«ԹՄԲԿԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ»՝ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՁԵՎԱՉԱՓՈՎ

Պատանի հանդիսատեսի թատրոնը Ախալցիխե քաղաքի (Վրաստան) Ռաբաթ ամրոցում, Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկ» նախագծի հոբելյանական միջոցառման շրջանակներում, ներկայացրել է «Թմկաբերդի առումը» պոեմը: Թատրոնի դերասանական կազմից բացի, յուրօրինակ նախագծին մասնակցել են Տերյան մշակութային կենտրոնը, «Կարին» ավանդական պարի, «Շողակն» համույթները, ԵՊՀ մշակույթի բաժինը:

 

 

Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի հավաստմամբ՝ «Հրաշալի վայրում կազմակերպված թատերայնացված համերգով հավուր պատշաճի ներկայացանք Ջավախքի հայությանը: Միահյուսված էին ազգագրական երգն ու պարը, ասմունքն ու տարազը՝ պոեմի մեր մեկնաբանությամբ: Սա ճամփորդություն էր, որն իր մեջ ինչ-որ չափով կրում էր նաև առաքելություն»:

 

 

ՊՀԹ մամուլի ծառայություն

Կարդացեք նաև