ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ. ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ՝ ՊԻԵՍԻՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած եռօրյա (դեկտեմբերի 13-15-ը) Կինոարտադրողների համահայկական ֆորումի շրջանակներում կայացավ «Ժամանակակից հայ գրականությունը էկրանին» ծրագիրը, ներկայացվեցին անկախության տարիներին տպագրված, էկրանավորման ներուժ ունեցող գրական ստեղծագործություններ՝ հայ գրականության հանրահռչակման և միջոլորտային գրականություն-կինոարտադրություն կապերի խթանման նպատակով:
«Ժամանակակից հայ գրականությունը էկրանին» ծրագիր-մրցույթում
Առաջին մրցանակ տրվեց Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ «ՀՐԵՇՏԱԿ Ց՛ՊԱՀԱՆՋ» պիեսին։

Մրցույթի հանձնաժողովը. հայազգի պրոդյուսերներ Վիվիեն ԱՍԼԱՆՅԱՆ, Կորյուն ԱՓՐԻԿՅԱՆ, Ալեն ԳՐԱՆԺԵՐԱՐ, Ռուբեն ՂԱԶԱՐՅԱՆ, Նորիկ ՔԵՇԻՇՅԱՆ, Ռոբեր ՔԵՇԻՇՅԱՆ։

Կարդացեք նաև