ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ ԱՐԴԵՆ 60 ՏԱՐԵԿԱՆ Է

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական
թատրոնում հանդիսավոր ընդունելության տանտերը ՀԹԳՄ նախագահ,
բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանն էր,
առիթը՝ նրա ծննդյան 60-ամյակը: Ջերմ, հարազատ մթնոլորտում հնչեցին
բազմաթիվ բարեմաղթանքներ, իսկ հոբելյարը, խոստովանելով, որ դեռևս
չի համակերպվում 60 թվի հետ, ասածը ամրագրեց խոսուն փաստերով՝
«Հենց հիմա աշխատում եմ պիեսի վրա, ինստիտուտում կուրս եմ
հավաքում։ Այնպես որ, կյանքը շարունակվում է, թող առողջություն լինի,
հարազատներս առողջ լինեն, հայրս առողջ լինի, մնացածը ինչ-որ ձևով
կհաղթահարենք»:

Կարդացեք նաև