Համազգային թատրոնում թատերայնացված ընթերցանություն

Համազգային թատրոնի թատերայնացված ընթերցանություն ձևաչափի սահմաններում հանդիսատեսին ներկայացվեց Լևոն ՄԻՆԱՍՅԱՆԻ և Էստեր ՄԱՆՆԻ «ԺԱՌԱՆԳՈՐԴԸ» դրամատիկական կատակերգությունը։ Ժանը հիսունն անց տղամարդ է՝ լքված և անապագա: Նա ապրում է ամայի արվարձանում՝ ավտոմայրուղու, երկաթգծի և մետրոյի միջև ընկած հատվածում, փոքրիկ, խարխլված տանը: 25 տարի առաջ կինը՝ Օֆելիան, տնից հեռացել է առանց որևէ բացատրության: Ժանը այդպես էլ կշարունակեր իր խղճուկ, աննպատակ գոյությունը, եթե մի օր չհայտնվեր 25-ամյա Լեոնարդը, ով վարձակալում է նրա խորդանոցը: Այդ պահից Ժանի կյանքն սկսում է փոխվել: Լեոնարդը՝ խորամանկ, ճարպիկ ու խելացի, հատուկ է հայտնվել այստեղ և ամեն ինչ կանի իր նպատակին հասնելու համար…
Ընթերցանության ռեժիսոր՝ Լևոն ՄԻՆԱՍՅԱՆ
Թարգմանությունը՝ Լևոն ՄԻՆԱՍՅԱՆԻ և Վանուհի ՍԵԹՈՅԱՆԻ
Դերերում՝
Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հարություն ՍԱՐԳՍՅԱՆ
Ժաննա ՎԵԼԻՑՅԱՆ
Միլենա ՂԱԶԱՐՅԱՆ
Ընթերցանությունից հետո տեղի ունեցավ քննարկում հանդիսատեսի հետ:

Կարդացեք նաև