Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ-ԱՐԾՐՈՒՆՈՒ «ՄԵՐՍԵԴԵՍ» պիեսի բեմադրությունը

Հուլիսի 12-ին, ժամը 19:00-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ-ԱՐԾՐՈՒՆՈՒ «ՄԵՐՍԵԴԵՍ» պիեսի բեմադրությունը
Գլխավոր՝ Զարուհու դերում՝ սփյուռքահայ հանրահայտ դերասանուհի Նորա ԱՐՄԱՆԻ և Նառա ՍԱՐԳՍՅԱՆ (2016-ին Նառա Սարգսյանը Զարուհու դերի համար արժանացել է ՀԹԳՄ «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակի Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի անվանակարգում):
Ներկայացման բեմադրիչ և երաժշտական ձևավորող՝ Հակոբ ՂԱԶԱՆՉՅԱՆ
Կոմպոզիտոր՝ Վահան ԱՐԾՐՈՒՆԻ (2016-ին Արծրունին արժանացել է ՀԹԳՄ «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակի՝ ներկայացման համար գրված լավագույն երաժշտություն անվանակարգում)
Բեմանկարիչ՝ Անտոն ՔԵՔԻՇՅԱՆ
Պարերը՝ Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Դերերում զբաղված են թատրոնի երիտասարդ անձնակազմի գրեթե բոլոր դերասանները:
Պրեմիերան եղել է 2015-ի մայիսին՝ նվիրված Եղեռնի 100-ամյակին: 2016-ին ներկայացումը մեծ հաջողությամբ մասնակցել է Կահիրեի երիտասարդական և փորձարարական թատրոնների միջազգային թատերական փառատոնին:
Այժմ Նորա ԱՐՄԱՆԻՆ կրկին Հայաստանում է, և ինչպես ասել է իր հարցազրույցներից մեկի ժամանակ՝ «…բազում գլխավոր դերեր խաղացած եմ, բայց Զարուհին կդասեմ ամենեն վեր»:

Կարդացեք նաև