Հայ թատրոնը մեծ կորուստ ունեցավ. կյանքից հեռացել է թատերագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ


Վարսիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական բաժինը (1944-1949 թ.թ.)։ 1957 թվականից հավաքագրել է եթեր գնացած ու կորած ներկայացումները, ստեղծել է էկրանի թատրոնի տարեգրությունը, որը հիմք դարձավ «Հեռուստաթատրոնի 40-ամյա ուղին» երկհատոր աշխատության համար։ Անուրանալի է նրա վաստակը փափազյանագիտության և շեքսպիրագիտության մեջ։ Հեղինակ է 1600-ից ավելի հոդվածների։
tatron-drama.am-ը ցավակցում է Վարսիկ Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, թատերասեր հասարակության հետ կիսում է թատրոնին անմնացորդ նվիրված, բարձրաճաշակ, սկզբունքային թատերագետի և անսահման բարությամբ ու մարդասիրությամբ օժտված Մարդու կորուստը:

Կարդացեք նաև