Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ

Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ
Բեմադրիչ, դրամատուրգ

Տարեմուտ… Հրաշալի առիթ Շնորհավորանքի, ինչն արդեն իսկ մեծ, գեղեցիկ ակնկալիքի խորհուրդն ունի։ Չեմ կարող անկեղծ չլինել. բոլորին չեմ շնորհավորում… Շնորհավորում եմ բոլոր Անտիգոնեներին ու Համլետներին, Անուշներին ու Ջուլիետներին, բոլոր Դոն Կիխոտներին… Բոլոր նրանց, ում հարաբերությունները մուսաների հետ ազնիվ են, անշահախնդիր… Թող ձեր ազնիվ մղումները վերջապես հաղթանակեն։
Իսկ բոլորիս մաղթում եմ, որ նոր տարին իրոք Նոր տարի լինի, որ վերջապես արթնանանք մեր իրական երկրում, իրական ինքնությամբ, ոգևորված մեր և աշխարհի հանդեպ մեծ գերխնդիրներով…
Բարին ու Արեգակն արդար ընդ մեզ…

Կարդացեք նաև