ՎԱՂՈՒՑ ՍՊԱՍՎԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ. Հայ թատրոնի պատմության մեջ՝ ԱՌԱՋԻՆԸ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից այսուհետ կգործի Black Box- Small Stage, կամ «Սև տուփ- Փոքր բեմ» թատրոնը:
Մեր թատերական կյանքում այս նշանակալի իրադարձությունը կյանքի կոչվեց գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի, տնօրեն Վարդան Մկրտչյանի՝ հարգանքի արժանի համառ նպատակասլացության և «Կոնվերս Բանկ»-ի աջակցության շնորհիվ:
Երկրորդ բեմահարթակն իր հնարավորություններով՝ տարածքային, տեխնիկական հագեցվածությամբ և տարակերպ բեմական փոխակերպումներով թատերական նոր որոնումների ու բացահայտումների վստահություն է ներշնչում:
Այդ վստահությունն ավելի է ամրապնդվում առաջին ներկայացման հայտով՝ Սերժ Մելիք-Հովսեփյանը, ում անունն ազդագրի վրա արդեն խոստանում է թատերական երևույթ, բեմադրելու է ֆանտազիա-ներկայացում Վսևոլոդ Մեյերխոլդի մասին:
Շնորհավորում ենք բոլորիս ՓՈՔՐ ԹԱՏՐՈՆԻ ծննդյան առթիվ:

Կարդացեք նաև