ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴ. Վահե Շահվերդյան

 

Երբ համամոլորակային պարապուրդ է հայտարարված, այդ թվում և՝ թատրոններում, կփորձեմ տեղեկանալ՝ ինչպե՞ս են ապրում աբսուրդ թատրոնին գերազանցած իրավիճակում հայտնված թատրոնի մարդիկ:

Ես չգիտեմ՝ ինչքան կտևի այս վիճակը, բայց գիտեմ այս բլից-հարցազրույցի վերջնաժամկետը՝ երբ կհայտարարվի համամարդկային, այդ թվում և՝ թատերական պարապուրդի ավարտը: 

Առաջին զանգս իմ շատ սիրելի Վահե Սուրենիչին էր. «Պատասխանեք հարցերին՝ Ձեզ հատուկ իմաստությամբ ու կենսասիրությամբ»:

Սիրով ու շնորհակալությամբ՝ Կարինե Խոդիկյան

 

Կ. Խոդիկյան — Թատերական ի՞նչ իրավիճակի հետ կհամեմատեք այս օրերը:

Վ. Շահվերդյան — Մենախոսության:

Կ. Խ. — Եթե հնարավորություն լիներ, այսօր ի՞նչ կբեմադրեիք:

Վ. Շ. — Մի ուրախ կոմեդիա, բոլորս սպասում ենք ուրախության, խրախճանքի «ոչ ժանտախտի պահին»:

Կ. Խ. — Եթե գաղտնիք չէ, գոնե հպանցիկ կբացահայտե՞ք Ձեր օրվա ժամանակացույցը:

Վ. Շ. — Կյանքիս ամեն մի պահը թատրոն է եղել ու կա. այդ պահերը՝ հսկայական արխիվով, փորձում եմ կարգավորել. կկարողանա՞մ:

Կ. Խ. — Ինչո՞վ եք լցնում այս օրերի պարապուրդը:

Վ. Շ. — Հավատով, Հույսով, Սիրով, Կարինե ջա՛ն:

Կարդացեք նաև