ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիոսր, սցենարիստ, դրամատուրգ ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԸ  95 տարեկան է

ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիոսր, սցենարիստ, դրամատուրգ

ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԸ  95 տարեկան է:

Սիրելի՛ Վարպետ, խորին ակնածանքով ու սիրով մաղթում ենք Ձեզ Ձեր կամքին հարիր  ամուր առողջություն, արևշատություն:

Ձեր 100-ամյա հոբելյանը ազգովի Ձեզ հետ տոնելու անսասան հավատով՝ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ:

 

Շուտով tatron-drama.am-ը կներկայացնի Երվանդ ՄԱՆԱՐՅԱՆԻ «ԱՆՏԵՐՈՒՆՉ  ՄԻ  ՍԱՅԼԱԿ  ՁԵՂՆԱՀԱՐԿՈՒՄ»  պիեսի թվայնացված տարբերակը:

Իսկ մինչ այդ ներկայացնում ենք հեղինակի խոսք-նախաբանը:

Պիեսը տպագրվել է 2001 թվականին, «Դրամատուրգիա» հանդեսի 4-5 միացյալ համարում:

 

Ամեն մի հասարակության՝ զարգացման ինչ աստիճանի վրա գտնվելու անսխալ ցուցիչներից է (իմ կարծիքով՝ լավագույն ցուցիչը) նրա թատրոնի վիճակը:

Ամեն մի թատրոնի կենտրոնական հիմնաքարը միտքն է, որը կերպավորում է գրական երկի՝ թատերգության ձևով:

«Դրամատուրգիա» գրական հանդեսի հրապարակ իջնելը, մեր այս նեղ օրերում, վկայությունն է այն բանի, որ մեր պատմությունը, մեր կենսունակությունը ստուգելու համար «լակմուսի թուղթ» է իջեցրել մեր իրականության մեջ: Ես կարևորում եմ նաև այն իրողությունը, որ այն իջեցված է հայ կնոջ ձեռքով:

Այս տողերը գրում եմ հանդեսի միացյալ 4-5 համարի բերումով: Եվ մի՞թե հուսադրող չէ, որ նախորդ երեք համարներում նոր անունների մի փունջ կար նրա էջերում, որտեղ քիչ չէին երիտասարդ անունները:

Որքան էլ ժամանակի երկնակամարը անպակուտակ լինի՝ «լակմուսի թուղթը»  վկայում է, որ արև ծագելու է և կյանքն այս հողակտորի վրա շարունակվելու է իր հազարամյա հունով:

Կարդացեք նաև