Պատանի հանդիսատեսի թատրոնը նշեց հիմնադրման 90-ամյակը

Նշեց տասնամյակների փորձառության կազմակերպվածությամբ, պատանու համարձակ անսպասելիությամբ, մանկան անմիջական հրճվանքով: Հոբելյանական հանդիսության շտապողներին սպասող անակնկալը իրո՛ք անակնկալ էր. պարզվեց՝ դահլիճում  նստել, հոբելյանական արարողությանը հետևել չկա: Տոնական զարդարված ընդարձակ նախասրահը այդ երեկո դարձավ թատրոնի համերաշխ կոլեկտիվի ու թատրոնին նվիրված հանդիսատեսի Բեմ, որտեղ ժամեր շարունակ, անձանձրույթ ու անհոգնել իրար էին հաջորդում շնորհավորանքի խոսքերն ու հրաշալի համերգային կատարումները, որտեղ հորդում էր բարձր ծիծաղն ու բառի ջերմությունը:

Արժանին մատուցենք տնօրեն Էմին ԹՈՐՈՍՅԱՆԻՆ և գեղարվեստական ղեկավար Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, դերասաններին ու աշխատակազմին. նրանց շնորհիվ հոբելյանը վերածվեց տոնի, որը դեռ շատ երկար կմնա մեզ հետ:

Իհարկե, նման պատկառելի հասակ և այդքան պատանեկան եռանդ ունեցող թատրոնի հոբելյանը պետք է որ նշվեր առավել ներկայացուցչությամբ: Բայց քանի որ վերին ատյաններում հավաստիացրել են, որ հաջորդ տարի հոբելյանը կնշվի պետական մակարդակով, համարենք, որ այս երեկոն Գլխավոր փորձն էր՝ պրեմիերայից առաջ:

 

 

Կարդացեք նաև