Կարինե  ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ 

Կարինե  ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ 

ՀՀ վաստակավոր արտիստ 

 

2020 թվականի համար ակնկալիքներս շատ են։ Բավականին աշխատել եմհիմքեր դրել, պիտի որ հույսերս արդարանան։ Աննա Բայաթյանիս հետ նոր ներկայացում ենք սկսելու իմ երազած դերակատարմամբ։ Սպասել եմ ծերանամ, որ խաղամ այդ դերը, բայց դեռ գաղտնիք թող մնա։ Հաստա՛տ աղջկաս հետ լիամետրաժ ֆիլմ ենք նկարահանելու։ Աստվածային նոր Օրհնությամբ իմ տուն հաստատ երջանկություն է մտնելու։ Ես դրան երկար եմ սպասել՝ տեսնել զավակներիս երջանիկ ու ապահովՀավատում եմ, գիտեմ 

Իմ երկրում հույսով ու հավատով սպասում եմ նոր, լավագույն փոփոխությունների։ Էլ բավ էհոգնեցինք պայքարելուց ու ապրել երազելուցԺամանակն է իրագործելու մեր այսքան տարիներ սպասված լավագույն իղձերըԻմ երամի՝ ընկերներիս հետ իրականացնելու ենք մեր մշակութային ծրագրերը, ու թող տեղները հանգիստ նստեն բոլոր նրանք, ովքեր այսքան տարի գլորման քար են եղել մեր ճանապարհինԱնելիք շատ կա եկող բարի տարում։ Աստված առողջ պահի, զորացնի բոլորիս։ 

Հայ թատրոններին մաղթում եմ խենթ մտահղացումներառողջ մրցակցություն։ Ինքս երբեք որ մեկի հետ չեմ մրցել, այդ պատճառով կուզենայի, որ մեր արտիստներն ավելի ազատ լինեին, առանց կաղապարների ու կապանքներիՇատ կուզենայիոր իշխանությունները մեծ տեղ տային ազատ ստեղծագործողներինլրջորեն մտածեն մեր վտանգված մշակույթի մասին։ Թատրոնի մարդկանց՝ փոքրից մինչև մեծ, մաղթում եմ լուրջ մասնագիտացում ու հոգևորի լիություն։ Նոր տարուց խնդրում եմոր ոչ միայն թատրոններում, այլ ամենուր մեր երկրումամեն ոք իր գործով զբաղվիիր գործի մեջ մասնագիտանաԵվ մի բամբասեք, ի սեր Աստծո՜ Ուրախացեք մեկդ մյուսով, սիրելինե՛րու Նոր Տարին թող Բարով ու Սիրով գա: 

 

 

Կարդացեք նաև