«ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈՆ» ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ԲԵՄՈՒՄ

Հովհաննես Թումանյանի 150-ամյակը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նշեց «Լոռեցի Սաքոն» ներկայացումով: Ներկայացման ռեժիսոր Նարինե ԳՐԻԳՈՐՅԱՆԸ առանձնահատուկ դեր է վերապահել դերասանական խաղին և երաժշտությանը (խմբավար՝ Մարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ): Հնչյունային ռեժիսորն է Արիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ «Բամբիռ» խմբից: Զգեստների հեղինակը շվեյցարաբնակ Վիկտորյա ՌԻԵԴՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ է:
Սաքոյի դերում՝ Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Երեք կանայք՝
Տաթև ՆԱԶԱՐՅԱՆ
Ալլա ՍԱՀԱԿՅԱՆ
Արմինե ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Բեմադրությունը նվիրված է մեծանուն ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ և ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ծննդյան հոբելյաններին: Սեպտեմբերին Համազգայինը իր թատերաշրջանը կբացի այս ներկայացմամբ:
tatrom-drama.am-ը հատուկ կանդրադառնա այս, հիրավի, հետաքրքիր և ինքնատիպ բեմադրությանը «Մի քանի հայացք նույն ներկայացմանը» խորագրի շրջանակներում:

Կարդացեք նաև