ՄԱՅԻՍ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ — 80

Սեպտեմբերի 27-ին Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի նորաստեղծ Փոքր բեմում՝ ”Black box”-ում, տեղի ունեցավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Մայիս Ռաֆայելյանի հոբելյանական երեկոն:
Երեկոն վարում էր Մ. Ռաֆայելյանի 1991-1995 թ.թ. դերասանական արվեստանոցի ուսանող, այժմ՝ Երևանի կինոյի և թատրոնի որակի բարձրացման բաժնի ղեկավար Վարուժան Ավանեսյանը:
Երեկոյի բացման խոսք ասացին Գ. Ս. Սունդուկյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը և թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Ապա խոսք տրվեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանին:
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի ուղերձը կարդաց Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի պրոֆեսոր, դեկան Աննա Հեքեքյանը: Ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանի ուղերձը կարդաց ինստիտուտի ամբիոնի ղեկավար, ռեժիսոր և դրամատուրգ Ռուբեն Մարուխյանը: 
Ներկա էին այն թատրոնների ղեկավարները, որտեղ տարբեր տարիներ աշխատել է Մայիս Ռաֆայելյանը՝ Երևանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնի դերասաններ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը և Անահիտ Ղուկասյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանն էլ կարդաց թատրոնի շնորհավորական ուղերձը, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի դերասաններ, ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գևորգյանը, Սամվել Ղազարյանը, Գագիկ Թովմասյանը, Հասմիկ Մուսայելյանը, Հարություն Մինասյանը: Ելույթ ունեցան դրամատուրգներ Սամվել Խալաթյանը և Գևորգ Սարգսյանը, որոնց պիեսները բեմադրել է Մայիս Ռաֆայելյանը:
Հոբելյանական երեկոյին ներկա էին Մայիս Ռաֆայելյանի տարբեր տարիներին ղեկավարած դերասանական և ռեժիսորական արվեստանոցի ուսանողներ. (1991-95 թ.թ.) դերասանական արվեստանոցից՝ Վարուժան Ավանեսյանը, Քրիստինե Աբրահամյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանը, Շուշան Մնացականյանը, Արման Միրիջանյանը, Շաքե Ջինգյոզյանը: (2003-08 թ.թ.) ռեժիսորական արվեստանոց՝ Լիլի Էլբակյանը, Հրանուշ Չիչակյանը, Նարինե Թարզիմկոյանը, Արմեն Սարգսայնը, Գոռ Մարգարյանը, Տիգրան Հարությունյանը, Գևորգ Ալավերդյանը: (2008-12 թ .թ.) ռեժիսորական արվեստանոց՝ Ալլա Բունիաթյանը, Ռիմա Պողոսյանը, Անի Էլոյանը, Գայանե Գրիգորյանը, Գայանե Ավետիսյանը:

Կարդացեք նաև