«ԳԻՐՔ ԾԱՂԿԱՆՑ». ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ համանուն վիպակի մոտիվներով

“ԳԻՐՔ ԾԱՂԿԱՆՑ”
ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ համանուն վիպակի մոտիվներով

Ժանր` միմոդրամա
Տևողություն` 1 ժամ (1 գործողություն)
Բեմադրությունը` Երևանի մնջախաղի պետական թատրոնի
Պրեմիերա` 2008
Բեմադրիչ` Ժիրայր ԴԱԴԱՍՅԱՆ

Նկարագրություն.
Միջնադարյան հայկական բարձրաքանդակ` Մարդու, Առյուծի, Ցլի և Արծվի միֆական կերպարներով, որ խորհրդանշում են չորս ավետարանիչներին: Բարձրաքանդակը կենդանանում է, որ պատմի մեզ Գրքի ու Գրի խորհրդի, մագաղաթյա մատյանների և նրանց մեջ զետեղված աստվածային մանրանկարների մասին: Փոքրիկ պոետը ծանոթանում է Հայոց այբուբենին և սկսում է գրել ծաղիկների մասին իր Գիրքը: Ժամանակը հոսում է… Գիրքը բուժում է փոքրիկ աղջկա անբուժելի հիվանդությունը: Երիտասարդ կինը բացահայտում է Գրքի խորհուրդը: Գիրքը իր մշտական հանգրվանն է գտնում սրբազան գրապահոցում` Մատենադարանում…
Երաժշտությունը՝ Վահան ԱՐԾՐՈՒՆՈՒ
Երգերի տեքստերի հեղինակ՝ ԿՈՄԻՏԱՍ