ՇՆՈՐՀԱՎՈՐՈ՛ՒՄ ԵՆՔ ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 90-ԱՄՅԱԿԸ

 

1929 թվականի նոյեմբերի 29-ին Ս. Շչերբակովի և Գ. Սմիրնովի «ՊԱՅԹՅՈՒՆ» պիեսի առաջնախաղով (բեմ.՝ ԱՐՄԵՆ ԳՈՒԼԱԿՅԱՆ, ՏԻԳՐԱՆ ՇԱՄԻՐԽԱՆՅԱՆ) սկիզբ դրվեց շատերիս մանկության թատրոնի գործունեությանը: Քանի՜-քանի սերունդ է հայտնագործել Թատրոնի հմայքն ու առեղծվածը հենց այս թատրոնի բեմում, ինչպիսի՜ դերասանական ու ռեժիսորական փայլատակումներ է տեսել նրա բեմը: Իսկ թե հնարավոր լիներ հաշվել՝ քանի՞ ներկայացում է բեմադրվել ու քանի՞ հանդիսատես է ունեցել թատրոնը 90 տարիների ընթացքում…
Ի սրտե շնորհավորելով սիրելի թատրոնի հոբելյանը՝ մաղթում ենք թատերախմբին, աշխատակազմին և ղեկավարությանը՝ գնահատանքով պահպանելով տասնամյակներով ստեղծված ավանդույթները, ստեղծագործական նոր բարձունքների, անմոռանալի ներկայացումների հաջողություններ գրանցել Պատանի հանդիսատեսի թատրոնի պատմության էջերում:

Կարդացեք նաև