ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴ. Լյուդվիգ Հարությունյան

 

Երկրորդ զանգս Գյումրի էր՝ կենսասեր ու տոկուն մեր հայրաքաղաքի տրամադրությունը փորձեցի թեստավորել իմ լուսավոր բարեկամ Լյուդվիգ Հարությունյանի պատասխաններով: 

 

Կարինե Խոդիկյան — Թատերական ի՞նչ իրավիճակի հետ կհամեմատեք այս օրերը:

Լյուդվիգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Դադար: Կամ ինչպես մենք ենք ասում՝ պաուզա, տեմպ ու ռիթմային պատկերները խախտված ներկայացում՝ պարզ չէ նաև՝ քանի գործողությամբ ու դերակատարներով:

Կ. Խ. — Եթե հնարավորություն լիներ, այսօր ի՞նչ կբեմադրեիք:

Լ. Հ. — Հիմա չգիտեմ, բայց երբ այս ամենն ավարտվի, մի ուրախ ու դրական լիցքեր հաղորդող ներկայացում՝ կլինի սիրո և համերաշխության կոչով:

Կ. Խ. — Եթե գաղտնիք չէ, գոնե հպանցիկ կբացահայտե՞ք Ձեր օրվա ժամանակացույցը:

Լ. Հ. — Ցավալին հենց այն է, որ ժամանակացույց չկա, առանց տոնածառի և հյուրերի նոր տարվա գրաֆիկ…

Կ. Խ. — Ինչո՞վ եք լցնում այս օրերի պարապուրդը:

Լ. Հ. — Համբերատար (երբեմն) սպասումով…

 

Կարդացեք նաև