Արշակ ՍԵՄԻՐՋՅԱՆ


Արշակ ՍԵՄԻՐՋՅԱՆ
Դրամատուրգ,
Երևանյան գրքի 3-րդ փառատոնի դափնեկիր

Ճանապարհում ենք ևս մեկ տարի, որը դառնալով պատմություն, անջնջելի հետք է թողնելու: Տարին լի էր բարգավաճումներով, հաջողություններով, և, ցավոք սրտի, նաև անդառնալի կորուստներով: Թող որ պատմություն դարձող խոզի տարում մնան բոլոր խոզավարի մարդկային հարաբերություններն ու շփումները և գալիք տարում լինեն ավելի պարզ ու շիտակ, ողողվելով լույսով ու ջերմությամբ: Որքան էլ 2020 թվականի առնետը (ես ծնվել եմ առնետի տարում), իր սովորության համաձայն, փորձի շեղել մարդկանց անկեղծ շփումից, տա Աստված, որ մեզանից յուրաքանչյուրը վերջապես գիտակցի հարազատների ու ընկերների կարևորությունը յուրաքանչյուրիս կյանքում: Թող 2020 թվականը դառնա նաև թատերական նոր հրավառության տարի: Ինչպես նախորդ, թող որ այս նոր տարում էլ հայ թատրոնի վարագույրն անընդհատ բացվի հայ դրամատուրգների պիեսներով, որովհետև առանց ազգային դրամատուրգիայի ազգային թատրոն լինել չի կարող: Թող որ նոր տարում հայ թատրոնն ավելի ակտիվորեն ներկայանա աշխարհով մեկ, ցույց տալով, որ բազմադարյան հայ ազգը տարեցտարի բարգավաճում է և նույն դինամիկայով էլ շարունակելու է: Եվ որ ամենակարևորն ու առաջնայինն է՝ թող 2020-ին ոչ մի զենք սահմանին չկրակի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Կարդացեք նաև