ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ / Վիգեն ՍՏԵՓԱՆՅԱՆ

«ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ» պիեսը տպագրվել է «ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» հանդեսի 2007 թ. թիվ 12-13-ում   

 

 

Լինում է, չի լինում… Այս բառերը ծանոթ են մեզ մանկությունից: Եվ որքան մեծանում ենք մենք, այնքան ավելի ենք կարոտում այդ բառերին և այդ բառերով սկսվող… հրաշքին: Թերևս դա է պատճառը, որ Լիբանանում ապրած և աշխատած տարիներին՝ թատրոնի համար մանկական նյութեր փնտրելիս, ինձ, ինչպես և շատ-շատերին իրենց ժամանակին, օգնության հասավ մեծն Թումանյանը՝ իր իմաստուն հեքիաթներով, և մեկը մյուսի ետևից բեմ բարձրացան Հայոց բանաստեղծի ստեղծագործությունները՝ «Մի կաթիլ մեղրը», «Տերն ու ծառան», «Անհաղթ աքլորը», «Սուտասանը», «Շունն ու կատուն»…

Բոլոր բեմադրություններն էլ հարուստ են երգերով ու պարերով, նկարչական ձևավորման վառ գույներով և հաճույքով դիտվում են թե՛ փոքրերի, թե՛ մեծերի կողմից: Եթե ցանկություն առաջանա այս գործերից որևէ մեկը բեմադրել Հայաստանում, հեղինակը պատրաստ է օժանդակել յուրաքանչյուր թատրոնի՝ տրամադրելով ներկայացման համար հատուկ գրված երաժշտությունը:

Թերևս այսքանը… Այսօր ձեր ուշադրությանն է ներկայացվում «Տերն ու ծառան» թատերախաղը: Հանդիպումը հեքիաթի հետ, այն էլ՝ Թումանյանական, կարծում եմ, միշտ էլ հաճելի է:

Վիգեն ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ

Երաժշտական հեքիաթ 1 արարով

Ըստ Հովհաննես Թումանյանի

 

Գործող անձինք

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ

ԱՂԱ ԿԱՐԱՊԵՏ

ՏԻԿԻՆ ՆՈՒՆՈՒՖԱՐ

ՀԱՄՈնաև ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՍԱՐՈ

ՏԻՐԱՑՈՒ

ՈՍՏԻԿԱՆ ԳՈԻԳՈԻՇ

ՎԱՐՍԱՎԻՐ ՍԻՄՈՆ

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ԱԼԵՔՍԱՆ

ԾԱՂԿԱՎԱՃԱՌ ԱՆՈՒՇ

ՄՐԳԱՎԱՃԱՌ ՄԱՆՈՒՇ

 

Բեմ են մտնում Ծաղրածուները:

 

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ – Ուրեմն՝ լինում է, չի լինում…

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Մի մեծ կով է լինում:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Ի՞նչ մեծ կով:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Ո՞նց թե՝ ինչ կով: Պոզով-պոչով և չորս ոտքով: Այ, այսպես, մո՜ւ է անում:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ – Լսիր, դու… մու-մու…

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Չէ, էդ դու լսիր… (Տանիքին նստած կովին: ) Հե՜յ, դու, ձայն հանի, թող լսի: (Կովը բառաչում է: )

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Հիմա որ մի հատ տվել եմ…

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — (փախչելով) : Է՛… հանգիստ…

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Ուրեմն՝ լինում է, չի լինում…

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Հետն էլ մի աքլոր է լինում: Էն էլ ծուղրուղու է կանչում:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Հիմա էլ աքլորին մեջտեղ հանեց: Աքլորի համար դեռ շուտ է: Հեքիաթն սկսենք՝ հետո…

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ – Հա՜, հասկացա: (Տանիքին նստած աքլորին: ) Էյ, փիտրած հավ, լսեցի՞ր: Քեզ համար դեռ շուտ է: Քը՛շ-քը՛շ…

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Լսիր, ինչո՞ւ ես խանգարում:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Ո՞վ, ե՞ս…

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Չէ, ե՛ս…

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Ես չեմ խանգարում: Դու միայն ասա՝ ինչ անեմ:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ – Հա՞… դե, ուրեմն, բերանդ փակիր և ինչ որ ասեմ՝ կրկնիր:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Փակ բերանով կրկնե՞մ:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ – Է՜… Լինում է, չի լինում…

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Չի լինում, չի լինում, չի լինում…

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Էս ի՞նչ ես անում:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Կրկնում եմ:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Մի հեքիաթ է լինում:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Լինում է, լինում է, լինում.. .

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Հեքիաթ, որի նմանը չկա…

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Եվ որը կոչվում է…

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ — Տերն ու Ծառան:

 

Երգելով բեմ են գալիս ներկայացման մասնակիցները:

 

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Երբ վառվում են վառ լույսերը,

Երբ հնչում են շեփորները,

Եվ հեքիաթն է բոլորիս կանչում:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Մենք բացում ենք լայն դռները,

Եվ լցնում ենք դահլիճները,

Եվ հեքիաթն է մեզ նորից տիրում:

ԱՂՋԻԿՆԵՐ — Լինում է, չի լինում…

ՏՂԱՆԵՐ — Լինում է, չի լինում:

ԲՈԼՈՐԸ — Հեքիաթ է սա, իսկ հեքիաթում ամեն ինչ է լինում:

ՏՂԱՆԵՐ — Լինում է, չի լինում…

ԱՂՋԻԿՆԵՐ — Լինում է, չի լինում:

ԲՈԼՈՐԸ — Մեր թատրոնում «Տերն ու ծառա» ենք մենք խաղում:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Մեր փոքրիկ և մեծ հյուրերը,

Որ այսօր թատրոն եկել են,

Կտեսնեն հեքիաթ մի իմաստուն:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Ուր խարդախ են հարուստները,

Եվ ազնիվ են աղքատները,

Եվ թե ով է նրանցից հաղթում:

ԱՂՋԻԿՆԵՐ — Լինում է, չի լինում…

ՏՂԱՆԵՐ — Լինում է, չի լինում…

ԲՈԼՈՐԸ — Հեքիաթ է սա, իսկ հեքիաթում ամեն ինչ է լինում:

ՏՂԱՆԵՐ — Լինում է, չի լինում…

ԱՂՋԻԿՆԵՐ — Լինում է, չի լինում…

ԲՈԼՈՐԸ – Ուշադրությո՛ւն: Ներկայացումն է մեր սկսվում:

 

ՊԱՏԿԵՐ 1

Համոյի և Սարոյի տան բակը: Եղբայրները քնած են:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ – Հե՜յ, սկսիր… Ծուղրուղո՜ւ…

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Հասկացա: (Աքլորի պես: ) Ծուղրուղո՜ւ…

ՀԱՄՈ — (արթնանալով) : Է՛հ, էս օրն էլ բացվեց: Երանի բարին էլ հետը բացվեր:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Մեծ եղբայր…

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Համո… Ծուղրուղո՜ւ…

ՍԱՐՈ — (տեղից ցատկելով) : Մեկը չկա՞, էս անտեր աքլորի ձենը կտրի:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Փոքր եղբայր…

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Ի՞… Սարո՞…

ՀԱՄՈ — Դու էդ աղա Կարապետի աքլորի՞ն ես անտեր ասում: Մեզնից լավ է ապրում: ՍԱՐՈ — Կապրի, բա ի՞նչ կանի… Եթե դրա կերը ինձ տային, ես դրանից բարձր ծուղրուղու կկանչեի:

ՀԱՄՈ — Հը՞, վեր կենա՞նք:

ՍԱՐՈ – Ինչո՞ւ, տանը ուտելու բա՞ն կա:

ՀԱՄՈ – Որտեղի՞ց:

ՍԱՐՈ — Բա որ չկա, էլ ինչո՞ւ ենք վեր կենում:

 

Եղբայրները նորից պառկում են:

 

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Աղքատ էին ապրում երկու եղբայրները, շա՜տ աղքատ:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Բա որ երեքը լինեին… չորսը, հինգը…

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ – Ձա՛յնդ:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Ծու-ղրու-ղու:

ՍԱՐՈ – Թո՛ւ, ես քու ձայնավոր հերն եմ անիծել: Մարդ գնա, էդ աքլորին բռնի, փետրահան անի… և ուտի:

ՀԱՄՈ — Տես, որ աղա Կարապետը քեզ փետրահան չանի:

ՍԱՐՈ — Ի՞նչ… Գլուխը պատովը կտա քո աղա Կարապետը: Էն ո՞վ եղավ, որ ինձ փետրահան անի:

ՀԱՄՈ — Ի՜, գլուխգովան, աղան որ ուզի… (Ա. Ծաղրածուին.) Էստեղ արի: Մի ձեռքով վզիցդ կբռնի, մյուս ձեռքի վրա կդնի և…

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Վերջ:

ՀԱՄՈ – Հասկացա՞ր:

ՍԱՐՈ — Հլա թող փորձի: Ես որ ուզեմ… (Բ Ծաղրածուին.) Մի էստեղ արի, տեսնեմ…

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Հա, Սարո ջան…

ՍԱՐՈ — (բռնելով նրա վզից) : Երկու մատով դրա վզից կբռնեմ, կոշիկիս տակ կդնեմ ու…

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Վերջ, վերջ:

ՍԱՐՈ — Հասկացա՞ր…

ՀԱՄՈ — Տո, դու կարգին կոշիկ էլ չունես, ա՛յ խեղճ ու կրակ: Իսկ աղա Կարապետը ոչ փողին ա փող ասում, ոչ էլ մարդուն՝ մարդ:

ՍԱՐՈ — Դե, հերիք ա նվնվաս, տեղներս նստած որ մնանք, ոչ ոք մեզ հաց չի տա: (Փորը բռնելով: ) Վայ… վայ-վայ…

ՀԱՄՈ — Քեզ ի՞նչ եղավ:

ՍԱՐՈ — Հենց որ հացի անունը տվի՝ փորս բողոքեց:

ՀԱՄՈ — Իսկ դու գլուխդ դիր բարձի տակ ու քնիր: Ոչ փորիդ ձենը կլսես, ոչ էլ սովդ կզգաս:

ՍԱՐՈ — Ի՜… Տո, հենց սովից է, որ քունս չի տանում: Հենց աչքս փակում եմ, դեմս խորոված հավեր են սկսում թռչել:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — (նմանակելով հավին) : Կո-կո-կո…

ՍԱՐՈ — Տապակած բադեր…

  1. ԾԱՂՐԱԾՈՒ — (նմանակելով բադին) : Կրյա-կրյա-կրյա…

ՀԱՄՈ — Գառան խաշլամա…

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — (նմանակելով ոչխարին) : Բե-ե-ե՜… Բե-ե-ե՜…

ՍԱՐՈ – Հա՜, խաշլամա… Է՜, ի՞նչ խաշլամա: Թռչող ոչխար որտե՞ղ ես տեսել: (Համոն ծիծաղում է: ) Լավ, հերիք է ծիծաղես: Արի, արի գնանք գյուղամեջ: Աստված ողորմած է, մեկ էլ տեսար, մի դուռ բացեց մեզ համար:

ՀԱՄՈ – Աստված կբացի, բայց աղա Կարապետը նորից կփակի:

ՍԱՐՈ – Դե հերիք նվնվաս, գնացինք:

 

Ծաղրածուները «ՀԱՄՈ և ՍԱՐՈ» երգով ներկայացնում են եղբայրներին: Քիչ անց նրանց են միանում ներկայացման մասնակիցները:

 

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ – Համոն ու Սարոն արթնացան քնից…

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ – Եվ ճամփա ընկան՝ շատ դժգոհ կյանքից:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ – Համոն ու Սարոն՝ երկու եղբայրներ

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ – Բայց այդքան տարբեր երկու պատկերներ:

ԱՂՋԻԿՆԵՐ – Ա՜խ, Համո, ա՜խ, Համո,

Դու համեստ ես շատ և ազնիվ ու բարի:

ՏՂԱՆԵՐ – Ա՜խ, Համո, ա՜խ, Համո,

Ինչ սարքեն գլխիդ, դու ձայն էլ չես հանի:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ – Համոն ու Սարոն գյուղամեջ ելան,

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ – Բայց այդքան տարբեր երկու պատկերներ:

ԱՂՋԻԿՆԵՐ – Ա՜խ, Սարո, ա՜խ, Սարո,

Ի՜նչ ճարպիկ ես դու, խորամանկ և արթուն:

ՏՂԱՆԵՐ – Ա՜խ, Սարո, ա՜խ, Սարո,

Ով արդար է, նրա բախտն է միշտ բերում:

 

ՊԱՏԿԵՐ 2

Շուկա: Վաճառականներ, հաճախորդներ, այստեղ են նաև երկու եղբայրները:

 

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Իսկ հրապարակում,

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Հենց գյուղամիջում,

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Մեծն Կարապետ աղայի անվան

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Շուկան էր բացվել կիրակնօրյա:

ՄՐԳԱՎԱՃԱՌ — Համեցեք, համեցեք… տանձ, խնձոր, սալոր, դեղձ…

ԾԱՂԿԱՎԱՃԱՌ — Մեխակներ… վարդեր… անուշ հոտով, սիրուն տեսքով…

ՈՍՏԻԿԱՆ — արսավիրին) : Հե՜յ, Սիմոն ես, ինչ ես… Մի արի, տեսնեմ…

ՎԱՐՍԱՎԻՐ — Վայրկյան մը, մուսյո ոստիկան, հիմա կու գամ:

ՏԻՐԱՑՈՒ — Էս ի՞նչ գներ են… մեղա՜, Տեր, մեղա՜:

ԾԱՂԿԱՎԱՃԱՌ — Պարոն Ալեքս, ինչո՞ւ մի օր ինձ չնկարեցիք:

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ — Որովհետև նկարելու բան չկա:

ՎԱՐՍԱՎԻՐ — Կը լսեմ, մուսյո ոստիկան:

ՈՍՏԻԿԱՆ — Էս բեղերս ո՞նց ես կտրել, այ ավազակ: Աջ բեղս ձախից կարճ ա:

ՎԱՐՍԱՎԻՐ — Անկարելի է, մուսյո ոստիկան: Վայրկյան մը… (Չափում է: )

ՏԻՐԱՑՈՒ — Եկեղեցու համար փող ես ուզում՝ ոչ ոք փող չունի, բայց մի տանձը հինգ հարյուր դրամով են վաճառում:

ՎԱՐՍԱՎԻՐ — Բեղերը շիփ-շիտակ են: Ձեր աջ աչքը ձախէն քիչ մը պզտիկ է…

ՈՍՏԻԿԱՆ – Հա՞… Տես, է՜…

ՍԱՐՈ — (մրգավաճառին) : Էս խնձորն ի՞նչ արժի:

ՄՐԳԱՎԱՃԱՌ – Առնո՞ղ ես, որ հարցնում ես:

ՀԱՄՈ — (Սարոյին) : Այ տղա, արի, ի՞նչ գործ ունես…

ՏԻՐԱՑՈՒ — (Ոստիկանին) : Եղբայր, լավ, մինչև ե՞րբ պիտի իրար թալանենք: Մի տանձը քո կարծիքով ի՞նչ արժի:

ՈՍՏԻԿԱՆ – Ինչո՞ւ, ես տանձին փո՞ղ եմ տալիս, որ իմանամ:

 

Սարոն մի խնձոր է վերցնում վաճառասեղանից:

 

ՄՐԳԱՎԱՃԱՌ — (նկատելով դա) : Վա՛յ… Ա՜-ա՜-ա՜…

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ — 0՜, ինչ բերան է… (Նկարում է: )

ՄՐԳԱՎԱՃԱՌ — Տարան, տարան… օգնեցե՜ք…

ԲՈԼՈՐԸ — Ի՞նչ տարան, ի՞նչ…

ՄՐԳԱՎԱՃԱՌ — Խնձոր… հիմա… այ, այստեղից…

ՈՍՏԻԿԱՆ – Քանի՞ հատ:

ՄՐԳԱՎԱՃԱՌ — Մի հատ:

ԾԱՂԿԱՎԱՃԱՌ — Աստված իմ… Տարածը՝ մի դրամի, ձենը գցել է հազարի:

ՄՐԳԱՎԱՃԱՌ — Էդ ո՞ւմ ա ասում… էդ ի՞նձ ա ասում…

ԾԱՂԿԱՎԱՃԱՌ — Չէ: Ինքս ինձ հետ եմ խոսում:

ՄՐԳԱՎԱՃԱՌ — Մի սրան տեսեք: Փտած գլադիվոլյուստները առել-եկել է ու դեո մարդկանց վրա է ծիծաղում:

ԾԱՂԿԱՎԱՃԱՌ — Փտած գլադիոլուսը դու ես, սմքած դամբուլ:

ՄՐԳԱՎԱՃԱՌ — Ի՞նչ… էդ ե՞ս եմ սմքած դամբուլը: Տո, ես… ես… Ես քո աչքերը հիմա կհանեմ:

ԾԱՂԿԱՎԱՃԱՌ — Չմոտենաս, թե չէ…

ՏԻՐԱՑՈՒ — Անուշ, Մանուշ… կնանի՜ք, ամո՛թ է:

 

Լսվում է մոտեցող մեքենայի շչակի ձայնը:

 

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Դե, իսկ հիմա այստեղ պիտի գան…

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Տիկին Նունուֆարը և Կարապետ աղան:

ՈՍՏԻԿԱՆ — Եկավ… Արագ… Տեղերում…

 

«ԲԱՐԻ ԼՈՒՅՍ» երգը երգելով բեմ են գալիս Աղան ու Տիկինը:

 

ԱՂԱ — Բարի լույս ձեզ, ժողովուրդ ջան,

ԲՈԼՈՐԸ — Աստծու բարին ջան, աղա ջան:

ՏԻԿԻՆ — Ո՞նց եք, ո՞նց չեք, գյուղացիք ջան:

ԲՈԼՈՐԸ — Դու լավ լինես, տեր-տիկին ջան:

ԱՂԱ — Ձեր ծաոան եղել եմ միշտ,

Եվ վստահ եմ, դա է ճիշտ,

Միայն թող երկիրը մեր ծաղկի:

ԲՈԼՈՐԸ — Չէ, էդ մենք ենք քեզ ծաոա,

Դու արքան ես մեր, աղա,

Դու միայն ղեկավարի:

ՍԱՐՈ — (Համոյին) : Ի՜նչ կեղծիք է, դու տեսնո՞ւմ ես,

Ի՜նչ ստեր են, դու լսո՞ւմ ես:

ՀԱՄՈ — Լավ, Սարո, մենք գործ չունենք:

ԱՂԱ — Իսկ հիմա ուրախանում ենք: Բոլորովս:

ԲՈԼՈՐԸ — Որ ասում եք,

Ամբողջ օրը քեֆ կանենք:

 

Սկսվում է պարը, որից հետո նորից հնչում է երգը:

 

ՏՂԱՆԵՐ — Փաոք ու պատիվ քեզ, աղա,

Քեզ նման աղա չկա,

Դու մեր դրոշն ես, մեր ուղին:

ԱՂՋԻԿՆԵՐ — Մենք քեզնով հպարտանում ենք,

Եվ այսպես հպարտ ապրում ենք,

ԱՂԱ և ՏԻԿԻՆ — Մենք էլ ձեզ հետ միասին:

ԲՈԼՈՐԸ – Ջա՛ն:

 

Երգն ավարտվում է: Ժողովուրդը հիացմունքով նայում է աղային և տիկնոջը:

ԱՂԱ – Ժողովո՜ւրդ…

ԲՈԼՈՐԸ – Հը՞…

ԱՂԱ – Ի՛մ ժողովուրդ…

ԲՈԼՈՐԸ – Հա՜, հա՜…

ԱՂԱ — Տեսնես ուրիշ տեղ էսպիսի ժողովուրդ կա՞:

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ — Աղա, մի վայրկյան… այ այսպես: (Լուսանկարում է: )

ԱՂԱ – Հետո՞…

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ — Հետո էլ այսպես: (Նորից է լուսանկարում: )

ԱՂԱ — Գուգուշ, էս ի՞նչ ա ուզում:

ՈՍՏԻԿԱՆ — ուսանկարչին քշելով դուրս) : Արդեն չի ուզում:

ԱՂԱ — Հա… Ի՞նչ էի ասում…

ՏԻԿԻՆ — Ասում էիր, որ ժողովուրդը էն ժամանակ է երջանիկ, երբ գլխին տեր կա:

ԱՂԱ – Հա՛, ճիշտ ես: Իսկ երբ տեր չկա, ուրեմն…

ՏԻՐԱՑՈՒ — Ուրեմն՝ ժողովուրդ էլ չկա:

ԲՈԼՈՐԸ — Հա, հա… Առանց քեզ ի՞նչ ժողովուրդ, ի՞նչ բան…

ԱՂԱ — Ապրեք: Էսքանը որ հասկանում եք, ուրեմն, ապրեք: Միշտ էսպես ուրախ, անհոգ…

ՍԱՐՈ — Կապրենք, աղա ջան, բա ո՞նց… Մեր սոված փորին միայն քու երգն ու պարն է պակասում:

ԲՈԼՈՐԸ — Էս ո՞վ էր… Դրա ձենը կտրեք:

ԱՂԱ – Յա՞…

ԲՈԼՈՐԸ – Հը՞…

ԱՂԱ – Չհասկացա՜… Ինչո՞ւ, մեր գյուղում սոված մարդ կա՞:

ՍԱՐՈ — Բա չկա՞… Հրեն, ես ու ախպերս քեզ օրինակ:

ՀԱՄՈ — Սարո, սուս մնա:

ԱՂԱ — Էս ովքե՞ր են:

ՈՍՏԻԿԱՆ — Վաչագանց Գալոյի տղերքն են՝ Համոն ու Սարոն: Հը՞, տանե՞մ…

ՏԻԿԻՆ — Պետք չէ:

ԱՂԱ — Հա, հիշեցի, էն Գալոն չէ՞ր, որ անցյալ տարի սելի տակ ընկավ ու մեռավ: (Խնդալով: ) Մենք էլ ասինք…

ՏԻՐԱՑՈՒ — (կամաց) : Օղորմի նրա հոգուն:

ԱՂԱ — (լուրջ) : Հա՛, օղորմի:

ԲՈԼՈՐԸ — Օղորմի, օղորմի…

ՏԻԿԻՆ — Ի՞նչ կասես, Կարապետ:

ԱՂԱ — Դու որ կաս, ես ի՞նչ պիտի… (Տիկինը աննկատ հրում է Աղային: )… ասեմ: Եթե մարդ նեղության մեջ է, նրան պիտի օգնես: Նունուֆար, ո՞նց ես կարծում, սրանցից մեկին մեզ մոտ ծառա չվերցնե՞նք:

ՏԻԿԻՆ — Ոնց կասես, Կարապետ:

ՀԱՄՈ — Վայ, աղա ջան, էսպիսի բան որ անես, ես ու եղբայրս քեզ պարտական կմնանք:

ԱՂԱ — Ճիշտ էլ կանեք: Բայց ո՛ր մեկդ է ծառա դաոնալու, էդ արդեն ինքներդ որոշեք:

ՀԱՄՈ — Ինձ վերցրու, աղա՛ ջան, եղբայրս դեո փոքր է, թող տանը մնա:

ՍԱՐՈ — Դու տանը մնա: Ինձ վերցրու, աղա՛ ջան…

ԱՂԱ — Լավ, լավ, կռիվ մի արեք…

ՈՍՏԻԿԱՆ – Ձայնե՛րդ…

ՀԱՄՈ — Սարո, մեր հայրը եթե ողջ լիներ, կասեր՝ խոսքը մեծինն է, հասկացա՞ր: (Սարոն չի պատասխանում: ) Աղա Կարապետ, ես եմ քո ծաոան:

ԱՂԱ — Դե, որ էդպես է, լսիր պայմանս: Ժողովո՜ւրդ…

ԲՈԼՈՐԸ – Հը՞…

ԱՂԱ — Դուք էլ լսեք: Այ տղա, ո՞ւր ես:

ՀԱՄՈ — Էստեղ եմ, աղա ջան:

ԱՂԱ — Կծառայես ինձ մինչև գարնան կկվի ձեն ածելը:

ՀԱՄՈ — Եղավ, աղա ջան:

ԱՂԱ — Ծառայությանդ համար, քեզ կտամ… հազար ոսկի:

ԲՈԼՈՐԸ — Հազար ոսկի՞… Էս ի՞նչ լավ պայման է:

ԾԱՂԿԱՎԱՃԱՌ — Հազար ոսկի՞… Ես ինձ վատ եմ զգում, բռնեք ինձ:

ՄՐԳԱՎԱճԱՌ – Չէ՜, էդ ես եմ ինձ վատ զգում, ի՛նձ բռնեք: (Վարսավիրին.) Ի՞նչ ես աչքերդ չռել, բռնի:

ՏԻՐԱՑՈԻ — Անուշ, Մանուշ… Կնանիք, ամոթ է…

ՏԻԿԻՆ — Բայց…

ԲՈԼՈՐԸ – Հը՞…

ԱՂԱ — Մի պայման էլ կա: Էդ մեկը ուշադիր լսիր:

ՀԱՄՈ — Լսում եմ, աղա ջան:

ԱՂԱ — Եթե մինչև ծառայությանդ վերջը դու իմ վրա բարկանաս…

ՈՍՏԻԿԱՆ — Տո, էն ո՞վ եղավ, որ բարկանա, աղա:

ՏԻԿԻՆ — Եթե, Գուգուշ… Միթոմ…

ԱՂԱ — Էդ հազար ոսկին արդեն դու ես ինձ տալու: Իսկ եթե ես բարկացա, հազար ոսկիդ կառնես-կերթաս:

ՀԱՄՈ — Աղա ջան, բա որ էդ հազար ոսկին չունեմ, որտեղի՞ց տամ:

ՏԻՐԱՑՈԻ — Եթե չունես, ուրեմն, բարկանալու իրավունք էլ չունես, դանդալոշ:

ԱՂԱ – Չունես՝ չունես, դու ողջ լինես: Փոխարենը ինձ տասը տարի կծառայես…

ՏԻԿԻՆ – Ձրի՛:

ԱՂԱ — Հա, բա ո՞նց, ձրի:

ՍԱՐՈ — Համո, չհամաձայնվես:

ԲՈԼՈՐԸ — (հարձակվելով Սարոյի վրա) : Դու ձենդ կտրի: Սրա՜ն տես…

ՀԱՄՈ — Լավ, լավ, ես համաձայն եմ:

ԲՈԼՈՐԸ — Աղա ջան, ինքը համաձայն է:

ԱՂԱ — Շատ բարի: Էսքան ժողովուրդն էլ՝ մեզ վկա: Պայմանագիրը էստեղ բերեք: (Ծաղրածուները բերում են պայմանագիրը: ) Այ տղա, ստորագրել գիտե՞ս:

ՀԱՄՈ — Աստծո խաչը հերիք չի՞:

ՏԻՐԱՑՈԻ – Յա՛… Տիրացու ես եղել՝ չենք իմացել:

ԱՂԱ — Դե, խաչդ դիր: (Համոն խաչ է քաշում պայմանագրի վրա: ) Էս էլ իմ կնիքը:

ՏԻԿԻՆ — Ալեքսան, անմահացրու: (Բոլորը լուսանկարվում են: ) Շնորհավոր լինի նոր ծառայությունդ, Համո ջան:

ՀԱՄՈ — Շնորհակալ եմ, տեր-տիկին:

ՏԻԿԻՆ — Իսկ հիմա բոլորդ ազատ եք: (Ժողովուրդը, հրաժեշտ տալով, հեռանում է բեմից: Համոյի առաջը կտրելով: ) Դու ո՞ւր ես գնում, այ տղա:

ՀԱՄՈ — Ե՞ս… ես հիմա կգամ, միայն եղբորս հրաժեշտ տամ:

ՏԻԿԻՆ — (ջղային) : Շուտ արա:

ԲՈԼՈՐԸ — (ետ դառնալով) : Հը՞…

ՏԻԿԻՆ – Չէ՛… ասում եմ, տանը լիքը գործ կա… շատ չուշանանք…

ԲՈԼՈՐԸ – Հա՜… (Գնում են: )

ՀԱՄՈ — Մնաս բարով, Սարո ջան: Ես քեզ շուտ-շուտ լուր կտամ, ուտելիքից, բանից կուղարկեմ:

ՍԱՐՈ — Քո մասին մտածիր, Համո ջան: Ես քեզ շատ կկարոտեմ, է՜: (Գնում է: )

ՀԱՄՈ — Գնացինք, աղա ջան, ես պատրաստ եմ:

ԱՂԱ – Հա՞… Դե, գնա:

ՏԻԿԻՆ – Վա՜յ, բա ե՞ս…

ԱՂԱ — Քեզ ի՞նչ եղավ, Նունուֆ ջան:

ՏԻԿԻՆ — Ես ոտքո՞վ պիտի տուն գնամ: Բա մեր նոր ծաոան ինչի՞ համար է: Հե՜յ, տղա, ինձ շալակդ առ:

ԱՂԱ — Համա թե խելոք ես, կնիկ:

ՀԱՄՈ — Բայց քեզ շալակել կլինի՞, տեր-տիկին:

ՏԻԿԻՆ — Ուզում եմ:

ԱՂԱ – Ինչի՞ չի լինի որ… Նունուֆս բամբակի պես թեթև է: (Փորձում է բարձրացնել: )

ՏԻԿԻՆ — Դու գործ չունես… Ուզում եմ:

ՀԱՄՈ- Դե, գիտե՞ք ինչ… Թե ծիծաղել եք ուզում վրաս, էդպես էլ ասեք:

ՏԻԿԻՆ — Ի՞նչ, էս մեր նոր ծառան արդեն բարկանո՞ւմ է:

ԱՂԱ – Հա՞, բարկանո՞ւմ ես:

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈԻՆԵՐ – Չէ՜, չի բարկանում:

ԱՂԱ — Գնացեք ձեր գործին, վա՜յ…

 

Ծաղրածուները գնում են:

 

ՀԱՄՈ — Չէ, չեմ բարկանում: Արի, Տեր-Տիկին, արի թռի շալակս:

ՏԻԿԻՆ — (փորձում է, բայց չի կարողանում) : Կարապե՞տ, ի՞նչ ես կանգնել, բերանդ բացել… Մի բան արա:

ԱՂԱ — (ծաղրածուներին) : Ո՞ւր գնացիք, վա՜յ… Եկեք օգնեք: (Ծաղրածուները տեղավորում են տիկնոջը Համոյի մեջքին: ) Առա՜ջ…

 

Երաժշտություն: Բոլորը գնում են:

 

 

ՊԱՏԿԵՐ 3

Աղա Կարապետի տան բակը:

Ա . ԾԱՂՐԱԾՈՒ — Խեղճ Համո, էս ի՞նչ օրի հասավ:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Ճարն ի՞նչ, պայման է:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Հետո ի՞նչ, որ պայման է:

Բ. ԾԱՂՐԱԾՈԻ – Ինչպե՞ս թե… Պայմանը, գիտե՞ս, ինչ է: Պայմանը՝ պայման է:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ – Յա՜…

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ – Ջա՜ն… Խնձոր ուզո՞ւմ ես:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Տուր:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Հրեն ծառը… Գնա քաղի ու կեր:

ԱՂԱ — Ես քեզ հիմա կքաղեմ: Ո՜ւ… ես ձեր, գող-ավազակներ: (Ծաղրածուները փախչում են: ) Համո, Համո, ո՞ւր ես, Համո…

ՀԱՄՈ — (գլուխը հանելով շան բնից) : Էստեղ եմ, աղա ջան:

ԱՂԱ — Այ տղա՞, էդ շանս մոտ ի՞նչ գործ ունես:

ՀԱՄՈ — Ես… ըը… այսինքն… ասի պառկեմ, մի քիչ հանգստանամ:

ԱՂԱ — Չհասկացա, դու մոտս եկել ես գործ անե՞լու, թե՞ շանս հետ հանգստանալու:

ՀԱՄՈ — Կներես, աղա ջան… հրամանքդ…

ԱՂԱ – Վա՛յ… Համո՞…

ՀԱՄՈ — Հա, աղա ջան:

ԱՂԱ — Իսկ էն վայրենին…

ՀԱՄՈ — Ի՞նչ վայրենի:

ԱՂԱ — Ջուլբարսը… շունս: Չկծե՞ց:

ՀԱՄՈ — Չէ, խելոք շուն ա:

ԱՂԱ — (ծաղրով) : Հա՜, շատ… Մեկ ինքն ա խելոք, մեկ էլ դու: Լավ, հիմա վերցրու էն բանը… ի՞նչ էր դրա անունը:

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ — (բերելով գերանդին) : Գե-րան-դի:

ԱՂԱ — Հա, ու գնա արտը հնձի: (Ծաղրածուներին.) Կորեք, գնացեք: Ո՞ւր ես նայում, այ տղա, արտը հենա: Հենց որ մութն ընկնի, տուն կգաս, հասկացա՞ր:

ՀԱՄՈ — Հա, աղա ջան:

ԱՂԱ — Դե, գնա: (Համոն մի քանի քայլ է անում: ) Համո՛…

ՀԱՄՈ — Ի՞նչ կա, աղա ջան:

ԱՂԱ – Իսկապե՞ս չկծեց:

ՀԱՄՈ — Ախր, ինձ ինչի՞ պիտի կծի:

ԱՂԱ — Ինձ որ կծում ա, ինչի՞ ա կծում: Դե, գնա… (Համոն մի քանի քայլ է անում: ) Ո՞ւր ես գնում, այ տղա, արտը հենա: (Համոն գնում է: ) Ջուլբարս: Ջուլբա՜րսիկ… Քնել ես, հա՞… Դե, առ քեզ, առ… (Ոտքով հարվածում է բնում պառկած շանը, շունը կծում է: ) Ո՜ւ, շան լակոտ, բա ասում է՝ չի կծում: (Գնում է: )

 

Ծաղրածուները երգում են «ՀԱՄՈՅԻ ԱՌԱՎՈՏԸ» երգը:

 

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Գնաց Համոն, արտը հասավ,

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Հոգնած, ծարավ գործի անցավ,

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Առավոտից իրիկուն, նա բանում է օրն ի բուն,

Բ. ԾԱՂՐԱԾՈԻ — Իրիկունից առավոտ, նա հնձում է արտն քարոտ:

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ — Խեղճ, խեղճ տղա,

Էս ինչ օրն ես ընկել, հա՜,

ԲՈԼՈՐԸ — Խեղճ, խեղճ տղա,

Էս ինչ օրն ես ընկել, հա՜:

ՀԱՄՈ — (բեմ գալով) : Ես պայման եմ ստորագրել,

Իմ կամքով ծառա դարձել,

Ուրիշ ճար չունեի:

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ — Հրեն գալիս են, Համո ջան, քեզ պինդ պահիր:

 

Պարելով բեմ են գալիս Աղան ու Տիկինը:

 

ԱՂԱ — Ի՞նչ ես եկել, տնկվել,

Չե՞ս ուզում էլ աշխատել:

ՏԻԿԻՆ — Դու սրան իզուր վերցրիր:

Աչքիս ծույլ է և լկտի:

ՀԱՄՈ — Բայց արևը մայր մտավ,

Աշխատանքս վերջացավ,

Դու ես ինձ այդպես ասել:

ՏԻԿԻՆ — Ի՞նչ ես խոսում, ա՛յ անտեր:

ԱՂԱ — Հա, արևը մայր մտավ,

Բայց լուսինը դուրս ելավ,

Լավ էլ լույս է տալիս, տես:

ԱՂԱ և ՏԻԿԻՆ — Մենք ասել ենք՝ քանի լույս է, դու պիտի հնձես: (Երգն ավարտվում է: ) ՀԱՄՈ — Աղա, էդ ստացվում է՝ գիշերով էլ պիտի աշխատե՞մ:

ՏԻԿԻՆ — Բա ի՞նչ գիտես… Հազար ոսկու դիմաց հազար հոգու տեղ էլ պիտի հնձես:

ՀԱՄՈ — Ախր, էդպես ո՞նց կլինի…

ՏԻԿԻՆ — Հը, արդեն բարկանո՞ւմ ես:

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ – Չէ՛, չի բարկանում:

ԱՂԱ — Էլի եկա՞ք… Կորեք, գնացեք էստեղից:

ՀԱՄՈ — Չէ, չեմ բարկանում: Հոգնած եմ, մի շունչ քաշեմ ու էլի գնամ գործիս:

ՏԻԿԻՆ — Ի՞նչ ասաց:

ԱՂԱ — Ասում ա՝ մի շունչ քաշեմ: (Ծաղրով: ) Քաշի, քաշի, եզո ջան…

ՏԻԿԻՆ — Կարապետ, բացատրի այս տգետին, որ նա առանց մեր թույլտվության նույնիսկ շունչ քաշելու իրավունք չունի: Դու հասկացա՞ր, ես ինչ ասացի: Կարապե՛տ… (Գնում է: )

ԱՂԱ — Էս էիր ուզում, հա՞…

ՀԱՄՈ — Գնում եմ, գնում, մի վախեցիր: (Գնում է: )

ԱՂԱ — Մի վախեցիր: Պա՛հ… Էս քեզ համար արտ հնձել չի, է՜: (Գնում է: )

 

Ծաղրածուները երգում են «ՀԱՄՈՅԻ ԳԻՇԵՐԸ» երգը:

 

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Գնաց Համոն, արտը հասավ,

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Հոգնած, ծարավ գործի անցավ,

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Իրիկունից առավոտ, նա հնձում է արտն քարոտ:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Առավոտից իրիկուն, նա բանում է օրն ի բուն:

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ — Խեղճ, խեղճ տղա,

էս ինչ օրն ես ընկել, հա՜:

ԲՈԼՈՐԸ — Խեղճ, խեղճ, տղա,

էս ինչ օրն ես ընկել, հա՜:

ՀԱՄՈ — (բեմ է գալիս և ընկնում) : Վայ, թքեմ ձեր նամուսին:

Ո՞նց դիմանամ էս կյանքին:

Ես սրանց ի՞նչ ասեմ:

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ — Ինչ որ պետք է, Համո ջան, գալիս են:

 

Պարելով բեմ են գալիս Աղան ու Տիկինը:

 

ԱՂԱ — Ի՞նչ ես եկել, վեր ընկել,

Վատ ծառա ենք մեզ վերցրել:

ՏԻԿԻՆ — Բա ես ի՞նչ էի ասում:

ամոյին.) Քեզ պատիժ է լավ հասնում:

ՀԱՄՈ — Քանի լույս կար լուսնյակից,

Ես հնձում էի նորից:

Քիչ առաջ եմ տուն եկել:

ՏԻԿԻՆ — Ի՞նչ ես խոսում, այ անտեր:

ԱՂԱ – Հա՛, լուսինը հեռացավ,

Բայց արևը դուրս ելավ,

Լավ էլ լույս է տալիս, տե՛ս:

ԱՂԱ և ՏԻԿԻՆ — Մենք ասել ենք՝ քանի լույս է, դու պիտի հնձես: (Երգն ավարտվում է: )

ՀԱՄՈ — Հիմա ի՞նչ, նորից գնամ արտը հնձե՞մ:

ԱՂԱ — Բա ի՞նչ պիտի անես:

ՀԱՄՈ – Տո՛, քու արտն էլ հարամ լինի, քու հացն էլ, քու տված հազար ոսկին էլ:

ԱՂԱ — (վախվորած) : Է՜, տղա, հանգիստ…

ՀԱՄՈ — Տեսնես քեզ նման աննամուս մարդ կա՞ աշխարհիս երեսին:

ԱՂԱ — Ձայնդ, լկտի՛: Էդ ո՞նց ես խոսում աղա Կարապետի հետ:

ՏԻԿԻՆ — Համո ջան, չլինի՞ բարկանում ես:

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ — Չէ, չէ… Համո, ասա՝ ոչ:

ՀԱՄՈ – Հա՛, բարկանում եմ, բարկանում եմ:

ՏԻԿԻՆ — Շատ էլ լավ ես անում, Համո ջան, բարկացիր: Տասը տարով ձրի ծառա ո՞վ չի ուզենա:

ՀԱՄՈ — Աղա Կարապետ:

ԱՂԱ — Ի՞նչ, ծառա Հմայակ:

ՀԱՄՈ — Ախր, դու խաբեցիր ինձ, աղա Կարապետ:

ԱՂԱ — Է՜, հա…

ՏԻԿԻՆ — Ե՞րբ:

ԱՂԱ — Հա, ե՞րբ:

ՏԻԿԻՆ — Չէ, Համո ջան, ոչ ոք քեզ չի խաբել: Դու խախտեցիր պայմանը, դու էլ պիտի վճարես: Կամ հազար ոսկի, կամ էլ տասը տարի:

ԱՂԱ — Ադա, մի պայմանագիրը էստեղ բերեք:

 

Ծաղրածուները բերում են պայմանագիրը:

 

ՀԱՄՈ — Աստված, թե վերևն ես, մի ձեն տուր:

ՏԻԿԻՆ — Քո աստվածը հիմա աղա Կարապետն է, շաշ: Ինքն էլ, ինչ որ պետք էր, արդեն ասել է:

ԱՂԱ — Ե՞ս…

ՏԻԿԻՆ – Ասա՛:

ԱՂԱ — Գնա, Համո, գերանդիդ առ ու գործիդ կաց:

ՀԱՄՈ — Աղա…

ԱՂԱ — Գրող ու ցավ… Գնա:

 

Համոն գնում է, Աղան և Տիկինը «10 ՏԱՐԻ» երգով տոնում են հաղթանակը:

 

ԱՂԱ – Տեսա՞ր՝ ոնց են գործ բռնում,

Տաս տարով ծառա բերում:

ՏԻԿԻՆ – Վա՛յ, մեռնեմ էն խելքիդ,

Լեն ու պայծառ ճակատիդ:

ԱՂԱ — Չէ, ես բան չեմ արել,

Էդ հո դու ես հնարել:

Վա՜յ, մեռնեմ էն խելքիդ,

Էն քո պայծառ ճակատիդ:

ՏԻԿԻՆ — Հա, ես եմ հնարել:

Շատ էլ լավ եմ արել: Հե՜յ:

 

Պարելով հեռանում են բեմից:

 

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Էս հիմար երգի ձենը կտրի:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Հիմա… Բայց որտեղի՞ց կտրեմ…

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Որտեղից, որտեղից… Այստեղից անջատի, ու վերջ: (Անջատում է երևակայական կոճակը: )

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ – Վա՛յ… (Նորից միացնում է և անջատում: ) Լավ, հիմա ի՞նչ անենք:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Ես ի՞նչ իմանամ… Բայց Համոյին պետք է օգնել:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Դե, եթե պետք է… լսիր, գուցե վախեցնե՞նք աղային, հը՞:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Աղան առանց մեզ էլ վախեցած է:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Դե, ուրեմն, գնանք ու Նունուֆին ասենք…

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Նունուֆը չի լսի: Հա՜, իմացա… Թող Համոն, նախևառաջ, փախնի էդ անիրավից:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Այո… Բայց ո՞ւր:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Ոչ մի տեղ:

 

Հնչում է «ՀԱՄՈՅԻ ՓԱԽՈՒՍՏԸ» երգը:

 

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Անցավ մի օր,

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Եվ մի գիշեր,

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ- Խիստ բարկացավ, զայրացավ մեր Համոն:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Արտը թողեց,

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Լավ հայհոյեց,

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ — Եվ շատ նեղված՝ հեռացավ մեր Համոն:

 

Տարբեր անկյուններից հայտնվում են մասնակիցները:

 

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Մութ գիշերով նա թողեց…

ԲՈԼՈՐԸ — Ու փախա՞վ:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Եվ սարերով, ձորերով…

ԲՈԼՈՐԸ — Նա անցա՞վ:

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ — Եվ սավառնեց երկնքում արծվի պես:

ԲՈԼՈՐԸ — Ո՞նց սավառնեց:

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ — Հենց այդպես… Տե՛ս: (Փախչում են բեմից: )

ՏԻՐԱՑՈՒ — Լավ, բա հիմա մե՞նք ինչ անենք:

ԼՈԻՍԱՆԿԱՐԻՉ — Մենք էլ գնանք, աղային ասենք:

ՎԱՐՍԱՎԻՐ — Շիտակ ես: Ես հիմա կերթամ, կըսեմ:

ՄՐԳԱՎԱՃԱՌ — Իսկ ինչո՞ւ դուք: Մենք, ինչ է, չե՞նք կարող ասել:

ՎԱՐՍԱՎԻՐ — Հա, իսկապես… Ամեն տեղ քիթդ խոթում ես, որ ի՞նչ…

ՈՍՏԻԿԱՆ — Լավ, ձեններդ: Ես կասեմ: (Տիրացուին.) Իսկ դու…

ՏԻՐԱՑՈՒ — Իսկ ես արդեն ասել եմ: Գնացինք աղայի մոտ: (Բոլորը գնում են: )

 

ՊԱՏԿԵՐ 4

Աղա Կարապետի տան բակը: Երաժշտություն: Ճիչ, աղմուկաղաղակ:

ԱՂԱ — Ա՜խ, փախել է անիծվածը,

Ա՜խ, փախել է անաստվածը:

ՏԻԿԻՆ — Թալանել է այլանդակը,

Կտրել տունը ավազակը:

ԱՂԱ և ՏԻԿԻՆ – Վա՜յ, խաբեց, վա՜յ, սպանեց,

Առանց դանակ մեզ մորթեց:

Վա՛յ, հասեք, վա՛յ, օգնեք:

Շուտ դրան գտեք բերեք:

ԱՂԱ — Ա՜խ, Համո, դու սև դառնաս,

Ոտքդ կոտրես, քոռանաս:

ՏԻԿԻՆ — Մենակ ձեռքը մեր ընկնես,

Ծնված օրդ կանիծես:

ԱՂԱ և ՏԻԿԻՆ — Ի՜նչ էլ անես, ուր էլ փախչես,

Մենք քեզ կբռնենք:

Կտորկտոր, պատառպատառ,

Քեզ կբզկտենք:

ԱՂԱ – Հե՜յ, ժողովուրդ… օգնե՜ք… փրկե՜ք… (Ուժասպառ փռվում է գետնին: )

ՏԻԿԻՆ — (երգում է) : Ի՞նչ անել, ո՞ւմ դիմել,

Ա՜խ, Աստված իմ, էս ինչ օրն ենք մենք ընկել:

 

Երգն ավարտվում է: Նունուֆարը փռվում է ամուսնու կողքին:

 

ՍԱՐՈ — Ժողովուրդ, էս ի՞նչ է եղել:

ՄՐԳԱՎԱՃԱՌ — Վայ, Սարո ջան, բա չիմացա՞ր…

ԾԱՂԿԱՎԱՃԱՌ — Ամբողջ գյուղը դրա մասին է խոսում:

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ — Գիշերը եղբայրդ աղայից փախավ:

ՎԱՐՍԱՎԻՐ — Տանը ինչ կար-չկար՝ տարավ:

ՏԻՐԱՑՈՒ — Փողեր-մողեր, ոսկի-մոսկի…

ՍԱՐՈ — Լսիր, է՜, խելքդ թռցրի՞ր: Եղբայրս սոված կմեռնի, բայց ուրիշինը չի վերցնի:

ՈՍՏԻԿԱՆ — Էդ, հա՜, էդ մենք գիտենք: Բայց ինչ հրամայում են, մենք դա էլ ասում ենք:

ՍԱՐՈ — Հիմա ամեն ինչ կպարզենք: (Նկատում է, որ աղան Նունուֆարի ծանրությունից խեղդվում է: ) Հեյ, տեր-տիկին, մարդդ խեղդվեց:

ՏԻԿԻՆ — Լավ արեց, քե՞զ ինչ: Իմ մարդն ա, ուզում ա խեղդվում ա, ուզում ա… Ի՞նչ…

ՍԱՐՈ — Ասում եմ, ձեր ամուսինը հիմա շունչը կփչի:

ՏԻԿԻՆ — Ո՞վ շունչը կփչի… Կարապե՞տ: Աչքերդ բաց, ես եմ: Կարո՞… տղամարդ չե՞ս:

ԱՂԱ- (աչքերը բացելով) : Ոչ:

ՏԻԿԻՆ – Կարո՜… (Մարում է ամուսնու կողքին: )

ՍԱՐՈ – Վա՛յ, էս էլ գնաց: Շտապ օգնություն կանչեք, շուտ…

ԲՈԼՈՐԸ — Շտապ օգնություն… Շուտ… Հասեք… Օգնեք… (Վազելով բեմ են գալիս բժշկական հագուստով ծաղրածուները: ) Աղային օգնեք… Տիկնոջը փրկեք…

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — (մեծ ներարկիչ հանելով) : Ի՞նչ եք նայում, շուռ եկեք:

Բ . ԾԱՂՐԱԾՈՒ — Ամոթ է, յա՜… (Արագ սրսկում են աղային ու տիկնոջը և գնում: )

ՍԱՐՈ — Էս ի՞նչ է պատահել, աղա Կարապետ:

ԱՂԱ — Էն մեր ծառան, էն ոչ ու փուչ Համ… (Հասկանում է, որ դիմացը Սարոն է: ) Վա՜յ… (Կամաց: ) Նունուֆ, սա էն անիծվածի եղբայրը չէ՞:

ՏԻԿԻՆ — Ինքն է, բա ո՞վ է…

ԱՂԱ — Ուրեմն, շուտ ոստիկան կանչիր:

ՏԻԿԻՆ – Ոստիկա՜-ա՜-ա՜ն:

ԱՂԱ — Ոստիկան, ոստիկան, ոստիկան…

 

Շրջապատում են Սարոյին:

 

ՈՍՏԻԿԱՆ — Աղա ջան, ոստիկան Գուգուշը՝ ներկա:

ԱՂԱ — Գուգուշ, բռնի: (Ոստիկանը բռնում է աղային: ) Տո՛, ինձ մի բռնիր, դոդ գլուխ, սրան բռնիր: (Ոստիկանը բռնում է Սարոյին: )

ՍԱՐՈ — Բայց ինչի՞ համար:

ՏԻԿԻՆ — Դեռ հարցնո՞ւմ ես, անամոթ… Ոչի՜նչ, եղբորդ մեղքերը քթիցդ եմ բերելու:

ՍԱՐՈ — Լավ, լավ, հանգստացեք… Եղբորս փոխարեն ես կլինեմ ձեր ծառան:

ԱՂԱ – Դո՞ւ…

ՍԱՐՈ – Հա՛, ես:

ՈՍՏԻԿԱՆ – Տանե՞մ…

ՏԻԿԻՆ — Սպասիր… Իսկ դու կարո՞ղ ես ծառայել:

ՍԱՐՈ — Անհոգ եղիր, տեր-տիկին, այնպես կաշխատեմ, որ դու էլ կզարմանաս:

ՈՍՏԻԿԱՆ – Հը՞, տանե՞մ…

ՍԱՐՈ — Այ տղա, քեզ չասացի՞ն՝ սպասիր:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — (խոսափողով) : Ճայ, Ճայ, ես Քլունգն եմ:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — (խոսափողով) : Գուգուշ, շուտ ներկայացիր քաղմաս:

ՈՍՏԻԿԱՆ — Աղա ջան, ոստիկան Գուգուշը՝ բացակա: (Գնում է: )

ԱՂԱ — Գուգուշ, էս ո՞ւր:

ԲՈԼՈՐԸ — Գուգուշ, ի՞նչ է եղել, սպասիր… (Վազում են ոստիկանի ետևից: )

ԱՂԱ — Ժողովուրդ, բա դո՞ւք ուր…

ՏԻԿԻՆ — Կարապետ, սպասիր: (Սարոյին.) Իսկ դու մեր պայմանին ծանո՞թ ես:

ՍԱՐՈ — Բա ո՞նց… Բերեք հենց հիմա էլ կնքենք:

ԱՂԱ – Յա՞… Սրան տես, է՛… (Ծաղրածուներին.) Մի պայմանագիրը էստեղ բերեք: (Ծաղրածուները բերում են պայմանագիրը: ) Ըհը՛, տեսնո՞ւմ ես եղբորդ դրած խաչը: Էս խաչի պես մի խաչ էլ դու պիտի դնես:

ՍԱՐՈ — Խաչ ինչո՞ւ դնեմ, տիրացո՞ւ եմ, ի՞նչ եմ… Կստորագրեմ:

ՏԻԿԻՆ – Ինչպե՞ս… Դու գրել-կարդալ է՞լ գիտես:

ՍԱՐՈ — Բա ո՜նց: (Պայմանագիրը կարդալով: ) Ի՛…

ԱՂԱ — Ի՞նչ ա:

ՍԱՐՈ — Փողը քիչ ա:

ԱՂԱ — Ո՞նց թե՝ քիչ ա:

ՍԱՐՈ — Բա ի՞նչ ա:

ԱՂԱ — Հիմա ասածդ ի՞նչ ա:

ՍԱՐՈ — Ոչինչ ա: Լավ, արի էսպես անենք, եթե դու բարկացար վրաս, կտաս ինձ երկու հազար ոսկի: Իսկ եթե ես բարկացա, ես կտամ քեզ երկու հազարը:

ԱՂԱ — Կամ էլ տասը…

ՏԻԿԻՆ — Քսան տարի մեզ ձրի կծառայես: Ամեն օր:

ՍԱՐՈ — Պայմանն էլ ուժի մեջ է մինչև գարնան կկվի ձեն ածելը:

ԱՂԱ — Էն է, որ կա: Դե, ստորագրիր, տեսնեմ: (Սարոն ստորագրում է: ) Ըհը… Էս էլ իմ կնիքը: (Ուրախ: ) Տղա, ասում ես, անունդ ի՞նչ է:

ՍԱՐՈ — Սարո: (Համբուրելով տիկնոջ ձեռքը: ) Գալոյենց Սարիբեկ:

ԱՂԱ – Է՜… Գալոյենց Սարիբեկ, վերցրու էն անտերը… դրա անունը ի՞նչ էր…

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ — (բերելով գերանդին) : Գերանդի:

ԱՂԱ — Հա, գերանդին ու գործի անցիր:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Գիտենք, կորանք-գնացինք: (Ծաղրածուները գնում են: )

ՏԻԿԻՆ – Վա՜յ, սպասիր, Կարապետ: Բա ինձ տուն չի՞ տանելու:

ԱՂԱ – Ինչի՞, դու տանը չե՞ս:

ՏԻԿԻՆ — Տանն եմ, բայց դուրսն եմ… Թող ինձ ներս տանի:

ԱՂԱ — Նունուֆ…

ՏԻԿԻՆ — Ուզում եմ:

ԱՂԱ – Սարո՜…

ՍԱՐՈ- Հա, աղա ջան:

ԱՂԱ — Կնոջս պիտի…

ՍԱՐՈ — Ի՞նչ…

ԱՂԱ – Ի՜նչ, ի՜նչ… Առնես շալակդ:

ՏԻԿԻՆ — Ուզում եմ:

ՍԱՐՈ- Ուզո՞ւմ ա…

ԱՂԱ – Հա՛:

ՍԱՐՈ — Դե, որ ուզում ա՝ առնեմ: (Տիկնոջ առաջ խոնարհվելով: ) Հրամեցեք… (Երբ նա համարյա շալակին է, մի կողմ է քաշվում: ) Հա՜, աղա ջան…

ՏԻԿԻՆ — (ընկնելով) : Վա՜յ, մեռա՛…

ԱՂԱ — Էս ի՞նչ արեցիր, անիրավ:

ՍԱՐՈ — Ես բան չարեցի, աղա ջան, ինքը ընկավ:

ԱՂԱ — Ես քո աչքերը հիմա կհանեմ:

ՍԱՐՈ — Աղա, չլինի՞ բարկանում ես:

ԱՂԱ — Ե՞ս…

ՍԱՐՈ — Հա:

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ — Բարկանում ա, բա ի՞նչ ա անում:

ԱՂԱ – Չէ՜…

ՍԱՐՈ – Կարո՞ղ է, դու ես բարկանում, տիկին:

ՏԻԿԻՆ – Ո՛չ: Չեմ բարկանում: Ի՜նչ լավ ծառա ենք մեզ վերցրել: Կրկնիր: (Գնում է: )

ԱՂԱ — Ի՜նչ լավ ծառա ենք մեզ վերցրել: Կրկնիր:

ՍԱՐՈ — Ես ինչի՞ կրկնեմ, ես գիտեմ:

ԱՂԱ — Դե, հերիք եղավ, յա՜, գնա, արտդ հնձի: (Արագ հեռանում է: )

ՍԱՐՈ — Ոնց կհրամայես:

 

Ծաղրածուները երգում են «ՍԱՐՈՅԻ ՀԱՆԳԻՍՏԸ» երգը:

 

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Աղա Կարապետը տուն գնաց,

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Իսկ Սարոն պառկեց դռան շեմին ու ոտքերը վեր տնկեց:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Մեր Սարոն պայման կապեց,

Այդ պայմանն էլ ստորագրեց:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Բայց, դե, գործը իր թողած,

Պարտեզում էր վեր ընկած:

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ — Խեղճ, խեղճ աղա,

Էս ի՞նչ օրն ես ընկել, հա՜:

ԲՈԼՈՐԸ — Խեղճ, խեղճ աղա,

Էս ի՞նչ օրն ես ընկել, հա՜:

ՍԱՐՈ — Էս դեռ ի՞նչ է որ, սպասեք:

Արտ հնձելս կտեսնեք,

Ես այնպե՛ս կծառայեմ:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Սուս, գալիս են, այ Սարո, կլսեն:

ԱՂԱ — Էս ի՞նչ բան է, այ տղա:

Քեզ խելոք պահիր, ծառա:

ՏԻԿԻՆ — Էդ ի՞նչ ես վեր ընկել,

Էլ չե՞ս ուզում աշխատել:

ՍԱՐՈ — Շատ եմ ուզում, երազում,

Բայց թե փորս է ցավում,

Օրը ճաշ դարձավ արդեն:

ՏԻԿԻՆ — Ի՞նչ ես խոսում, այ անտեր:

ԱՂԱ – Հե՜յ, դու, չափդ ճանաչիր:

Ավելպակաս մի խոսիր:

Ճաշ է ուզում, սրա՜ն տես:

ԱՂԱ և ՏԻԿԻՆ — Մենք ասել ենք՝ քանի լույս է, դու պիտի հնձես:

ՍԱՐՈ — Մի րոպե, մի րոպե… Էս մարդ ու կնիկ բարկանո՞ւմ եք վրաս:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ – Չէ՜, չեն բարկանում:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Կատաղում են արդեն:

ՏԻԿԻՆ – Վա՜յ, չէ, ի՞նչ եք ասում, ո՞վ է բարկանում:

ԱՂԱ — Չէ, չենք բարկանում: Մենք զրուցում ենք: (Ծաղրածուներին.) Կորեք-գնացեք, դե՞.. Սարո ջան, ասածս էն էր, որ արտը պիտի հնձվի:

ՍԱՐՈ — Աղա, մի արի, նստի… Արտը մեզանից կփախչի՞:

ԱՂԱ — (նստելով կողքին) : Ի՜, խելացի, դու էլ բան ասիր… Արտը ո՞ւր պիտի փախչի:

ՍԱՐՈ — Ըհը… Մի կտոր հաց ուտեմ ու գնամ գործի: Սոված փորով մարդ կաշխատի՞:

ԱՂԱ — Չէ:

ՏԻԿԻՆ – Կարապե՛տ:

ԱՂԱ – Հա՜…

ՏԻԿԻՆ – Կարապե՞տ:

ԱՂԱ – Չէ՜… Հա՛… Այ, կնիկ, բան ասա, բան հասկանանք: Ի՞նչ ես ազում: (Տիկինը ինչոր բան է փսփսում նրա ականջին ու հեռանում: ) Դու բան հասկացա՞ր:

ՍԱՐՈ — Կարծեմ, մադամդ ասաց, որ ինձ համար պիտի մի լավ սեղան գցես:

ԱՂԱ — Չէ մի… Ես ինձ համար լավ սեղան չեմ գցում, ուր մնաց…

ՍԱՐՈ — Սպասիր, է՜… Էն իմաստով, որ լավ ուտեմ, որ հետո էլ լավ աշխատեմ:

ԱՂԱ — Ա՜խ, էդ իմաստով… Դե, լավ… Հե՜յ, ո՞ւր եք…

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ — Մենք այստեղ ենք:

ԱՂԱ — Մեր նոր ծառայի համար սեղան գցեք: (Ծաղրածուները գնում են: ) Սարո, բայց որ ուտես վերջացնես, կգնաս գործի, լա՞վ:

ՍԱՐՈ — Հա, բա ո՞նց… Աղա, կարո՞ղ ա հետս… հիսուն-հիսուն…

ԱՂԱ — Ո՞ւր ա մեզ էդքան բախտ:

 

Աղան գնում է: Երգելով «ՍԱՐՈՅԻ ՃԱՇԸ» երգը՝ Ծաղրածուները սեղան են գցում:

 

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Պարոն Սարոյի ուտելիքը.

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Պարոն Սարոյի խմելիքը:

ՍԱՐՈ — Այ, ապրեք դուք: (Սկսում է ուտել: )

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Մեր Սարոն մի լավ ճաշեց,

Վրան էլ գինին խմեց:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Եվ նորից պառկեց դեզին,

Իրեն տվեց երազին:

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ — Խեղճ, խեղճ աղա,

Էս ի՞նչ օրն ես ընկել, հա՜:

ԲՈԼՈՐԸ — Խեղճ, խեղճ աղա,

Էս ի՞նչ օրն ես ընկել, հա՜:

ՍԱՐՈ — Կուշտ ուտելուց հոգնեցի,

Խմելուց էլ հարբեցի,

Ինձ հիմա հանգիստ թողեք:

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ — Սուս, գալիս ենՀե՜յ, Սարո, քեզ տեսնենք:

ԱՂԱ — Էս ի՞նչ բան է, այ տղա:

Հո դու չես գժվել, ծառա:

ՏԻԿԻՆ — Դու պառկած ես դեռ, լկտի,

Բա ո՞վ պիտի աշխատի:

ՍԱՐՈ — Ես էստեղ եմ աշխատում:

Հա ծամում եմ ու ծամում:

Չմնաց ուժ արդեն:

ՏԻԿԻՆ — Ի՞նչ ես խոսում, այ անտեր:

ԱՂԱ — Սա եկել է, որ քնի,

Ոչ թե կարգին ծառայի,

Գործդ ե՞րբ պիտի անես:

ԱՂԱ և ՏԻԿԻՆ — Մենք ասել ենք՝ քանի լույս է, դու պիտի հնձես: (Երգն ավարտվում է: )

ՍԱՐՈ — Չհասկացա… Աղա Կարապետ, էդ կնիկդ ինձ արդեն անիծո՞ւմ ա:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Բա ի՞նչ ա անում:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ – Չե՞ս տեսնում, անիծելուց կարմրել ա արդեն:

ՍԱՐՈ – Հա՞… Դե, ուրեմն, փողերս բերեք:

ԱՂԱ — Ի՞նչ փող, Սարո, ինչի՞ մասին ես խոսում:

ՏԻԿԻՆ — Մենք կատակ արինք, Սարո ջան:

ԱՂԱ — Էն է միայն, որ արդեն մթնեց, ուրիշները արտը հնձեցին, իսկ մերը մնաց:

ՍԱՐՈ — Ի՞նչ ասացիր… Մթնե՞ց:

ԱՂԱ — Հա:

ՍԱՐՈ – Հաստա՞տ մթնեց:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Այ տղա, աղան որ ասում ա՝ մթնեց, ուրեմն, մթնեց: (Երևակայական կոճակներով անջատում է լույսը: ) Ըհը՛…

ՍԱՐՈ — Դե, որ մթնեց, ուրեմն, տուն գնալու ժամանակս է, այսօրվա գործը վերջացավ, ես գնացի:

ԱՂԱ և ՏԻԿԻՆ — Ո՞ւր:

ՍԱՐՈ — Տուն: Գիշերը հո դուրսը չե՞մ մնալու:

ՏԻԿԻՆ – Մե՞ր տուն:

ՍԱՐՈ – Մե՜ր տուն, ձե՜ր տուն, ի՞նչ տարբերություն: Ես ձեր ծառան եմ, ուրեմն, ձեզ հետ էլ միասին պիտի պառկեմ: Բարի գիշեր: Բարի գիշեր, ժողովուրդ ջան:

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ — Գիշեր բարի, ջան, աղա ջան:

ԱՂԱ — (կատաղած) : Ձայնե՛րդ… Դո՛ւրս:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Այո, բայց ինչո՞ւ եք գոռում:

ԱՂԱ – Դո՛ւրս, ասացի… (Ծաղրածուները անհետանում են: )

ՏԻԿԻՆ — Վայ, վայ, վայ… (Գնում է: )

ԱՂԱ – Նունո՞ւֆ, էս ո՞ւր ես գնում… Նունուֆա՜ր…

ՏԻԿԻՆ — (պատուհանից) : Ի՞նչ կա:

ԱՂԱ — Ասում եմ, էս մեր նոր ծառան իր ծառայությունը որ էսպես սկսեց, մեր վերջը վատ ա:

ՏԻԿԻՆ — Էդ ի՞նձ ես հարցնում: Ո՞վ ա աղան, ե՞ս, թե՞ դու:

ԱՂԱ — Դու: Այսինքն, ես, իհարկե, բայց դու… Գոնե մի խորհուրդ տուր:

ՏԻԿԻՆ — Վերջ: Ես քեզ խորհուրդ տվողը չե՛մ: Ինքդ մտածիր:

ԱՂԱ — Ի՞նչ անեմ:

ՏԻԿԻՆ — Մտածիր, մտածիր… Ու մինչև խելքը գլխին մի բան չմտածես, տուն չգաս: Դդում: (Գնում է: )

ԱՂԱ – Պա՜հ, դդում… Քեզ նայի, դդումի կնիկ: (Մոտենում է դռանը: )

ՍԱՐՈ — (դռների մեջ) : Ո՞ւր, ո՞ւր… Մի դուռը ծեծի, մի հարցու՝ կարելի է, չի կարելի…

ԱՂԱ — Լավ, լավ, ներողություն:

ՍԱՐՈ — Էս ի՞նչ մարդիկ են: (Գնում է: )

ԱՂԱ — (պառկում է գետնին) : Է՜, բախտի հերն անիծեմ, մարդ էլ իր տան մեջ, իր անկողինը թողած… խռռ… գնա դրսերը… խռռ… անտեր շան պես… (Քնում է: )

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ – Կու-կու…

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Կու — կու…

ԱՂԱ — Այ մարդ, թողեք քնենք, վա՜յ… Ի՞նչ կուկու, ի՞նչ բան…

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ – Աղա Կարապետ, կու-կու…

ՏԻԿԻՆ — (պատահանից) : Ի՞նչ ասացիր, Կարապետ:

 

Ծաղրածուները փախչում են:

 

ԱՂԱ — Նունուֆ ջան, ես բան չասացի: Սրանք եկան, ասացին՝ կու-կու, էս էլ ասացի՝ էս կես գիշերին ինչ կու-կու… այ, կու-կու… կու-կու:

ՏԻԿԻՆ — Կարապետ, ես գտա:

ԱՂԱ — Ի՞նչ ես գտել, կնիկ:

ՏԻԿԻՆ — Դու սրան մինչև գարնան կկվի ձեն ածելն ես վերցրել, չէ՞:

ԱՂԱ — Հա:

ՏԻԿԻՆ — Դե, ուրեմն, վաղը էդ գարնան կկուն իր ձենը կածի:

ԱՂԱ — Տարվա էս ժամանակին ի՞նչ կկու, այ կնիկ:

ՏԻԿԻՆ — Մինչև վերջ լսիր, ինչ եմ ասում, հետո բերանդ բաց:

ԱՂԱ – Է՜, ասա:

ՏԻԿԻՆ — Վաղն առավոտյան ծաոայիդ կառնես, կգնաս անտառ՝ որսի:

ԱՂԱ — Չեմ հիշի, է՛, մի թղթի կտոր լիներ, գրեի:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — (նրան թուղթ տալով) : Հրամմե:

ԱՂԱ — Ապրես: (Տիկնոջը.) Նորից չէի՞ք կրկնի:

ՏԻԿԻՆ — Սիրով: Ուրեմն, վաղն առավոտյան ծառայիդ կառնես, կգնաս անտառ… Տո, մի գրի, հիշիր: Իսկ ես ծառին նստած ձեզ կսպասեմ:

ԱՂԱ — Ծառին նստած մեզ կսպասե՞ս: Մեր կնիկը խելքը թռցրել ա:

ՏԻԿԻՆ — Ցնդածը դու ես, անխելք: Հենց որ անտառ մտաք, ինձ ազդանշան կտաս, որ ես իմանամ, որ դու՝ դու ես, դու էլ իմանաս, որ ես՝ ես եմ:

ԱՂԱ — Դու… ես եմ, ես էլ… վա՜յ…

ՏԻԿԻՆ — Մի բան երգի կամ արտասանի… Օրինակ… Նապաստակ ջան, նապաստակ, ի՞նչ ես նստել ծառի տակ…

ԱՂԱ — Просто так…

ՏԻԿԻՆ — Ի՞նչ՝ просто так, այլանդակ… Նշան տուր, որ ես էլ կկվի ձեն տամ, հասկացա՞ր:

ԱՂԱ – Ա՜… Ոչ:

ՏԻԿԻՆ – Թո՛ւ… Կարապետ, էդ կկուն կլինեմ ես: Կու-կու, կու-կու…

ԱՂԱ — Ա՜խ, դու…

ՏԻԿԻՆ — Հիմա հասա՞վ… Իսկ եթե կկուն կանչեց՝ վերջ: Գարուն է, թե աշուն է՝ նշանակություն չունի, ժամկետը լրացավ, մեզ էլ…

ԱՂԱ — Կկու պետք չի…

ՏԻԿԻՆ — Ծաոա պետք չի, ծա-ռա:

ԱՂԱ — Նունուֆ ջան, դու որ չլինեիր, ես ինչ պիտի անեի: Է՜, որ ասում են՝ կնկա խելքը օձի խելք ա, ճիշտ են ասում:

ՏԻԿԻՆ — Բա չէ… Քո նման դմբո…

 

Երաժշտություն: Աղան ձեռքերի վրա բարձրացնում է տիկնոջը և պարում: Պատուհանի մեջ երևում է Սարոն:

 

ՍԱՐՈ — Աղա Կարապետ:

ԱՂԱ — Ի՞նչ է… (Ձեռքերն իջեցնում է, տիկինն ընկնում է: ) Վա՜յ, Նունուֆս…

ՍԱՐՈ — Ջրերը նորից կտրեցին, վաղը էդ հարցով զբաղվի: (Գնում է: )

ԱՂԱ — Քեզ ի՞նչ եղավ, Նունուֆ ջան… (Փորձում է օգնել: )

ՏԻԿԻՆ — Ինձ չկպնե՛ս:

ԱՂԱ — (ետևից վազելով) : Ես մեղք չունեմ, հավատա, էն անտեր Սարոն էր… Նունուֆ:

ՏԻԿԻՆ – Չմոտենա՛ս… (Կաղալով հեռանում է բեմից: )

ԱՂԱ — Ա՜խ… (Հուզված արտասանում է: )

Դամբուլ ես բախչիս միջին,

Էշխդ զուլալ, սիրտս անքուն:

Ապրում եմ, համա կինք չունիմ,

Կարապ եմ, համա լիճ չունիմ: (Գնում է: )

ՍԱՐՈ – (դուրս գալով) : Հե՜յ, մի էստեղ եկեք:

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ – Եկանք:

ՍԱՐՈ – Կարծում եմ, հասել է պահը ցույց տալու Կարապետիկին, ով է էստեղ իսկական տերը: Հիմա գնում եմ Համոյի մոտ, վաղը նա էլ մեզ պետք կգա: Իսկ դուք…

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ – Մենք մեր անելիքը գիտենք:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ – Սարո ջա՞ն, կասկածո՞ւմ ես:

ՍԱՐՈ – Ավելի լավ: Ես գնացի: (Գնում է: )

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ – Մենք էլ գնանք: Գոնե մի քիչ կհանգստանանք:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ – Հանգստանալու ժամանակ չկա: Պետք է հեքիաթը շարունակել:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ – Այսի՞նքն…

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ – Այսինքն՝ պետք է անտառ տնկել: Կանչիր բոլորին էստեղ: Մոռացա՞ր… Կու-կու:

 

ՊԱՏԿԵՐ 5

Ծաղրածուները երգում են «ԿՈՒԿՈՒ» երգը, մասնակիցները «անտառ»- ծառեր են տնկում:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Առավոտ շուտ Կարապետը դուրս եկավ որսի,

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ – Հետն էլ ծառա Սարիբեկը՝ հրացանը ուսին:

ԱՂՋԻԿՆԵՐ — Առավոտ շուտ գնաց որսի՞: Ուրիշ գործ չունի՞:

ՏՂԱՆԵՐ — Բայց տիկինն էր ուղարկողը, ուրիշ ճար չունի:

Ա և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ — Կուկու, կուկու, ահա և քեզ կուկու:

Տիկին Նունուն հանկարծ դարձավ կուկու:

ԲՈԼՈՐԸ — Այ քեզ տեր-տիկին, ի՜նչ կհնարի:

Դու ագռավ դարձիր, քեզ լավ էլ կսազի:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ – Շատ շուտով մեր Նունուֆարը պիտի հայտնվի:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Ծառի մեջ փչակ գտել ենք, թող մի բուն դնի:

ԱՂՋԻԿՆԵՐ — Բայց տիկինը փչակի մեջ ո՞նց պիտի մտնի:

ՏՂԱՆԵՐ — Դե, հիմա ոնց որ կարող է, թող նստի, սպասի:

ԲՈԼՈՐԸ — Այ քեզ տեր-տիկին, ի՜նչ կհնարի:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ – Վերջ: Էլ չենք խոսում:

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ – Տիկինն է մեր գալիս:

 

Բեմում հայտնվում է Նունուֆարը:

 

ՏԻԿԻՆ – Այստե՞ղ, թե՞այնտեղ… Ոչ, այնտեղ: (Բարձրանում է ծառի վրա և փորձում ձայնը: ) Կու-կու… կու-կու-կու… Ձայնս ինչո՞ւ է բարակել: Կու-կու… (Հեռվից ձայներ են լսվում: ) Վա՜յ, գալիս են: (Թաքնվում է: )

ԱՂԱ – (կիսաքուն Սարոյին շալակած) : Հասանք, Սարո, հասանք, մի քիչ էլ համբերի: Մի անգամ, այ, հենց էստեղ, ես մի կրակոցով յոթ կկու խփեցի:

ՍԱՐՈ – (ուղղելով գլխի տակի բարձը) : Յա՜…

ԱՂԱ – Բա՜… Ափսոս, հիմա կկու չկա:

ՍԱՐՈ – Բա էլ ինչի՞ եկանք:

ԱՂԱ – Այսինքն, ո՞վ գիտե, մեկ էլ տեսար՝ կա: Դե, հերիք եղավ, ո՜ւֆ… (Սարոյին իջեցնելով: ) Կանգնիր էստեղ: (Կամաց: ) Հիմա ի՞նչ պիտի անեինք… Կարծեմ, նշան պիտի տայինք, չէ՞… Սպասիր, ո՞նց էր… Ծիտիկ-ծիտիկ… չէ… Հա, նապաստակ ջան, նապաստակ… (Շարժվում են թփերը: ) Վա՜յ, նապաստակ… (Կրակում է, Սարոն ընկնում է գետնին: ) Քեզ ի՞նչ եղավ, այ տղա, ես էն նապաստակին էի կրակում: (Սարոն խռմփացնում է: ) Ուֆ, ես էլ ասի…

ՏԻԿԻՆ — Կու-կու… Հիմար: Կու-կու…

ԱՂԱ — Վայ, Նունուֆ ջան, դու ես…

ՏԻԿԻՆ — Կու-կու… Կու-կու…

ԱՂԱ — Հա, հասկացա… Սարո, Սարո, արթնացիր, կկուն կանչեց:

ՍԱՐՈ — Տարվա էս ժամանակին ի՞նչ կկու, աղա:

ՏԻԿԻՆ — Կու-կու…

ԱՂԱ — Ըհը, մի հատ էլ, լսեցի՞ր:

ՍԱՐՈ — Սպասիր, է՜…

ՏԻԿԻՆ — Կու-կու… Կու-կու-կու-կու….

ՍԱՐՈ — Էս ի՞նչ հրաշք է:

ՏԻԿԻՆ — Կու-կու… Կու-կու…

ԱՂԱ – Հը՞, հիմա համոզվեցի՞ր:

ՍԱՐՈ — Հա, բայց…

ԱՂԱ — Էլ ի՞նչ բայց, այ տղա, բախտդ բերեց… (Սարոյին դուրս հրելով: ) Կկուն կանչեց, ծառա լինելուդ ժամանակը վերջացավ: Գնա, քեֆ արա, գնա: (Սարոն գնում է: ) Վա՛յ, կնիկ ջան, վա՜յ, Նունուֆ ջան, հավատալս չի գալիս:

ՏԻԿԻՆ – Գնա՞ց:

ԱՂԱ — Հա:

ՍԱՐՈ — (ետ է գալիս, վերցնում է աղայի հրացանը) : Չէ, էս կկուն իսկական կկու չէ: Հիմա ես դրան կսպանեմ:

ԱՂԱ — Վայ, Սարո ջան, էդպիսի բան չանես: Աստծո սիրույն…

ՏԻԿԻՆ — Կու… կու-կու…

ՍԱՐՈ — Տո, գրող ու ցավ… (Կրակում է: )

ՏԻԿԻՆ — Կու… Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

ԱՂԱ — Վայ, էս ինչ եղավ… Կնի՜կ: Կնի-ի-իկ, ո՞ղջ ես… (Պատասխան չկա: ) Նունուֆ ջան, ձայն հանիր, էդ ես եմ, քու Կարապետը: Կնիկ, ինձ լսո՞ւմ ես: (Պատասխան չկա: ) Վայ, սատկես դու, Սարո…

ՍԱՐՈ – Աղա՞…

ԱՂԱ – Վա՛յ, քու տունը քանդվի, այլանդակ, որ տունս քանդեցիր: Վայ, սև լինի քեզ պատահելու օրը, Սարո:

ՍԱՐՈ — Մի րոպե, մի րոպե…

ԱՂԱ — Ինձ էլ սպանի՝ վերջացրու:

ՍԱՐՈ — Աղա, չլինի՞ բարկանում ես:

ԱՂԱ – Տո…

ՏԻԿԻՆ — (փչակի միջից) : Չէ՜, չի՛ բարկանում, չի՛ բարկանում:

ԱՂԱ — Վայ, Նունուֆ ջան, ո՞ղջ ես:

ՏԻԿԻՆ – Ինչո՞ւ, պետք է մեռա՞ծ լինեի:

ՍԱՐՈ — Տիկին Նունուֆա՞ր… Բարի լույս:

ՏԻԿԻՆ — Սարո ջան, դո՞ւ ես: Բարի լու… ո՜ւ… ո՜ւ…

ԱՂԱ — Ի՞նչ եղավ, Նունուֆ:

ՏԻԿԻՆ — Չէ, ոչինչ… Առավոտ եկա անտառ, ասի՝ մի քիչ մոշ հավաքե-ե՜-ե՜մ… էն էլ եկաք, էնպիսի կրակ բացիք, մարդ լեղա-ճա-ա՜-ա՜ք եղավ…

ՍԱՐՈ — Ներող կլինես, տիկին: Աղան ասաց՝ կկու կա, ես էլ…

ԱՂԱ – Հետո՞ ինչ, որ ասի, վայրենի: Տարվա էս ժամանակին ի՞նչ կկու:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — (փայտե ձիու վրա նստած բեմ է գալիս) : Աղա Կարապե՜տ:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — (փայտե ձիու վրա նստած բեմ է գալիս) : Կարապետ աղա՜:

ԱՂԱ – Հը՞, ո՞վ է… ի՞նչ կա:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Շուտ արա, Կարապետ աղա, վազիր տուն:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Առավոտից ձեզ ենք փնտրում: Ոչ դու կաս, ոչ կինդ: Էդ ո՞ւր եք, է՜… ԱՂԱ — Տո, ձե՞զ ինչ՝ ուր ենք:

ՏԻԿԻՆ — Սպասիր, է՛, ի՞նչ է պատահել:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Պարոն Քունջիկը…

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ – Այսինքն՝ Մունջիկը քաղաքից մոտդ է գալու:

ԱՂԱ — Քունջիկ-Մունջիկն ո՞վ է, տո:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Ո՞նց թե… Գուբերնատորը: Ժողովուրդն ասում է, որ քեզ էն բանիցն են տալու:

ԱՂԱ — Ո՞ր բանիցը…

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Մեդալ:

ԱՂԱ – Մեդա՞լ… ի՞նձ… Նունուֆ, լսեցի՞ր… Վա՛յ, կորա… Վա՛յ, մեդալս…

ՏԻԿԻՆ — Մի րոպե, մի րոպե… Իսկ էդ Փունջիկը հիմա ո՞ւր է:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Ի՞նչ իմանանք՝ ուր է… Երևի ճամփին է:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Շուտ, գնա դիմավորի: Գուբերնատոր մարդ ա, չնեղանա հանկարծ:

ԱՂԱ — Ճիշտ ա ասում: Սարո՛…

ՍԱՐՈ — Էստեղ եմ, աղա ջան:

ԱՂԱ — Շուտ արա, տուն վազիր, ոչխար մորթիր, կարասը բաց, պատրաստություն տես: Ինքը՝ գուբերնատորը ինձ հյուր ա գալիս:

ՍԱՐՈ — Եղավ, աղա ջան: (Մի քանի քայլ է անում և վերադառնում է: ) Հա, աղա՛…

ԱՂԱ — Ի՞նչ ա:

ՍԱՐՈ — Իսկ ո՞ր ոչխարը մորթեմ:

ԱՂԱ — Տո, որը որ պատահի, մորթիր: Գնա՛: Նունուֆ…

ՍԱՐՈ – Աղա՛…

ԱՂԱ — Ի՞նչ ա:

ՍԱՐՈ- Իսկ ո՞ր կարասը բացեմ:

ՏԻԿԻՆ — Այ տղա, չասի՞նք՝ որը որ պատահի: Շուտ արա, վազիր:

ԱՂԱ — Նունուֆ ջան…

ՍԱՐՈ – Աղա՛…

ԱՂԱ — Տո, ի՞նչ ա:

ՍԱՐՈ — Չէ, ոչինչ, բարձս մոռացա: Ես գնացի: (Վազելով դուրս է գալիս: )

ԱՂԱ — Նունուֆ ջան, իջիր: Եթե էդ գուբերնատորին չդիմավորենք, կթողնի կգնա:

ՏԻԿԻՆ – Կարող եմ ու չե՞մ իջնում:

ԱՂԱ — (Ծաղրածուներին) : Սրան ծառից իջեցրեք:

ՏԻԿԻՆ — (Բ. Ծաղրածուին) : Զգույշ, հիմար, չե՞ս տեսնում՝ վիրավոր եմ:

ԱՂԱ — Պիտի դիմանաս, Նունուֆ ջան, պիտի դիմանաս, մարդդ հո ամեն օր մեդալ չի՞ ստանում: Նստիր էս ձիու վրա: (Նստեցնում է նրան փայտե ձիու վրա: ) Ես էլ նստեմ սրա վրա: (Նստում է մյուս ձիու վրա: ) Գնացինք: (Ցատկոտելով գնում են: )

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — (ծիծաղելով) : Սրանց նայիր… Լավ, իսկ հիմա ի՞նչ անենք:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Արի անտառը հավաքենք:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Էդ էր պակաս, ով տնկել է, նա էլ կհավաքի: Ժողովուրդ…

 

Երաժշտություն: Մասնակիցները «հավաքում են» անտառը:

 

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Էս էլ եղավ… Հը՞, գնացինք:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Ո՞ւր:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Սարոյի մոտ: Նա հիմա հրապարակում աղա Կարապետի մոտ է բոլորին հրավիրում:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Ո՞նց, բա մե՞նք: Մեզ ինչո՞ւ չի հրավիրում…

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Մենք առանց հրավերի էլ կգնանք: Առանց մեզ քեֆ կլինի՞: (Դուրս

են վազում: )

 

ՊԱՏԿԵՐ 7

Աղա Կարապետի տանը:

ՍԱՐՈ – Հե՜յ, գյուղացիք, տներից դուրս եկեք, աղա Կարապետի մոտ համեցեք: Այսօր բոլորին է նա հրավիրում: Մեդալ է ստացել, քեֆ ենք անում: (Երգում է: )

Ի՜նչ սեղան եմ դնելու,

Ի՜նչ ճաշեր եմ եփելու,

Ի՜նչ գինի եմ բերելու,

Էդ ի՜նչ քեֆ ենք անելու:

ԲՈԼՈՐԸ — Ջան մեր աղային,

Ջան նրա մեդալին,

Էսօր պիտի մի լավ քեֆ անենք:

Ինչ ճոխ սեղան է,

Ամեն ինչ վրան է,

Էստի, էստի համեցեք:

ԱՂԱ — (բեմ գալով) : Սարո, ո՞ւր ես…

ՍԱՐՈ — Էստեղ եմ, աղա ջան:

ԱՂԱ — Ամեն ինչ պատրա՞ստ է:

ՍԱՐՈ — Բա ո՞նց… Ոչխարները մորթած, կարասները բացած, ժողովուրդն էլ, ինչպես միշտ, սոված:

ԱՂԱ — Ի՞նչ…

ԲՈԼՈՐԸ — Այսինքն՝ պատրաստ քեֆ անելու:

ԱՂԱ – Հա՜…

ՏԻԿԻՆ — (բեմ գալով) : Կարապետ, ամեն ինչ պատրա՞ստ է:

ԱՂԱ — Հա, բա ո՞նց… Մենակ էն բանը չկա… դու ասա…

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Նորին ճաճանչափայլություն, պայծառափայլություն և այլափայլությո՜ւն…

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Գուբերնատոր Փունջիկ… Մունջիկ-Տունջիկյանցը:

ՈՍՏԻԿԱՆ – Տեղերո՛ւմ… Արա՛գ…

 

Ծաղրածուները հնչեցնում են շեփորները: Բոլորը նայում են աջ, իսկ Սարոն ձախ կողմից բեմ է հրում գուբերնատորին՝ ծպտված Համոյին:

 

ՍԱՐՈ — Գուբերնատորը էստեղ ա… էստեղ…

ԲՈԼՈՐԸ — (ծափահարելով) : Ուռա՜… Ուռա՜…

ՍԱՐՈ — Գնա, շուտ…

ԳՈԻԲԵՐՆԱՏՈՐ — Ես ուրախ եմ… որ դուք ուրախ եք… մի խոսքով… (Սարոն նշան է տալիս: ) Երկո՞ւ խոսքով… Ուռա՞…

ԲՈԼՈՐԸ — (ծափահարելով) : Ուռա՜… Կեցցե պարոն գուբերնատորը: Ուռա՜…

ԱՂԱ — Ի՞նչ ասաց, բան չհասկացա:

ՏԻԿԻՆ — Ի՞նչ կարևոր ա, դու ծափ տուր… Իսկ հիմա ողջունիր…

ԱՂԱ — Հա… Հարգելի պարոն գուբերնատոր… ո՞նց ասեմ… դուք… ըը…

ԲՈԼՈՐԸ — Բարով եք եկել:

ԱՂԱ — Հա… Ես, ուրեմն, գյուղապետն եմ… Էս, ուրեմն… իմ տիկինն է… սրանք էլ, ուրեմն… բաներ են… դու ասա…

ՏԻԿԻՆ — Մեր հարգարժան ժողովուրդը:

ՍԱՐՈ — Ես էլ սրանց ծառան եմ, Գալոյենց Սարիբեկ:

ԱՂԱ — Կորի գնա… (Մի կողմ է հրում Սարոյին: Գյուղացիներին.) Մոտեցեք մեկ-մեկ…

ՎԱՐՍԱՎԻՐ — Մսյե Կարպիս… Վկայալ սափրիչ Ֆրանսայեն, Իտալիայեն և այլ եվրոպաներեն… Ուր մազ տեսնեմ՝ կածիլեմ… (Նկարվում է: )

ԱՂԱ — Էս մեր վարսավիրն ա… էն կողմերից ա… Հաջորդը:

ՏԻՐԱՑՈԻ — Աստված քեզ ուժ ու կարողություն տա, որ դու էլ մեր աղային մեդալ տաս: Ալեքսան տղա, շուտ արա… (Նկարվում է: )

ԱՂԱ — Մեր տիրացուն ա… Անցիր, անցիր… Հաջորդը:

ՄՐԳԱՎԱՃԱՌ — Թույլ տվեք, պարոն քաղաքապետ, սեղմել ձեր ձեռքը: (Սեղմելով քաղաքապետի ձեռքը իր կրծքին: ) Էլի… էլի…

ԳՈՒԲԵՐՆԱՏՈՐ – Ասա՝ շուտ նկարի, ցավում ա: (Նկարվում է: )

ԱՂԱ — Կներեք… Մեր պտուղ-բանջարեղենն ա… Հաջորդը:

ԾԱՂԿԱՎԱՃԱՌ — Պարոն գուբերնատոր, թույլ տվեք նվիրել ձեզ այս ծաղկեփունջը: ԳՈՒԲԵՐՆԱՏՈՐ — Վայ, չէ, կարիք չկա:

ՏԻԿԻՆ — (Ծաղկավաճառին) : Գնա, ախչի… էս ավելդ էլ հետդ տար…

ԾԱՂԿԱՎԱՃԱՌ — Բա չնկարվեցի…

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ — Ոչինչ, մի կերպ կդիմանաս:

ԱՂԱ — Հաջորդը:

ՈՍՏԻԿԱՆ — Էստեղի գլխավոր ոստիկան և գլխավոր ինսպեկտոր՝ գլխավոր Գուգուշ: Այ տղա, շուտ արա… (Նկարվում է և գոռում: ) Թույլ տվեք գնալ:

ԳՈՒԲԵՐՆԱՏՈՐ — Ի՞նչ ես գոռում, յա… գնում ես՝ գնա:

ԱՂԱ — Գուգուշ, դո՛ւրս: (Գոբերնատորին.) Իսկ սա իմ կինն է… Նու-նու…

ՏԻԿԻՆ — (ընդհատելով) : Նա-նա՜… Նաթել-լա…

ԳՈՒԲԵՐՆԱՏՈՐ – Ինչելլա՞…

ՏԻԿԻՆ — Ալիկ, ո՞ւր ես… նկարի: (Նկարվում է: ) Իսկ հիմա բոլորս միասին: (Բոլորը նկարվում են: ) Պարոն գուբերնատոր, իսկ հիմա, եթե թույլ տաք, սկսենք:

ԳՈՒԲԵՐՆԱՏՈՐ — Ո՞վ թույլ տա… Ե՞ս:

ՍԱՐՈ — ոսափողի մեջ) : Ամեն ինչ պատրաստ է, աղա, սկսեք:

ԳՈՒԲԵՐՆԱՏՈՐ — (վախեցած) : Էս ի՞նչ էր:

ԱՂԱ — Չէ, չէ, ոչինչ… Սարո՞… Համեցեք, պարոն գուբերնատոր:

ՍԱՐՈ — (ցույց տալով խոսափողը) : Սրա մեջ կխոսես:

ԳՈՒԲԵՐՆԱՏՈՐ — Գիտեմ: (Խոսափողի մեջ: ) Մեր պետու… (Սարոն արագ շրջում է էջերը: ) Կարա… անձամբ… անունից… այ, տղա, սպասիր… գյուղապետ Կարա… հը՞… Պե-տի՞կ… Ի՞նչ… Կարա-պետի՞կ…

ՍԱՐՈ — (կամաց) : Քեզ ի՞նչ, է՜, շարունակիր:

ԳՈԻԲԵՐՆԱՏՈՐ — Ո՞ւր ա… հա… շնորհվում է մեդալ:

ԱՂԱ — Մեդալ ասաց, չէ՞, մեդա՞լ… Ուռա՜…

ԳՈԻԲԵՐՆԱՏՈՐ — Սպասիր, չվերջացավ… (Կարդում է: ) Բուռն ծափահարություններ: Այ, հիմա՝ վերջ:

 

Շեփորներ: Գուբերնատորը կախում է մեդալը աղայի կրծքին:

 

ԱՂԱ – Վերջապե՜ս… շնորհակալ եմ, շատ-շատ-շատ շնորհակալ եմ:

ՍԱՐՈ — ղային՝ կամաց) : Պատասխան ճառդ ասա:

ԱՂԱ — Ի՞նչ… հա, հիմա… Ո՞ւր եմ դրել, է՛… (Փնտրում է գրպաններում: )

ՏԻԿԻՆ — Աջ գրպանիդ մեջ նայիր:

ԱՂԱ — Հա, հեսա… (Կարդում է: ) «Նեգրի ժպիտը»… Վերցնում ենք կես կիլո շաքարավազ, երեք բաժակ ալյուր… չորս ձու…

ԳՈԻԲԵՐՆԱՏՈՐ – Ձո՞ւ… Չհասկացա, ի՞նչ ձու…

ՏԻԿԻՆ – Ձո՞ւ… Ո՜չ… Ինքը ուզում էր ասել… որ ձու… ձուլված է զգում իրեն այս մեդալին և անչափ շնորհակալ է, որ դուք շնորհ արեցիք գալ և անձամբ հանձնել մեզ այդ բարձր պարգևը:

ԲՈԼՈՐՐ — (ծափահարելով) : Այո, այո, անշո՛ւշտ…

ԳՈԻԲԵՐՆԱՏՈՐ — Դա ուրիշ բան… Թե չէ՝ ձու…

ՏԻԿԻՆ — Այս առիթով էլ, մեծարգո պարոն գուբերնատոր, պիտի խնդրեի ձեզ, որ մասնակցեք մեր ուրախությանը և… և… Կարապետ…

ԱՂԱ — Եվ մեզ հետ միասին մի լավ քեֆ անեք:

ԳՈԻԲԵՐՆԱՏՈՐ — Է՜, անենք, մեզ ինչ ա եղե՞լ որ…

ՍԱՐՈ — Աղա ջան, բերե՞մ…

ԱՂԱ – Բե՛ր:

 

Երաժշտություն, Սարոն բերում է գինի և խորոված:

 

ՍԱՐՈ — Ի՜նչ գինի, կարմիր գինի,

Քաղցր խաղողի գինի,

Խմեցեք, անուշ լինի,

Բոլորին հերիք կանի:

ԲՈԼՈՐԸ — Ջան մեր աղային,

Ջան նրա մեդալին,

Էսօր պիտի մի լավ քեֆ անենք:

Ի՜նչ ճոխ սեղան է,

Ամեն ինչ վրան է,

Բաժակները բարձրացրեք:

ՍԱՐՈ — Խորոված, ի՜նչ խորոված,

Մատղաշ գոճու խորոված,

Ժողովուրդ, վերցրեք, կերեք,

Արտակարգ է պատրաստված:

ԱՂԱ — Սարո, ուրիշ բան ունե՞ս սեղանին դնելու:

ՍԱՐՈ — Դեռ ո՜ւր ես, աղա…

ԱՂԱ – Վա՜յ…

ԲՈԼՈՐԸ – Հը՞…

ՏԻԿԻՆ — Այս բաժակով, ժողովուրդ, եկեք խմենք մեր ազնվատոհմ, մեր բազմափայլ պարոն գուբերնատորի կենացը:

ԲՈԼՈՐԸ — Ձեր կենացը, պարոն գուբերնատոր… ձեր կենացը…

ԳՈԻԲԵՐՆԱՏՈՐ – Ապրեք, շնորհակալ եմ:

ՏԻՐԱՑՈՒ – Տո՛ւշ… (Ծաղրածուները տուշ են նվագում: )

ՍԱՐՈ — Աղա, երկրորդը բերե՞մ:

ԲՈԼՈՐԸ — Հա, բա ո՞նց…

ԱՂԱ – Յա՛… էդ ո՞նց՝ բա ոնց…

ԳՈԻԲԵՐՆԱՏՈՐ — Քեզ մեկ չի՞… Ոնց ուզում է, թող էդպես էլ բերի:

 

Երաժշտություն: Սարոն բերում է գինի և տապակած հավեր:

 

ՍԱՐՈ — Էս էլ մի ուրիշ գինի,

Սպիտակ խաղողի գինի,

Խմեցեք, անուշ լինի,

Բոլորին հերիք կանի:

ԲՈԼՈՐԸ – Ջա՜ն մեր աղային,

Ջան նրա մեդալին,

Էսօր պիտի մի լավ քեֆ անենք:

Ի՜նչ ճոխ սեղան է,

Ամեն ինչ վրան է,

Բաժակները բարձրացրեք:

ՍԱՐՈ — Տան պահած աքլոր ու հավ,

Էս էլ նոր խփած կաքավ,

Շուտ արեք, վրա տվեք,

Հավը ձեզ լինի մատաղ:

ԱՂԱ — Էս հավերի՞ն ինչու ես մորթել, անիրավ:

ՍԱՐՈ — Է՜, ողջ-ողջ բերեի, դնեի սեղանի վրա՞:

ԱՂԱ – Վա՜յ…

ԲՈԼՈՐԸ – Հը՞…

ՏԻԿԻՆ — Իսկ հիմա, ժողովուրդ, լսենք մեր սիրելի պարոն գուբերնատորին: ԳՈԻԲԵՐՆԱՏՈՐ — Ի՞նձ… այսինքն, ես ի՞նչ կարող եմ ասել… Նորից շնորհավորում եմ մեր հարգելի Պետիկին… այսինքն՝ Կարապետյանին:

ՏԻՐԱՑՈՒ – Տո՛ւշ… (Ծաղրածուները տուշ են նվագում: )

ՍԱՐՈ — Սպասեք, է՜, սպասեք: Մեր հարգելին Կարապետ Պետիկյանն է և ոչ թե Պետիկ Կարապետյանը:

ԲՈԼՈՐԸ — Ի՞նչ… ի՞նչ ասաց…

ՍԱՐՈ — (վերցնում է թղթապանակը Համոյի ձեռքից) : Թույլ կտա՞ք… Ա՜յ քեզ բան: Բա ես էլ ասում եմ, ինչի՞ է մեր գուբերնատորը ինչ-որ Պետիկի շնորհավորում:

ԳՈՒԲԵՐՆԱՏՈՐ — Բա ի՞նչ անեմ…

ՍԱՐՈ – Ի՞նչ իմանամ… Ասածս էն է միայն, որ այստեղ գրված է Պետիկ Կարապետյանին, իսկ մեր գյուղապետը Կարապետ Պետիկյանն է:

ԳՈՒԲԵՐՆԱՏՈՐ – Այսի՞նքն…

ՍԱՐՈ — Այսինքն, դուք սխալվել եք, պարոն գուբերնատոր: Էս մեդալը մեր աղա Կարապետյանի մեդալը չէ:

ԱՂԱ — Ո՜նց թե իմ մեդալը չէ:

ԳՈՒԲԵՐՆԱՏՈՐ – Վա՜յ, խաբեբաներ… Վա՛յ, անամոթներ… Ես այդպես էլ գիտեի… Ուրիշի մեդալն էիք ուզում ստանալ, հա՜… Ետ տուր մեդալը, շո՛ւտ:

ԱՂԱ – Չե՛մ տա:

ՏԻԿԻՆ – Կարապե՛տ: անում է մեդալը, տալիս Համոյին: ) Մենք մեղավոր չենք, թյուրիմացություն էր:

ԳՈՒԲԵՐՆԱՏՈՐ — Ես ձեզ թյուրիմացությո՛ւն ցույց կտամ…

ԲՈԼՈՐԸ — Բայց աղան իսկապես մեղք չունի:

ԳՈՒԲԵՐՆԱՏՈՐ — Ես բոլորի՛դ ցույց կտամ… Տուր էստեղ: (Վերցնում է Սարոյի ձեռքից թղթապանակը և գնում: )

ՍԱՐՈ – Դուռը հենա…

ԳՈՒԲԵՐՆԱՏՈՐ – Հա… (Ոստիկանի ձեռքից հավն առնելով: ) Էս էլ տուր: (Խնդալով: ) Դե, հիմա տո՛ւշ: (Գնում է: )

ԱՂԱ – Գնա՜ց… Մեդալս գնաց: Քանի տարի սպասել եմ, երազել… էս կոստյումս հատուկ մեդալի համար կարեցի ու…

ՏԻՐԱՑՈՒ — Աղա ջան, բա արժի՞ դրա համար էսքան դարդ անել: Մեդալ ա, էլի՛: Երկաթի կտոր: Ոչ ուտելիք ա, ոչ խմելիք…

ԱՂԱ — Հա, բայց էսքան ուտելիքն ու խմելիքը այդ երկաթի կտորի համար գնաց:

ՍԱՐՈ — Էդ մեկը իսկապես ափսոս էր: Գոմում անասուն չմնաց…

ԱՂԱ – Ըհը, լսեցի՞ր… Այսինքն, ինչպե՞ս թե՝ չմնաց…

ՍԱՐՈ — Դու չասացի՞ր, ո՛ր ոչխարը պատահի՝ մորթի: Եկա տուն, բոլորն էլ պատահեցին, բոլորին էլ մորթեցի:

ՏԻԿԻՆ — Տո, ոչխարը լավ… Բա գոճինե՞րը… բա կովե՞րը…

ԱՂԱ — Բա էն հավե՛րը, հավե՛րը… էդ խեղճերի՞ն ինչու մորթեցիր, անիրավ:

ՍԱՐՈ – Նույն տեղը չե՞ն… Նրանք էլ պատահեցին, ստիպված նրանց էլ…

ՏԻԿԻՆ — Տո, այլանդա՛կ… Գինին ու օղին է՞լ քեզ պատահեցին, որ դրանց վերջը տվիր:

ՍԱՐՈ — Բա ո՞նց… Ուր ոտքս դնում էի, կա՛մ կարաս, կա՛մ էլ տակառ էր պատահում:

ԱՂԱ — Չէ, տղա Սարիբեկ, դու իմ ձեռքով ես գնալու: Անասունս չկա՛… գինիներս չկա՛ն… ամենակարևորը՝ մեդա՛լս չկա:

ՍԱՐՈ — Հա, բայց մե՞ղքս որն է:

ԱՂԱ — Այ, հիմա կսատկացնեմ քեզ, կիմանաս՝ մեղքդ որն է: (Հարձակվում է  Սարոյի վրա: ) Ես քու…

ՍԱՐՈ – Ահա՜ թե ինչ… Պայմանագիրը տվեք: (Ծաղրածուներից վերցնում է պայմանագիրը: )

ԱՂԱ — Ի՞նչ պայմանագիր:

ՍԱՐՈ — Բա սատկելուց առաջ գոնե երկու հազար ոսկիս չստանա՞մ: Դու բարկացար, ուրեմն…

ՏԻԿԻՆ – Ուրեմն՝ ի՞նչ… Սրա՜ն տես… բարկացավ: Քու եղբայրն էլ բարկացավ, բայց նա մեզ վճարե՞ց: Այ, երբ նա վճարի, այն ժամանակ մենք էլ կվճարենք…

ՍԱՐՈ – Այսինքն… ինչ էլ անես…

ՏԻԿԻՆ — Միևնույն է, կպարտվես, քանի տեր չես: Կյանքի՛ տեր…

ՍԱՐՈ — Էդպես, ուրեմն… Դե, լավ… Մի րոպե… ուրս է գնում, վերադառնում Համոյի հետ: )

ԲՈԼՈՐԸ – Վա՜յ, պարոն գուբերնատոր… ամոն հանում է բեղերն ու կեղծամը: ) Վա՜յ, Համոն…

ՍԱՐՈ — Ուզում էիր ծիծաղել մեզ վրա, աղա, բայց իսկապես ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում: (Մեկնում է նրան մեդալը: ) Վերցրու քո մեդալը:

ՀԱՄՈ — Եթե ուզում ես, աղա, վաղը մի 10-15 հատ սրանցից սարքեմ:

ԱՂԱ — Էս… էս իսկական չի՞…

ՏԻՐԱՑՈՒ — Բա որ ասում էի՝ երկաթի կտոր ա…

ԲՈԼՈՐԸ — Դու սո՛ւս մնա:

ՍԱՐՈ — Ինչ վերաբերում է փողին… Եթե նույնիսկ Համոն տա քեզ պարտքը, էն 1000 ոսկին, դու էլի ինձ պարտք կմնաս երկրորդ հազարը: Բայց ես էդ փողը չեմ ուզում: Թող քեզ մնա:

ԲՈԼՈՐԸ – Լսեցի՞ք, ինչ ասաց… Սարոն իր փողը չի ուզում:

ՍԱՐՈ — Ամենաթանկ բանը, որ կա աշխարհում՝ ազատությունն է և բարի, ազնիվ անունը: Դրանք դու չես կարող գնել… երբե՛ք: Գնանք, Համո:

ՀԱՄՈ — Գնանք:

ԱՂԱ — Մի րոպե: Իսկ հիմա ինձ լսեք, ժողովուրդ…

ԲՈԼՈՐԸ — Լսում ենք, աղա ջան, լսում ենք:

ԱՂԱ — Տո, դուք չէ, է՛… (Դահլիճին.) Դուք լսեք: Ես ունեմ բարի և ազնիվ անուն: (Հայացք նետելով տիկնոջը: ) Համենայնդեպս, ժամանակին ունեի:

ՏԻԿԻՆ — Ինձ ինչո՞ւ ես նայում, է՜…

ԱՂԱ — Բոլոր պարտքերս կվճարեմ: Հենց այսօր… Ոնց որ ասում են՝ ուրիշին փոս փորողը ինքն է մեջը ընկնում: Կվճարեմ ու դուք կտեսնեք, որ աղա Կարապետը իր խոսքի տերն է:

ՍԱՐՈ — Եթե խոսքիդ տերն ես, աղա ջան, ես էլ իմ խոսքիս ծաոան եմ: Քու փողը քեզ պահիր: Որ ասացի՝ չեմ վերցնի, ուրեմն, չեմ վերցնի:

ԱՂԱ — Իսկ ես կվճարեմ:

ՍԱՐՈ — Իսկ ես չեմ վերցնի:

Ա. և Բ . ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ — Մենք էլ մի բան ասե՞նք…

ԲՈԼՈՐԸ — Ի՞նչ…

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — (վերև ցույց տարով) : Նայեք վերև… (Բոլորը նայում են: )

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — (արագ իր առջև երեք խնձոր դնելով) : Իսկ հիմա՝ ներքև…

ԲՈԼՈՐԸ — Երեք խնձո՞ր… երկնքի՞ց…

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Չէ հա՛… շուկայից:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Կորի գնա… Քանի որ մեր հեքիաթը վերջացավ, երկնքից երեք խնձոր ընկավ:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ – Հա՜… ճիշտ որ…

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ – Մեկը՝ պատմողներին…

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ – Այսինքն՝ մեզ:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ – Մյուսը՝ խաղացողներին…

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ – Այսինքն՝ նորից մեզ:

ՍԱՐՈ — Գոնե մի հատ կծեի… Առավոտից բան չեմ կերել:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Երրորդ խնձորն էլ՝ նայողներին…

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ – Այսինքն՝ ձեզ: Բռնեք, ժողովո՛ւրդ: (Ամենամեծ խնձորը նետում է դահլիճ: )

 

Բեմ են գալիս ներկայացման բոլոր մասնակիցները:

 

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Մարեցին դանդաղ լույսերը,

Չեն հնչում էլ շեփորները, հեքիաթի ավարտն է մոտենում:

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Բայց մինչև փակվեն դռները,

Եվ իջնեն վարագույրները,

Մենք նորից ենք երգը մեր երգում:

ԲՈԼՈՐԸ — Լինում է, չի լինում,

Լինում է, չի լինում,

Հեքիաթ է սա, իսկ հեքիաթում ամեն ինչ է լինում:

Լինում է, չի լինում,

Լինում է, չի լինում,

«Տերն ու ծառան» ենք մենք այսօր ներկայացնում:

ԱՂԱ և ՏԻԿԻՆ — Միշտ էլ կա բարին ու չարը,

Միշտ էլ կա նրանց պայքարը,

Դա կյանքի օրենքն է իմաստուն:

ՀԱՄՈ և ՍԱՐՈ — Բայց թե որ պարտվեն տերերը,

Եվ հաղթեն խեղճ ծաոաները,

Կտեսնեք միայն դուք հեքիաթում:

Ա. ԾԱՂՐԱԾՈՒ — Մոտեցավ հրաժեշտի պահը,

Բ. ԾԱՂՐԱԾՈՒ — Բայց մինչև ձեր հեռանալը,

Ա. և Բ. ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐ — Այս վերջին խրատն ենք ձեզ ուղղում:

ԱՂԱ և ՏԻԿԻՆ — Հիշեցեք, որ այս աշխարհը,

ՀԱՄՈ և ՍԱՐՈ — Հեքիաթի ուրախ աշխարհը,

ԲՈԼՈՐԸ — Թատրոնում է միմիայն լինում:

Ահա և պահն է մոտենում,

Ներկայացումն է ավարտվում,

Սակայն նորից ենք ձեզ սպասում,

Մենք նոր հեքիաթ ենք պատրաստում

Մեր թատրոնում:

 

Կարդացեք նաև