ԱԹԵՆՔՈՒՄ ՀՈՒՆԱՐԵՆՈՎ ԲԵՄԱԴՐՎԵԼ Է ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ «ԵՐԿՈՒ ՏԻՐՈՋ ՄԵԿ ԾԱՌԱՆ»

«Ծիածան» թատերախումբը, մարտի 24-ին և 25-ին, Աթենքի Ռենդի շրջանի քաղաքապետարանի «Քամպանելիս» սրահում հունարենով բեմականացրել է երկար ամիսներ սպասվող Հակոբ Պարոնյանի՝ «ԵՐԿՈՒ ՏԻՐՈՋ ՄԵԿ ԾԱՌԱՆ» ստեղծագործությունը:

Հայկ Գասարճյանի բեմադրությամբ, արդիական ոճով մշակած և հունարեն երգերով համատեղված բեմականացումը մեծ հետաքրքրությամբ ընդունվեց հույն և հայ հանդիսատեսի կողմից:

Բեմականացման հունարեն սքանչելի երգերը մշակել էին երաժշտահան Նիկոս Խաձիելևտերիուն և բանաստեղծ Անտոնիս Պետրատոսին, նկարչական ձևավորումը Դինա Կալիմանինն էր։

«ԵՐԿՈՒ ՏԻՐՈՋ ՄԵԿ ԾԱՌԱՆ» թատրոնը «Ծիածան» և «Նոր ծիածան» թատերախմբերի 12-րդ ներկայացումն էր վերջին 11 տարիների ընթացքում:
«Արարատ» մարզական և մշակութային «Ծիածան» թատերախումբի ներկայացման հիմնական դերակատարներն էին՝ Արման Մենենդյանը, Գրիգոր Չափարյանը, Սոտիրիս Սեմերջյանը, Հերման Մենենդյանը, Գեորգիա Մակրիդին, Անաստասիոս Պանայուդակիսը, Սոնա Գալստյանը։

«Հայաստան» լրատվական ցանց, Աթենք.

Կարդացեք նաև