«ԹՌԻՉՔ»՝ ըստ Սամվել Կոսյանի «Կյանքը վանդակի կողքով» պիեսի


«ԹՌԻՉՔ»

Ըստ Սամվել Կոսյանի

Պրեմիերան՝ սեպտեմբերի 20-ին

 

Այլաբանություն 1 գործողությամբ

Դերերում՝

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ՝ Սամվել Գրիգորյան

Արսեն Միքայելյան

Անի Խաչիկյան

ՀՀ վաստակավոր արտիստ՝ Տիգրան Գաբոյան

 

Բեմադրությունը՝

ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր՝ Նիկոլայ Ծատուրյանի

Երաժշտական ձևավորումը՝ Հայկ Իսրայելյանի

Նկարչական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի

Զգեստները՝ Լուսինե Խաչատրյանի

Ներկայացման հիմքում վանդակից ազատության մեջ հայտնված թութակների պատմությունն է։ Ազատությունն իր թռիչքներով ու անկումներով սարսափեցնում է վանդակում ծնված թռչուններին։ Նույնիսկ ազատ երկինքը չի կարող պարգևել նրանց ճախրանքի իրական բերկրանքը. հիշողությունները նրանց անդադար հետ են վերադարձնում վանդակ, որի հետ կապված են աներևույթ թելերով։

Եվ իվերջո, ո՞րն է ավելի դժվար՝ հասնե՞լ ազատությանը, թե՞ պահպանել այն, ամեն գնով…