ՄԱՀԱՑԵԼ Է ԹԱՏԵՐԱԳԵՏ ՆՎԱՐԴ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Հայաստանի թատերական գործիչների միությունը տեղեկացնում է՝ կյանքից հեռացել է թատերագետ, ՀԹԳՄ միության անդամ Նվարդ Ասատրյանը։

Նվարդ Ասատրյանը բազմիցս ընդրգկվել է “Արտավազդ” ամենամյա թատերական մրցանակաբաշխության, “Թատերական Լոռի” եւ մի շարք այլ փառատոնների մասնագիտական հանձնախմբերի կազմում։ Եղել է “Թատրոն” պաշտոնաթերթի պատասխանատու քարտուղարը։ Խմբագրել է մի քանի տարաբնույթ թատերական ժողովածուներ։ Աշխատել է հայաստանյան մի շարք թերթերում, տարբեր տարիներին լավագույն լուսաբանման համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի եւ շնորհակալագրերի։ 2014թ-ին արժանացել է մշակույթի նախարարության պատվոգրին, պարգեւատրվել Նարեկացի հուշամեդալով եւ ՀԹԳՄ ոսկե մեդալով։

Կարդացեք նաև