելու և ասելիքդ փոխանցելու համար:
Նաև գաղտնիք չէ, որ այսօր դժվար է ստեղծագործողին ունենալ հովանավոր, վերցնել դերասաններ, վարձատրել, եթե պետական ստատուս չունես: Որովհետեև հովանավորին նախ և առաջ հետաքրքրում է փողը, ոչ թե արվեստը:

Ինչո՞ւ հենց այս պիեսը:
Իմ բոլոր բեմադրությունները եղել են միայն այն դեպքում, երբ առաջին իսկ բառից պիեսի ասելիքը մեխվել է ուղեղումս ու անցել պրիզմայով: Սա այդ դեպքերից էր: Եվ բացի այդ այստեղ արծարծվում են շատ կարևոր թեմաներ կյանքի, սիրո մասին ճշմարտություններ:

Մի պահ համենայն դեպս բեմադրական լռություն էր: Ինչո՞ւ և ո՞ւր էր էնտուզիազմով լի նպատակասլաց Հարություն Գալֆայանը՝ թատրոնի նվիրյալը:
Այո ինչ որ տեղ կային լռության նոտաներ, գուցե հիասթափություն չակերտավոր արվեստ ստեղծողներից: Ճիշտ նկատեցիք ես այնքան շատ էի նվիրվել գործիս դեռ ուսանող տարիներից, որ բոլորն ասում էին թատրոնի նվիրյալ: Բայց անհետացան բոլորը:
Մեկ ու կես տարին ինքնազարգացման, կատարելագոծման, խորը մտորումների, ինչ ինչ պիեսների, սցենարների վրա աշխատելու և վերջապես հոգեպես և ֆիզիկապես ամրանալու ու վերածնվելու տարի էր: Ընդմիջումները նրա համար են որպեսզի լցվես, նոր գույներ ու որկաներ ձեռք բերես: Ինչպես հենց բեմադրությանս մեջ է ասվում.
-Երբ կորցնում ես ամեն ինչ, ոչ մեկին պետք չես: Ամեն ինչը ունեցվածքը, անգամ իշխանությունը չէ: Ամեն ինչը հավատն է մարդու, մարդկանց, աշխարհիհանդեպ: Երբ կորցնում ես աչքերդ բացվում են:
Այո ես կորցրեցի մի պահ հավատս: Ընդամենը մեկ լուսավոր, մեկ դրականը կամ մեկ աղոթքը փրկեց:

-Ինչպես ապրել մարդկանց մեջ: Աշխարհը ծուռ եկել ու ծուռ գնում է, — ասվում է պիեսում: Իսկ ինչպե՞ս է ապրում Հարություն Գալֆայանը մարդկանց մեջ:
Մարդավայել: Սիրելով մարդկանց:
Իսկ իրականում ամեն ինչ վերածվել է առևտրի: Անգամ սերը: Ինչպես պիեսում է ասում ծաղրածուն.
-Ինչի՞ համար եք սեր պահանջում այն էլ բոլորի առաջ… դա ի՞նչ առևտուր է. դու ինձ սիրո խոստովանություն ես քեզ իշխանություն:
Իրոք հիմա իշխում են կեղծ սիրային առ ու ծախի հարաբերություններ: Որպես մարդ, սեր կրող էակ, Աստծուն կրող էակ դեմ եմ:
Կա միայն մեկ բան. կա լույս Աստծո լույս… շնորհ…Կա դրական էներգտիկ դաշտ ու բոլորին է տրված: Կյանքի հետ կորցնում են, չարանում, անբարտավան դառնում: Տգիտությունից, անգիտակցությունից կորցնում միակը` աստվածայինը…սերը… ուժը… լույսը… հոգին… միտքը…

Հարություն միշտ եք ճշմարտությունն ասել: Արդյոք կարելի՞ է ասել Դուք էլ բնույթով ծաղրածու եք, ում միակ արտոնությունը ճշմարտությունն ասելն է:
Այո կարելի է համարել…ես ու ընդհանրապես ճշմարիտ արվեստ ստեղծողները ծաղրածուներ են իրենց արվեստը ճշմարտի հիմք ունի: Ինչպես հենց պիեսում է ասվում.
Եթե ընտրյալ չես, բայց վերջին խոսքի համար կյանքդ էլ գրավ կդնես, ուրեմնծնվել ես ծաղրածու դառնալու համար:
Իրոք «Ծաղրածուները կատակում են, որովհետև վախենում են լուրջ երևալ… ծիծաղում, որ ցավից չվնգստան: Ոչ մեկին չի հաջողվել հիմար տեսքով ասելամենախելացի մտքերը ինչպես ծաղրածուներին: »
Շատերն են փորձել կեղծավոր աշխարհում անկեղծ խոսք ասել… Ճշմարտությունն ասելը միակ արտոնությունն է ծաղրածուների:

Հրաժարական թագից, ունեցվածքից, իշխանությունից: Ե՞րբ:
Երբ հանեն միջի չարին..Աստված ստեղծել է մարդուն իր պատկերով: Աստված կատարյալ է: Բայց մարդը թույլ գտնվելով կործանում է իրեն ու շրջապատին: Նորից եմ ուզում մեջբերել պիեսից.
Սակավներին է հաջողվում արքա ծնվել, իսկ ընտրյալներին արքա մեռնել: Ոմանք ոչ միայն արքա ծնվելու, այլև այդ երազանքը փայփայելու իրավունք անգամչունեն: Բայց արի ու տես, որ հենց այդ տեսակին է հաջողվում արքա դառնալ: Իշխանությունը մարդուց խլում է մարդկայինը, իրականության զգացողությունը ևսուտը կեղծիքը քծնանքն ու ստորաքարշությունն են դառնում միակ ճշմարտություն: Բռնակալները օրերից մի օր հրաժարական են տալիս: Նրանց սպառնում է ժողովրդիդատը…սեփական ժողովրդի անեծքից ոչ մեկը փրկություն չունի:
Եթե ամեն մեկը մեկ քայլ անի, եթե գիտակցի…
Փնտրեք հրաշքը ձեր մեջ…Ամենամեծ հաղթանակը սեփական անձի հանդեպ տարած հաղթանակն է…

-Կա՞ մեկն ով համոզված է մի օր հաղթելու է ճշմարիտ խոսքը, -այսպես է ավարտվում մեր օրերի շնորհալի երիտասարդի բեմադրությունը…
ուրեմն համեցեք ներկայացմանը, քանզի Ծաղրածուի միակ արտոնությունըճշմարտությունն ասելն է:

Կարդացեք նաև