Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ / ԼՈՌՈՒ ՁՈՐԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ 

 

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ 

Թատերագետ 

 

 

Համազգային թատրոնի «Լոռեցի Սաքո» ներկայացման մեջ թեև Թումանյանի պոեմից դուրս այլ տեքստ չի հնչումսակայն ներկայացումը հանրածանոթ պոեմի ընթերցում, արտասանություն, իլյուստրացիա-արտապատկերում չէր, այլ միանգամայն ուրիշ գեղարվեստական իրականություն Եվ սա է  «Լոռեցի Սաքո» ներկայացման գլխավոր արժանիքը, ստեղծագործական թիմի համարձակ և առաջին հայացքից անսովոր ձեռնարկումի արդարացումն ու հաջողության գրավականը (ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար  Նարինե ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է): 

Հաջողության բանալին նաև լավ դերասանն է, գլխավոր դերակատարը (թատրոնի տնօրեն Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ) Սաքո-Արման Նավասարդյանը հետաքրքիր էր հենց մուտքից՝ գիշերազգեստով բեմի կենտրոնում կանգնածկարողանում էր համոզիչ, հումորով, ինքնահեգնանքովմիայն աչքերով խաղալ  երիտասարդ հովվի՝ գիշերվա փարախում «մենմենակ թթվելը» 

 Դերասանը ներկայացման ընթացքում համարյա կանգնած է նույն տեղումտեղաշարժվում է մի քանի մետր շառավղովսակայն կարողանում է խաղարկելցույց տալ ներսի սարսափը, այդ սարսափը ստեպ-ստեպ, տևական ժամանակ վանելը՝ նախքան իրեն համակելը: Սկզբում ինքնաբավ գլուխգովանությամբ, հետո՝ ինքնահամոզումով, վերջում՝ անհաստատ, իր ապահովության տարածք՝ փարախ թողնելով ժայռերի ծերպերի ու ձորերի աներևույթ բնակիչներին:  

Գլխավոր հերոսը սկզբից մինչև վերջ սպիտակ չամաշուրով է (գեղեցիկ արևմտահայերենոչ միայն այն պատճառով, որ թաց գուլպաները խարույկի վրայի պարանն է փռել՝ չորանալու, որ պիտի քնի հանգստանա, այլև իր տաքուկ ապահովության գոտում է: Առավելևս, որ «քնած է քամին, քնած է աշխարհ», և մութ ու ահեղ գիշերը նրան չի վախեցնում: 

Բուի կռինչ, սրընթաց պախրա, հուշիկ մեղեդի, ջղաձիգ քրքիջ.  թեկուզև մենակ լինի փարախում, աժդահա Սաքոն սրանցից  չի վախում: 

Ձորը շրջափակած, կիտած նոթերով ժայռերի վրա էլ թառում-պատսպարվում են վհուկները, սպասելով իրենց ժամին՝ մութ գիշերվան, երբ կվերարթնանան Սաքոյի սարսափները, մանկությունից ծանոթ  հեքիաթ-պատմությունները: Վհուկ կանայք  երեքն էին և ի հայտ եկան ու կերպարանք ստացան հուշիկ ու կամաց, և սկզբում  տեսանելի էին միայն հանդիսականին, ու հեռու՝ փարախից ու աժդահա Սաքոյից:  

Սաքոյի հայացքով՝ «թուրքի կնկա» կերպարանք առած վհուկներն անհատականացված են: Նրանից մեկը երիտասարդ է, բարձրահասակ, չարաճճի, բացգույն գանգուրները թափահարելով, ծաղրաբանհրաշալի մեղեդային ձայնով  կանչողգայթակղող (Ալլա ՍԱՀԱԿՅԱՆ), երկրորդը՝ խորամանկ, աննկատ, վտանգավորգիշերվա մեջ տարրալուծվողթխամաշկ, չարագույժ-կռնչան (Արմինե ԱՆԴՐԵԱՍՅԱՆ): Երրորդը գուցե վհուկների առաջնորդն է՝ պնդոսկր, աչքերը բների մեջ արագ-արագ շարժելով, ճարպիկ, լեզվաշեն, բազմախոս, փորձառու, Սաքոյի հարազատ նանի կերպարանքն առած (Տաթև ՂԱԶԱՐՅԱՆ):  

Սա է սարսափն՝ իրական փաթեթավորմամբ: Ահա նանի կերպարանքով կինը  գործնական ու առույգ մտավ բեմ, բացեց բրդի բոխչան, փռեց բեմեզրին ու նստեց բուրդ չբխելու, արագ-արագ, հևասպառ, շշուկով, աղմուկով, քթի տակ դնդնալով՝ քըշ. քըշ, շշշշշշ… Եվ չբխում է, և ցրում, և քշում, և կանչում-վախեցնում, և զգուշացնում: Կա ու չկա, իրական ու աննյութեղեն՝ միաժամանակ: Կոնկրետության և առօրեականության մեջ զարհուրելի, քանզի գեղջկական պարզ,  ծանոթ ու հարազատ գործողությունը կատարվում է մութ փարախում, սարսափահար Սաքոյի աչքի առաջ:   

Վհուկներից յուրաքանչյուրն ինքնուրույն խաղ էր խաղում Սաքոյի գլխին, բայց  միաժամանակ միասին էին, խմբավորվածԵրեք էլֆ-վհուկ, նման ու տարբեր, ասես նույն հագուտով էին, սակայն նրանց տարբերակում էր հասակը և զգեստն այլ տպավորություն էր թողնում: Դրանք փողփողուն էին, բազմակտոր, մութի մեջ լուծվողանէացողլույսի տակ հստակ չուրվագծվող, գիշերային մշուշի գույնիանձև- տարաձև, փրփրան  (նկարիչ՝ Վիկտորիա ՌԻԵԴՈՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ): 

Սարսափի, հեքիաթի, իրականի, ֆանտաստիկի գեղեցիկ համադրություն էր վհուկների սահուն մուտքը փարախ 

Սարսափած  Սաքոն ոչինչ  չի հիշում, ու հանկարծ տունը լցվում է թուրք կանանցով,  քաշում են նրան չարքերն ուրախ շուրջպարի այլանդակ, անհեթեթ գոռոցով ու թռվռալով: Ներկայացման  դիտարժան  տեսարաններից մեկն է, ասես ներկա լինես  երաժշտական քառյակի  ուրախ հանդեսի՝ պար-հեքիաթ, պար-կախարդանք, պարսարսափ… Դերակատարներն էլ հաճույք էին ստանում իրենց խաղից, պարի անսամբլայնությունից, խելահեղ շուրջպարի մեջ երեխա փախցնող թուրք կանանց թումբանները ստեպ-ստեպ ցուցադրելով երաժշտություն՝ (Արիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ, պլաստիկա՝ Յուրի ԿՈՍՏԱՆՅԱՆ): 

Ներկայացման մեջ հնչող տարբեր դարաշրջանների, հազարամյակներով միմյանցից տարբեր երգերը (Նարեկացի, Կոմիտաս, Կարա-Մուրզա, Կանաչյանգալիս են հավաստելու, որ դեպքերը կարող էին կատարվել միջնադարում, մոտ անցյալում, երեկ 

Գալարվում գալիս, վըշվաշվիշ, վաշ-վիշ, խըշշշշշ, շշուկ, վհուկ, Դեբեդը մոլի, Դև- բեդը մոլի… Քրքրջ, խրխինջչաչարել, չարքեր… Միմյանց աչքով անող ժայռերին միացած՝ մոլի Դև-բեդի ալիքները գոռում են ՝«Բռնեցեք, փախավ Սաքոն խելագար» 

Այս նույն ժամանակ նանն իր շուրջն հավաքված թոռնիկներին պատմում էր ասես Սաքոյի գլխին կատարվածը. միայնակ անցորդին հմայող թուրք կանանց  կերպարանքով չարքերի մասինԺամանակին  քաջասիրտ Սաքոն էլ է այս ամենն ունկնդրել: 

Ինչի մասին է պոեմն ու ներկայացումը, ներողություն արտահայտությանս, եթե արվեստի գործի մասին կարելի է այդ հարցը տալ: 

Ինչպես Հովհաննես Թումանյանի ողջ ստեղծագործությունը, հանճարեղ հեղինակի ցանկացած քառյակ, հեքիաթ կամ պոեմ, շատ ծալքեր ունի, շերտեր, խոր ու պարզ է միաժամանակ այնքան, որ դժվար է մեկ մտքի հանգեցնել, թեկուզև ամենախորը կամ ամենացանկալի: Թումանյանական Լոռեցի Սաքոն  ահարկու, խորհրդավոր, գեղեցիկ, երգեցիկ, հորդուն հայերեն և բազմաթիվ իմաստներովբազմածալք պոեմ է: Մեր հայրենիքի այս մութ ձորը լիքն է ոչ միայն քնած և գիշերն արթնացող սարսափներով, այլև ոսկորները տաքացնող լավ խարույկով, մակաղող հոտով, հեքիաթով, գաղտախորհուրդ, նաև ահասարսուռ խորքեր ունի, որոնց հասու չէ մեր հայացքն ու միտքը, կամ չի կարող ներթափանցել մի կիսատ լուսնի լույսը:  

Ահարկու ձորի և գալարվող Դեբեդի խորհրդավոր գեղեցկությունը, իբրև հայրենիքի սիրելի մի մասնիկ, Թումանյանը դարձրել էր մեր սեփականը, իսկ ներկայացումն ի ցույց է դնում այդ եզերքն իր ամեն ինչով՝ գետով, ձորով, նանով, վախերով,   կենդանացնում է ու  դպրոցական վախից ազատագրում: 

Մեկ ժամ տևողությամբ ներկայացումն ավարտվեց ավելի լավատեսական, քան պոեմը: Մեկ ժամ հնչում-զնգում ու արձագանքում էր Թումանյանի երգեցիկ տեքստը Համազգային թատրոնի բեմում՝ ասես  թումանյանական ձորերում: 

Կարդացեք նաև