Լյուդվիգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Լյուդվիգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վ. Աճեմյանի անվան թատրոնի տնօրեն

Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը շնորհավորում է գալիք 2020 թվականը՝ թատրոնի բոլոր նվիրյալներին, թատերական աշխարհի  ներկայացուցիչներին, թատրոն սիրող ծանոթ ու անծանոթներին՝ մաղթելով անսպառ երևակայական թռիչքներ, ստեղծագործական նորանոր վերթևումներ և թատերական հրավառություններով լի տարի։

Թող գալիք տարում թատրոնների ծնունդներն ավելի շատանան, թող հայ թատրոնի ճակատագրով մտահոգ արտիստները ավելի հաստատուն քայլերով ընթանան առաջ՝ հաղթանակներ գրանցելով ի նպաստ հայ թատրոնի վաղվա օրվան։ Թող բեմարվեստի հետ առնչվելը բոլորի համար դառնա հոգևոր կենսական անհրաժեշտություն, իսկ մեր սիրելի հանդիսատեսի համար 2020 թվականը թող լինի  առատության, բարգավաճման, նպատակների և նվիրական իղձերի իրականացման տարի։

 

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։