Արմեն ԷԼԲԱԿՅԱՆ

Արմեն ԷԼԲԱԿՅԱՆ
ՀՀ ժողովրդական արտիստ
Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական
թատրոնի գեղարվեստական ղեկավար

Սիրելի՛ Մելպոմենեի սպասավորներ, շնորհավորում եմ գալիք տոների կապակցությամբ: Մաղթում եմ սեր և բարություն:
Սերը միակ հատկանիշն է, որ նմանեցնում է աշխարհի բոլոր մարդկանց: Եթե չլինի մարդու հանդեպ, մերձավորի հանդեպ այդ սերը, ապա այս աշխարհը կկործանվի: Սարոյանը ասում էր. «Ես հետազոտում եմ կյանքը, ու այնտեղ, որտեղ պիտի աղտոտություն լիներ, հանկարծ ազնվություն և սեր եմ գտնում, և հասկանում եմ, որ մեր կյանքը լի է անսպառ բարությամբ»: Այնպես որ, փնտրեք բարին ամենուրեք և սիրե՛ք ձեզ, սիրե՛ք մերձավորին, սիրե՛ք թատրոնը, ի վերջո, այն մեծ առաքելություն ունի՝ այս աշխարհը մի քիչ փոխել դեպի լավը: Թող այս տարի յուրաքանչյուր մարդ ինքն իր տեղում փորձի կյանքն ավելի լավը դարձնել, որպեսզի միասին կարողանանք դիմակայել մեր շուրջը տիրող քաոսին:

Կարդացեք նաև