Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

Դրամատուրգ, «Արտավազդ» մրցանակի դափնեկիր

 

Թատրոնին Բարձրարվեստ բեմադրություններ£ Բարձրաճաշակ հանդիսատես£ Հայ թատրոնի զարգացման տեսլական ձևավորելու անհրաժեշտության գիտակցում` մի բան, որ, կարծում եմ, հնարավոր չէ առանց հայ ժամանակակից դրամատուրգիայի մասնակցության£ Ուստի երես մի թեքեք ձեր դրամատուրգիայից, մի զլացեք, պիես փնտրեք, գտեք, աշխատեք հետը` ի շահ մեր թատրոնի ապագայի, նրա ինքնության, ինքնատիպության կայացման£

 

Թատերասերին Բարձրարվեստ ներկայացումներ, որոնք կհրավիրեն ոչ միայն մակերեսային զվարճանքի, այլև` մտածելու, հուզվելու, վերապրելու, տառապակցելու®

 

ԴրամատուրգինԹատրոնների ուշադրությունը, սեփական պիեսները բեմի վրա տեսնելու ոգևորությունը£

 

Բեմադրիչին Թատրոնի ոգին իր մեջ մշտապես արթուն, կենսունակ պահելու եռանդ£ Միշտ ու բոլորին դուր գալու, ամեն գնով հանդիսատես գրավելու գայթակղությունը մերժելու կամք£ Սնոբիզմին կուլ չգնալու, նոր ճանապարհներ բացելու համարձակություն և տաղանդ£

 

ՀասարակությանըՄեզ անվայել գզվռտոցների, ատելության, պառակտումների, բաժանումների դադարեցում, հանդուրժողականություն, հարգանք և համերաշխություն£ Մեր խնդիրների խոր, լրջմիտ գիտակցում, հեռու` էյֆորիկ, մակերեսային, այսօրեական, պատեհապաշտական մոտեցումներից£

 

Հայ մարդունԿարիքավորին` փող, հիվանդին` ապաքինում, տարագրին` վերադարձ, դրսով գայթակղվածին` ողջամտություն, կարոտածին` հանդիպում, խոժոռին` ժպիտ, անհավատին` հավատ, սիրո պակաս ունեցողին` սեր®

Առողջություն, բարեկեցություն, զվարթություն£

Կարդացեք նաև