«ԱՐՄՄՈՆՈ PLUSl»-Ը՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 19-22-ը` Տավուշի մարզում և նոյեմբերի 7-20-ը` Երևանում անցկացվեց «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնը:
Փառատոնի բացումը տեղի ունենացավ հոկտեմբեր 19-ին` Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի դահլիճում: Փառատոնի մարզային փուլի շրջանակում` Իջևանում, Բերդում, Նոյեմբերյանում և Դիլիջանում ցուցադրվեց «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» մոնոներկայացումը: Բեմադրությունը` Արմեն Սարգսյանի, դերակատար` Լիանա Ավետիսյան:

«Արմմոնո Plus» հանրապետական թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է և արդեն իր յուրահատուկ տեղն է զբաղեցրել երևանյան փառատոների շարքում: «Արմմոնոն» հարթակ է երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչների համար իրենց ստեղծագործական ծրագրերն իրականացնելու համար: Լավագույն մոնո ներկայացումները կցուցադրվեն նաև «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում` 2020 թվականին:

 

 

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։