Պրեմիերա, նոր ձևաչափ, նոր ոճ, նոր ձեռագիր…

Ալավերդու մշակույթի կենտրոնի քաղաքային թատրոնում տեղի ունեցավ Սամվել Կոսյանի 《Կամքը չհարցնելով》մոնոդրամայի առաջնախաղը։ Բեմում կնոջ ազատության, սիրո, նպատակների, չիրականացված երազանքներն էին։
Հերոսուհու կերպարը մարմնավորել է թատրոնի դերասանուհի Վարդիթեր Ստեփանյանը։
Բեմադրությունը ստեղծված է արդի բեմադրաձևին և պահանջներին համապատասխան, ռեժիսորական յուրատիպ մեկնությամբ։
Բեմադրության հեղինակը Աղասի Ղորխմազյանն է։ Ներկայացման մեջ զբաղված են նաև Ալավերդու դերասանական ստուդիայի սաները։

Կարդացեք նաև