ՎԱՏԸ ՔՆՆԱԴԱՏԵՔ, ԲԱՅՑ ԼԱՎՆ ԷԼ ՏԵՍԵՔ

 

Tatron-drama.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ ժողովրդական արտիստ, Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ

 

Ինչպե՞ս կբնութագրեք  2019 թատերական տարին:

Վ. Շահվերդյան — Տարին նվիրված էր երկու հայ հսկաների՝ ԹՈՒՄԱՆՅԱՆ և ԿՈՄԻՏԱՍ: Թե՛ թատերական և թե՛ երաժշտական աշխարհը շնչում էր նրանց նվիրված բազմաթիվ ստեղծագործություններով:

 

Ինչպիսի՞ն էր անցնող տարին բեմադրիչ Վահե Շահվերդյանի համար:

Վ. Շահվերդյան — Ինձ համար տարին շատ բեղմնավոր էր: Երկու առաջնախաղ. Հովհ. Թումանյան «Անուշ», Գ. Նարեկացի «Մատյան ողբերգության»:

 

Ինչպե՞ս կբնութագրեիք դրամատուրգ և թատրոն հարաբերությունները, բնականաբար, մեր իրականությունում:

Վ. Շահվերդյան — 16 հայ դրամատուրգի և գրողի գործերի 22 բեմադրություն եմ  բեմադրել, բայց… Է՜հ…

 

Ամանորյա Ձեր մաղթանքը կայքի ընթերցողներին:

Վ. Շահվերդյան — Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և ավանդական մաղթանքներից բացի, ուզում եմ ասել. վատը քննադատեք, բայց լավն էլ տեսեք:

 

Կարդացեք նաև