«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի մամլո հաղորդագրություն

 

Օրեր առաջ Եվրոպական Փառատոների Ասոցիացիայի (ԵՓԱ, EFA)  ԵՓՓԵ (Եվրոպան փառատոների, փառատոները Եվրոպայի համար, EFFE) ծրագրի շրջանակներում 2019-2020թթ.-ի 715 փառատոններից ընտրվեցին 24 դափնեկիրները՝ լավագույն արվեստի փառատոները: Հայաստանը «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի միջոցով առաջին անգամ ընդգրվեց 24 լավագույն փառատոների ցանկում:

ԵՓՓԵ-ն  ծրագիր է արվեստի փառատոների համար, որը նաև ծառայում է որպես առցանց փառատոնային օրացույց. www.festivalfinder.eu կայքը գործում է արվեստի բոլոր տեսակներով հետաքրքրված միջազգային լսարանի համար:

Եվրոպական Փառատոների Ասոցիացիան և ԵՓՓԵ-ի միջազգային ժյուրին՝ Սըր Ջոնաթան Միլսի (Էդինբուրգի միջզգային փառատոնի նախկին տնօրեն) գլխավորությամբ, ուրախ են հայտարարելու ԵՓՓԵ-ի 24 դափնեկիրների մասին, որոնք մասնակցել են ԵՓՓԵ-ի 2019-2020թթ.-ի մրցույթին: Այս մրցույթը իրականացվում է երկու տարին մեկ՝ ներկայացնում է գեղարվեստական բարձր մակարդակ և միևնույն ժամանակ ունի մեծ ներդրում տեղական և ռեգիոնալ մշակութային համագործակցությունների զարգացման մեջ: ԵՓՓԵ-ն, նախաձեռնվել է ԵՓԱ-ի կողմից և աջակցվում է Եվրոպական Հանձնաժողովի կողմից:

Հաղթողները կներկայանան ԵՓՓԵ-ի մրցանակաբաշխության արարողությանը, որը կկայանա ԲՈԶԱՐՈՒՄ՝ Բրյուսելի Գեղարվեստի Կենտրոնում, 2019թ․-ի սեպտեմբերի 26-ին:

ԵՓԱ-ի նախագահ Յան Բրիրսը ուրախ կլինի ողջունելու, ԵՓՓԵ-ի դափնեկիրներին, որոնք կներկայացնեն Եվրոպական մշակութային հարթակի բազմազանությունը տարբեր ճյուղավորումներով՝ թվային արվեստից մինչև օպերա: Այս Փառատոներն ընտրվել են ԵՓԱ-ի պիտակի տակ ընդգրկված 715 փառատոներից, դրանք խորապես նվիրված են արվեստին, իրենց համայնքներին և Եվրոպային: Բոլոր այս փառատոները միասին ներկայացված են FestivalFinder.eu կայքում և թվով 2000-ն են:

ԵՓՓԵ-ի միջազգային ժյուրիի, ԵՓՓԵ-ի 2019-2020 դափնեկիրների մասին որոշման հետ մեկտեղ ԵՓԱ-ն ուրախ է հայտարարելու ԵՓՓԵ-ի հանդիսատեսի ձայն, օնլայն մրցույթի մասին: Օնլայն մրցույթը այժմ բաց է FestivalFinder.eu հղումով: Ողջ աշխարհից հանդիսատեսը հնարավորություն կունենա ընտրել իր համակրելի փառատոնը:

 

ԵՓՓԵ-ի 2019-2020թթ․-ի դափնեկիրների ցուցակը կարող եք տեսնել ստորև՝ այբուբենային դասակարգմամբ.

  • Afropolitan Festival, Բելգիա (ժամանակակից պար, թվային արվեստ, կինո, գրականություն)
  • Ars Electronica, Ավստրիա (թվային արվեստ)
  • Baltic Circle International Theatre Festival, Ֆինլանդիա (Ժանրային խառնուրդ, թատրոն)
  • BBC Proms, Մեծ Բրիտանիա (երաժշտություն)
  • Bergen International Festival, Նորվեգիա (երաժշտություն, թատրոն, պար, ժանրային խառնուրդ)
  • Conrad Festival, Լեհաստան (գրականություն)
  • Dark Music Days, Իսլանդիա (երաժշտություն, ժանրային խառնուրդ, օպերա)
  • Festival del Silenzio / Լռության Փառատոն, Իտալիա (ժամանակակից պար, ժանրային խառնուրդ, թատրոն)
  • Festival Deltebre Dansa, Իսպանիա (ժամանակակից պար, կրկես, թվային արվեստ, երաժշտություն, ժանրային խառնուրդ)
  • Festival KHAMORO, Չեխիա (ժողովրդական արվեստ, ժառանգություն, գրականություն, երաժշտություն, թատրոն)
  • Förde, Նորվեգիա (համաշխարհային երաժշտություն)
  • GAIDA Festival, Լիտվա (թվային արվեստ, երաժշտություն, օպերա, թատրոն)
  • GogolFEST — Multidisciplinary International Festival of Contemporary Art, Ուկրաինա (ժանրային խառնուրդ, գրականություն, երաժշտություն, թատրոն, ժամանակակից պար)
  • HIGH FEST International Performing Arts Festival, Հայաստան (թատրոն ժամանակակից պար, կրկես, ժանրային խառնուրդ, բացօթյա արվեստ)
  • Jazz’n Chişinău International Festival, Մոլդովա (ջազ երաժշտություն)
  • Kassel Documentary Film and Video Festival, Գերմանիա (թվային արվեստ, ֆիլմ)
  • Kuhmo Chamber Music Festival, Ֆինլանդիա (դասական երաժշտություն)
  • Maggio Musicale Fiorentino, Իտալիա (երաժշտություն, օպերա)
  • Mother Tongues Festival, Իռլանդիա (ճարտարապետություն, կրկես, կինո, ժանրային խառնուրդ)
  • Music Biennale Zagreb, Խորվաթիա (երաժշտություն)
  • Prague Spring Festival, Չեխիա (դասական երաժշտություն, ջազ)
  • Varna Summer International Music Festival, Բուլղարիա (բալետ, ժամանակակից պար, երաժշտություն, օպերա, ժանրային խառնուրդ)
  • Vukovar Film Festival — Danube Region Film Festival, Խորվաթիա (կինո)
  • Welcome to The Village, Նիդեռլանդներ (երաժշտություն, գրականություն, թատրոն, քանդակագործություն, ժանրային խառնուրդ)

 

Այս ցանկը ներկայացնում է ընտրությունն այն փառատոների, որոնք մուտք են գործել «ԵՓՓԵ պիտակ 2019-2020»: Փառատոների եվրոպական ասոցիացիան վստահ է ԵՓՓԵ-ի ներուժի մեջ՝ ընդգրկելու և շնչելու Եվրոպան որպես համայնքի և փոխադարձ ըմբռնման ու աշխարհի առջև պատասխանատվության գաղափար:

Կարդացեք նաև