«Голоса истории» միջազգային 14-րդ թատերական փառատոն

Ռուսաստանի Դաշնության Վոլոգդայի շրջանի նահանգապետի տեղակալ Օ. Վասիլևի հրավերով Երևանի մնջախաղի պետական թատրոնը հունիսի 19-22ը որպես հատուկ հյուր մասնակցեց Ռուսաստանի Վոլոգդա քաղաքում կազմակերպված «Голоса истории» միջազգային 14-րդ թատերական փառատոնին:

Հունիսի 20-ին թատրոնը ցուցադրեց իր խաղացանկային «Արդաղիոն» ներկայացումը Վոլոգդայի պատմական Կրեմլի Կոնսիստորյան բակում:

Հունիսի 21-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի, տնօրեն Արամ Խոջոյանի և դերասան Մանվել Սարգսյանի մասնակցությամբ:

Թատրոնի պատվիրակության անդամները հարցազրույցներ տվեցին տարբեր հեռուստաալիքների և ռադիոալիքների, տպագրվեցին մի շարք հոդվածներ:

Ներկայացման թեման և Վոլոգդայի Կրեմլի միջավայրը շատ համահունչ էին և մեծ ազդեցություն թողեցին հանդիսատեսի վրա: Ներկա էր շուրջ 600 հանդիսատես, որոնք ներկայացման ավարտին տևական ժամանակ հոտնկայս ծափահարում էին:

Քանի որ թատրոնը փառատոնի հատուկ հյուրն էր, նահանգապետի տեղակալի կողմից ստացավ շնորհակալագիր:

Կազմակերպիչները, բարձր գնահատելով մեր ներկայացումը, առաջարկեցին հաջորդող փառատոներին մասնակցել թատրոնի մեկ այլ խաղացանկային ներկայացումով: Հետագա համագործակցության համար ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ այլ միջազգային նախագծերում ընդգրկվելու համար: Ինչպես նաև փառատոնի այլ մասնակիցների կողմից ներկայացվեցին թատրոնի կողմից կազմակերպվող Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգաին 7-րդ փառատոնին մասնակցելու հայտեր:

Հղումներ՝

https://vk.com/@golosaistorii-erevanskii-gosudarstvennyi-teatr-pantomimy-ardalion

https://vk.com/doc320354_465778156?hash=b2da33938b072c40a0&dl=1859ef5156cd3b79d3

https://vk.com/golosaistorii?z=video-21963916_456243588%2F1291ec315bff170c84%2Fpl_post_-66780707_270

https://vk.com/golosaistorii?w=wall-66780707_277%2Fall

https://vk.com/golosaistorii?z=photo-66780707_456239212%2Falbum-66780707_253940299

https://vk.com/golosaistorii?w=wall-66780707_273%2Fall

http://vologdaregion.ru/news/2018/6/21/aktery-iz-arme..

https://www.armmuseum.ru/news-blog/2018/6/22/—3

http://cultinfo.ru/news/2018/6/the-tragedy-of-actor-w..

https://www.facebook.com/mimetheatre/media_set?set=a.1701249773316267.1073741883.100002937821463&type=3&notif_id=1530011082604272&notif_t=notify_me

Կարդացեք նաև