ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՕՐԱԳԻՐ

«FEST OUT» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 4-ին Ուսանողական թատրոնը ներկայացրեց «ՕԹԵԼԼՈ» ներկայացումը (բեմադրությունը՝ Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ):
Սա պատմություն է զորեղ ամուսնու մասին, որը փոքրիկ ինտրիգից կուրացավ: Պատմություն է անպարտ մարտիկի, որը տանուլ տվեց մարտը ցածրարժեք կրքին: Գործողությունը կատարվում է պատերազմական մթնոլորտում, որտեղ հաճախ արժանապատվությունը և հերոսությունը սահմանակցում են գռեհկությանը և տգիտությանը, որտեղ մեծագույն սերը հանդիպում է կենդանական ցանկության հետ: Եվ ավելի հեշտ է լինել հերոս մարտի դաշտում, քան զորանոցների առօրյայում: Գլխավոր հերոսի՝ հենց հասարակ զինվորի վերաբերմունքը իրադրությանը հանդիսանում է ֆաբուլան գործի դնող ուժը, որն էլ պատճառ է դառնում ողբերգության: Այնպես էլ իր գաղափարը դժվար, բայց արդար պայքարում առաջ տանող ժողովուրդը կարող է խեղդել այն անհիմն բամբասանքներով:

«FEST OUT» ծրագիրը նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար: Ծրագիրը մրցութային է՝ հայ և լեհ փորձագետները կընտրեն հաղթող թատերախմբին, որը 2020 թվականին կներկայացնի Հայաստանը «Գդանսկի Շեքսպիրյան Միջազգային Փառատոնի» «Shakespeare-off» բաժնում:

Կարդացեք նաև