ԱՆՄԱՀՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ

Նոր ներկայացում Ապրիլյան պատերազմի մասին

ԱՆՄԱՀՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ

Հեղինակ՝ Էդուարդ ԶՈՐԻԿՅԱՆ
Բեմադիրչ՝ Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բեմանկարիչ՝ ՀՀ վաստ. նկարիչ Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կոմպոզիտոր՝ Արման ԷԼԲԵՐՏ
Պրոդյուսեր՝ Արմեն ՄԻՐԶՈՅԱՆ

Դերերում՝
Սարգիս ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գեորգի ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հայկ ՍԱՐԳՍՅԱՆ
Իշխան ՂԱՐԻԲՅԱՆ
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հովհաննես ՀԱՋԻՆՅԱՆ

Երիտասարդ օպերատոր Գարեգինը մեկնել է առաջնագիծ՝ հերթական տեսանյութը նկարահանելու համար: Հերթափոխն իրականացնող զինվորները՝ կապիտան Սահակյանը, Մանուկն ու Բգոն, Գարեգինին ջերմ ընդունելուց հետո հասկանում են, որ երիտասարդի համար սահմանը, հողն ու հայրենիքը ընդամենը մերկապարանոց բառեր են, որոնք կարելի է շռայլել աջ ու ձախ՝ չմտահոգվելով պատասխանատվության մասին: Գարեգինը մտադիր էր արագ ավարտել իր գործը՝ նկարահանել ֆիլմ սահմանը պահող անկոտրում հայ զինվորի մասին և դրանից հետո գնալ մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք զինվորական լրագրողների միջազգային ֆորումին: Իսկ հետո՝ հանդիպում Անահիտի հետ…
Սակայն… Անակնկալ հարձակում, մարտ, պատերազմի արհավիրք… Գարեգինը մնում է  «մենակ»: Կապիտան Սահակյանը, հերթափոխի համար հաց բերող Պետրոսը, ում զույգ որդիները զոհվել են նույն դիրքերում Կարմիր իժի գնդակից, Մանուկը, ավագ Բեգլարյանը՝ Բգո մականունով, ոչ միայն ստիպում են երիտասարդին վերանայել սեփական հայացքներն ու արժեքները, այլև իրենց օրինակով հայրենի հողի ամեն մի փշուրը սիրելու և նրա համար պայքարելու դաս են տալիս: Նրանց օգնությամբ է, որ Գարեգինը հաղթում է Կարմիր իժին:
Եվ այս ամենից հետո է միայն Գարեգինը հասկանում, որ իրեն զինակից դարձած զինվորները նահատակվել էին անակնկալ հարձակման ժամանակ և նրանց ոգու ուժն էր ամբողջ ընթացքում եղել Գարեգինի ուղեկիցը:

 

Կարդացեք նաև