«Հայկական էսքիզներ»-ի «Համալսարանական» մարմնավորումը

ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն–ստուդիան (գեղ. ղեկավար` Կարինե Դավթյան) հանդիսատեսի դատին հանձնեց «Հայկական էսքիզներ» ներկայացումը, որը նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակներին: Ներկայացման հիմքում Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» ստեղծագործությունն է, պիեսի համահեղինակներն են ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և «Անկախության սերնդի ձայնը» մրցույթ փառատոնի գրական մրցույթում «Անդին»-ի մրցանակը շահած Անի Միքայելյանը: Հագուստների ձևավորումն իրականացրել է «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանը, կերպարները մարմնավորել են ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները:
Ներկայացման բեմադրող ռեժիսոր Կարինե Դավթյանը ներկայացման մեջ կարևորել է հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած նոր իրադարձությունների՝ Արցախյան հերոսամարտի, Քառօրյա պատերազմի և նրանց հերոսների ներգրավումը՝ ձգտելով ստեղծել նոր մտածողությամբ նոր հայրենասիրական գաղափարներ սերմանող մի գործ, որի առաջնային կրողը պետք է լինի հայ երիտասարդ սերունդը: Պիեսի հատկանշական կողմը պատմական զուգորդությունն է՝ հիմնված հայրենական պատերազմի և արցախյան հերոսամարտի ընթացքում տեղի ունեցած դեպքերի զարմանալի զուգադիպության վրա: Ներկայացումը յուրօրինակ ճամփորդություն է հայ ժողովրդի պատմության, նրա կրած ճակատագրի, լուսավոր և ողբերգական էջերի առանցքային նշանակություն ունեցող դեպքերով: Ռեժիսորը դերակատարների խորհրդանշական բաժանում է կատարել՝ 12 հիմնական կերպարներ (Հայաստան, Սփյուռք, Արցախ, Ծիրանի ծառ, Խորհրդային տարիներ, Գոթական ժամանակաշրջան):
Ներկայացմանը ներկա էին Վարդգես Պետրոսյանի ընտանիքի անդամները, Թաթուլ Կրպեյանի դուստրը, Արցախյան ազատամարտի և Քառօրյա պատերազմի մասնակիցներ, ԵՊՀ դասախոսներ և ուսանողներ, մշակութային գործիչներ:

Էսքիզ - Հայաստան

Էսքիզ – Հայաստան

 

Գլխավոր դերակատար- գրողի կերպար՝ Էդուարդ Հովհաննիսյան

Գլխավոր դերակատար- գրողի կերպար՝ Էդուարդ Հովհաննիսյան

Էսքիզ – Օրորոցային՝ – Տաթև Ղազարյան, Մարիցա Թիլիքյան

Էսքիզ – Աղբյուր հուշարձան ՝ ձախից աջ – Վարսիկ Սահրադյան, Կարինե Սիմոնյան, Մարիցա Թիլիքյան, Հերմինե Նալբանդյան

Էսքիզ – Մարեն՝ ձախից աջ – Արմեն Առաքելյան, Կարինե Սիմոնյան, Վարսիկ Սահրադյան, Տիգրան Թումանյան, Անի Միքայելյան, Տաթև Ղազարյան

Էսքիզ – Բաժակաճառ ՝ ձախից աջ – Էդուարդ Հովհաննիսյան, Երջանիկ Կարապետյան

Էսքիզ –Վերջաբան ՝ ձախից աջ – Կարինե Սիմոնյան, Անի Միքայելյան, Տիգրան Թումանյան, Տաթև Ղազարյան

Էսքիզ – Օրորոցային ՝ Մարիցա Թիլիքյան

Ձախից աջ՝ Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյան, Գալյա Խաչատրյան, Վարդգես Պետրոսյանի դուստր՝ Արմինե Պետրոսյան և թոռնուհի Մարինե Օհանջանյան,

Առաջին շարք ձախից աջ՝ Գոհար Դավթյան, Արմեն Առաքելյան, Անի Մուրադյան, Լիանա Սարգսյան, Անի Միքայելյան, Հերմինե Նալբանդյան, Մարինե Օհանջանյան, Ասպրամ Կրպեյան, Արմինե Պետրոսյան, Կարինե Դավթյան (ներկայացման ռեժիսոր), Անի Գևորգյան, Կարինե Սիմոնյան, Տաթև Ղազարյան, Վարսիկ Սահրադյան, Էմմա Կատվալյան, Երկրորդ շարք՝ ձախից աջ – Մարիցա Թիլիքյան, Ստելլա Հունանյան, Դիանա Եղիկյան, Անահիտ Սիմոնյան, Էդուարդ Հովհաննիսյան, Տիգրան Թումանյան, Գառնիկ Առաքելյան, Երջանիկ Կարապետյան, Կարեն Ավեյան

Էսքիզ – Արցախյան ազատամարտ – ձախից՝ Էդուարդ Հովհաննիսյան, Տիգրան Թումանյան, Երջանիկ Կարապետյան

Կարդացեք նաև