Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ / ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ

 Ա. ԳԵՂԱՐՎԵՍՏԱՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ

 

ԱԼՎԱՐՅԱՆ ԿԱՐՈ  ՍՈՂՈՄՈՆԻ

(24.04.1895 — 19.10.1963)

 

Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1954թ.):

Ծն­վել է 1895 թ. ապ­րի­լի 24-ին Ախալց­խա քա­ղա­քում: Նախ­նա­կան կր­թու­թյունը ստա­ցել է տե­ղում, ապա ու­սու­մը շա­րու­նա­կել է Վե­նե­տի­կի Մու­րադ-Ռա­ֆա­յել­յան վար­ժա­րա­նում, հե­տո` Հռո­մի Լևոն­յան վար­ժա­րա­նում: Փայ­լուն գի­տե­լիք­նե­րով վե­րա­դար­ձել է Թիֆ­լիս, կարճ մի­ջոց աշ­խա­տել է Հայ­կա­կան թատ­րո­նում, իսկ 1923 թ. մեկ­նել է Մոսկ­վա` սո­վո­րե­լու Հայ­կա­կան դրա­մա­տի­կա­կան ստու­դի­ա­յում, որը գլ­խա­վո­րում էր մեծ դե­րա­սա­նա­պետ Ռու­բեն Սի­մո­նո­վը: 1928 թ. ավար­տե­լով ստու­դի­ան, ընդգրկ­վել է Լե­նի­նա­կա­նի (այժմ` Գյում­րու) նո­րա­բաց դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի դե­րա­սա­նախմ­բում: 1929 թ. մեկ­նել է Խար­կով և տե­ղի հայ­կա­կան բան­վո­րա­կան թատ­րո­նում հա­ջո­ղու­թյամբ բե­մադ­րել է «Սպան­ված աղավ­նի», «Պաղ­տա­սար աղ­բար», «Ան­նա Քրիս­տի» պի­ես­նե­րը: 1930 թ. տե­ղա­փոխ­վել է Բաք­վի հայ­կա­կան պե­տա­կան թատ­րոն, որտե­ղից էլ 1932 թ. կառավարության հատուկ որոշմամբ գոր­ծուղ­վել է Ստե­փա­նա­կերտ` հայ­կա­կան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րոն ստեղ­ծե­լու նպա­տա­կով:

Կ. Ալ­վար­յա­նի տք­նա­ջան նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տան­քից հե­տո 1932 թ. օգոս­տո­սի 11-ին Վ.Վա­ղարշ­յա­նի «Օղա­կում» պի­ե­սի բե­մադ­րու­թյամբ բաց­վում է Ստե­փա­նա­կեր­տի հայ­կա­կան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի վա­րա­գույ­րը: Մի շարք բե­մադ­րու­թյուն­ներ հե­ղի­նա­կե­լուց հե­տո 1935 թ. Ալ­վար­յա­նը գործուղվում է Գան­ձակ (Կի­րո­վա­բադ), այն­տեղ ևս Հայ­կա­կան պե­տա­կան թատ­րոն հիմ­նադ­րե­լու: Նրա ջան­քե­րով 1935 թ. դեկ­տեմ­բե­րի 27-ին «Հրաշ­ա­լի ձուլ­վածք» բե­մադ­րու­թյամբ բաց­վում է Գան­ձա­կի հայ­կա­կան պե­տա­կան թատ­րո­նը: 1936 թվա­կա­նին նա ար­դեն Տաշ­քեն­դի հայ­կա­կան թատ­րո­նի գլ­խա­վոր ռե­ժի­սորն էր: 1937 թվա­կա­նին Ալ­վար­յա­նը նո­րից վե­րա­դառ­նում է Բաք­վի թատ­րոն, որ­տեղ աշ­խա­տում է որ­պես դե­րա­սան և ռե­ժի­սոր, մի­ա­ժա­մա­նակ դե­րա­սա­նի վար­պե­տու­թյուն դա­սա­վան­դում թա­տե­րա­կան ու­սում­նա­րա­նում: 1947 թ. վերջ­նա­կա­նա­պես հաս­տատ­վում է Ստե­փա­նա­կեր­տի թատ­րո­նում` որ­պես գլ­խա­վոր ռե­ժի­սոր, իսկ 1958-1963 թթ.` որ­պես բեմադրող ռե­ժի­սոր:

Կ. Ալ­վար­յա­նը Ստե­փա­նա­կեր­տի թատ­րո­նում հեղինակել է 63 բեմադրություն, թարգ­մա­նել է բազ­մա­թիվ պի­ես­ներ, գրել և ինքն էլ բե­մադ­րել է «Սա­յաթ-­Նո­վա» դրա­ման:

Կ. Ալ­վար­յա­նի լա­վա­գույն բե­մադ­րու­թյուն­նե­րից են. Նար-­Դոս` «Սպան­ված աղավ­նին», Հ. Պա­րոն­յան` «Մե­ծա­պա­տիվ մու­րաց­կան­ներ», Ալ. Շիր­վան­զա­դե` «Մոր­գա­նի խնա­մին», «Պատ­վի հա­մար», Գ. Սուն­դուկ­յան` «Էլի մեկ զոհ», «Խա­թա­բա­լա», Է. Վոյ­նիչ` «Բոռ», Դ. Դե­միրճ­յան` «Քաջ Նա­զար», Դ. Գա­զազ­յան` «Խա­չա­տուր Աբով­յան», Ն. Զար­յան` «Փոր­ձա­դաշտ», «Աղբ­յու­րի մոտ», Ա. Բար­սեղ­յան` «Ծաղ­կա­սար»:

Կ. Ալ­վար­յա­նը նաև նուրբ, վեր­լու­ծող, հո­գե­բան ար­տիստ էր, կեր­տել է և՛ դրա­մա­տի­կա­կան, և՛ ող­բեր­գա­կան, և՛ կա­տա­կեր­գա­կան դե­րեր: Նրա ուշ­ագ­րավ կեր­պա­րա­նա­վո­րում­նե­րից են. Պաղ­տա­սար աղ­բար, Աբի­սո­ղոմ աղա (Հ. Պա­րոն­յան` «Պաղ­տա­սար աղ­բար», «Մե­ծա­պա­տիվ մու­րաց­կան­ներ»), Ար­թուր (Է. Վոյ­նիչ` «Բոռ»), Վար­ժա­պետ (Վ. Վա­ղար­շան` «Օղա­կում»), Թուս­յան (Նար-­Դոս` «Սպան­ված աղավ­նին»), Զին­գեր (Ա. Բար­սեղ­յան` «Կա­մո») և այլն:

Կ. Ալ­վար­յա­նը մա­հա­ցել է 1963 թ. հոկ­տեմ­բե­րի 19-ին Ստե­փա­նա­կեր­տում:

 

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԻՎԱՆ ՄԻՆԱՍԻ

(26.07.1905 — 13.10.2001)

 

Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (1948թ.), ժո­ղովր­դա­կան ար­տիստ (1983 թ.), ԽՍՀՄ «Աշ­խա­տան­քա­յին կար­միր դրոշ­ի» շքան­շա­նա­կիր (1959 թ.):

Ծն­վել է 1905 թ. հու­լի­սի 26-ին Աշ­խա­բադ քա­ղա­քում: Նրա նախ­նի­նե­րը ղա­րա­բաղ­ցի­ներ էին` Նն­գի գյու­ղից: Ման­կու­թյունն ու պա­տա­նե­կու­թյու­նն ան­ցել է Բաքվում, որ­տեղ էլ ավար­տել է ռու­սա­կան արա­կան գիմ­նա­զի­ան: 1920-ա­կան թվա­կան­նե­րին ըն­տա­նի­քը տե­ղա­փոխ­վել է Գրոզ­նի, որ­տեղ նա ըն­դուն­վել է Լեր­մոն­տո­վի ան­վան ռու­սա­կան թատ­րո­նին կից գոր­ծող դե­րա­սա­նա­կան ստու­դի­ան: Սո­վո­րե­լուն զու­գըն­թաց աշ­խա­տել է տե­ղի բան­վոր­-ե­րի­տա­սար­դա­կան թատ­րո­նի «Կա­պույտ բլուզակ­ներ» ագիտխմ­բում:

1932 թ. Ի. Հով­հան­նիս­յա­նը տե­ղա­փոխ­վում է Բա­քու, աշ­խա­տում է Հայ­կա­կան պե­տա­կան թատ­րո­նում, որ­տե­ղից էլ նույն թվա­կա­նին հրա­վիր­վում է Ստե­փա­նա­կեր­տի նո­րա­բաց պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­ն, դառ­նում է նրա հիմ­նա­դիր­նե­րից մե­կը և իր ճա­կա­տա­գի­րը մե­կընդ­միշտ կա­պում մշա­կույ­թի այս օջա­խի հետ: Սկզբ­նա­կան շր­ջա­նում իր ար­տիս­տա­կան խառն­ված­քով մեծ հա­կում է ցու­ցա­բե­րում դե­պի բնու­թագ­րա­կան–­կո­մի­կա­կան կեր­պար­նե­րը, հե­տա­գա­յում մեծ հա­ջո­ղու­թյամբ մարմ­նա­վոր­վում է նաև դրա­մա­տի­կա­կան հե­րոս­նե­րի և ար­ժա­նա­նում հան­դի­սա­տե­սի սի­րուն ու գնա­հա­տան­քին:

Ի. Հով­հան­նիս­յա­նի լա­վա­գույն դե­րա­կա­տա­րում­նե­րից են. Նա­զար (Դ. Դե­միրճ­յան` «Քաջ Նա­զար»), Կի­պար (Հ. Պա­րոն­յան` «Պաղ­տա­սար աղ­բար»), Ռոլ­լեր (Ֆ. Շիլ­լեր` «Ավա­զակ­ներ»), Նեզ­նա­մով (Ա. Օստ­րովս­կի` «Ան­մեղ մե­ղա­վեր­ներ»), Բա­րոն (Մ. Գոր­կի` «Հա­տա­կում»), Սու­րեն (Ալ. Շիր­վան­զա­դե` «Պատ­վի հա­մար»), Կա­սի­ո, Ագ­նոս­տոս (Վ. Շեքս­պիր` «Օթել­լո», «Ձմե­ռա­յին հե­քի­աթ»):

Դե­րա­սա­նու­թյա­նը զու­գըն­թաց 1937թ.-ից բե­մադ­րու­թյուն­ներ է հե­ղի­նա­կել, իսկ 1958-68 թթ. վա­րել է Ստե­փա­նա­կեր­տի թատ­րո­նի գլ­խա­վոր ռե­ժի­սո­րի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը և այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը թատ­րո­նի պատ­մու­թյան մեջ բնու­թագր­վում է որ­պես վե­րել­քի տա­րի­ներ: Ար­ցա­խա­հա­յե­րի ազ­գա­պահ­պա­նու­թյան գոր­ծում իրենց անու­րա­նա­լի դե­րա­կա­տա­րու­թյունն են ու­նե­ցել հատ­կա­պես պատ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան պի­ես­նե­րի նրա բե­մադ­րու­թյուն­նե­րը. Մ. Մըս­րենց` «Թմ­կա­բերդ», Գ. Թավ­րիզ­յան` «Մե­լի­քի աղ­ջի­կը» (ըստ Լե­ո­յի), Րաֆ­ֆի` «Սամ­վել», Վ. Հա­րու­թյուն­յան` «Անա­հիտ», Մու­րա­ցան` «Ռու­զան», Ս. Խան­զադ­յան` «Մխի­թար Սպա­րա­պետ», Լ. Մի­քա­յել­յան` «Վա­րազ­դատ»:

Ի. Հով­հան­նիս­յա­նի լա­վա­գույն բե­մադ­րու­թյուն­նե­րից են նաև` Սու­խո­վո Կո­բը­լի­նի «Դա­տա­կան գործ», Չ. Դիկ­կեն­սի «Դա­վիթ Կո­պեր­ֆիլդ», Ա. Պա­պա­յա­նի «Աշ­խարհն, այո՛, շուռ է եկել», «Խան­դից պա­տու­հաս» ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը և այլն: Ընդ­հա­նուր առ­մամբ նա բե­մադ­րել է 75 պի­ես, անձ­նա­վո­րել է 174 ամե­նա­տար­բեր խառն­ված­քի կեր­պար: Սա մի ծան­րակ­շիռ վաս­տակ է, որ հա­վա­սար է սխ­րան­քի:

Ի. Հովհաննիսյանը մահացել է 2001 թ. հոկտեմբերի 13-ին Ստեփանակերտում:

 

 

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՆԻ

(22.06.1925 – 23.09.1999)

 

Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ (1979 թ.), ԽՍՀՄ նկա­րիչ­նե­րի մի­ու­թյան ան­դամ (1960 թ.):

Ծն­վել է ԼՂԻՄ Կրկ­ժան գյու­ղում: Սո­վո­րել է Ստե­փա­նա­կեր­տի թիվ 1 դպ­րո­ցում, 1942 թ. ավար­տել է Շուշ­ի­ի գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կու­մը: 1943-1946 թթ. ծա­ռա­յել է Խորհր­դա­յին բա­նա­կի շար­քե­րում, խի­զա­խու­թյամբ կռ­վել է ֆաշ­իս­տա­կան հոր­դա­նե­րի դեմ, որի հա­մար պարգևատր­վել է «Կար­միր աստղ» շքան­շա­նով և 14 մար­տա­կան մե­դալ­նե­րով:

1951 թ. ավար­տել է Մոսկ­վա­յի 1905 թվականի ան­վան գե­ղար­վես­տա­կան ու­սում­նա­րա­նի գե­ղան­կար­չա­կան բա­ժի­նը: Մինչև 1952 թ. աշ­խա­տել է Մոսկ­վա­յի նկա­րիչ­նե­րի ֆոն­դի ցու­ցա­հան­դե­սա­յին կոմ­բի­նա­տում, իսկ 1953 թ. հրա­վիր­վել է Ստե­փա­նա­կեր­տի պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րոն, որ­պես նկա­րիչ-ձևավո­րող, 1969-1974 թթ. ստանձ­նել է նաև թատ­րո­նի գլ­խա­վոր նկար­չի պաշ­տո­նը: Գ. Ծա­տուր­յա­նը մինչև կյան­քի վերջն անմ­նա­ցորդ նվի­րու­մով ծա­ռա­յել է Ստե­փա­նա­կեր­տի թատ­րո­նին, ձևավո­րել է 100-ից ավե­լի բե­մադ­րու­թյուն­ներ: Գոր­ծու­նե­ու­թյան առա­ջին շր­ջա­նում նրա բե­ման­կար­չու­թյու­նը խիստ ռե­ա­լիս­տա­կան էր և այդ բա­նա­լի­ով էլ բա­ցում էր իր բո­լոր ձևավո­րում­ները թե՛ դա­սա­կան և թե՛ ար­դի­ա­կան պի­ես­նե­րում, իսկ կյան­քի վեր­ջին շր­ջա­նում ստեղ­ծա­գոր­ծում էր նաև պայ­մա­նա­կան, լա­կո­նիկ ձևավոր­ման սկզ­բուն­քով:

Գ. Ծա­տուր­յա­նի լա­վա­գույն նկար­չա­կան ձևավո­րում­նե­րից են. Վ. Շեքս­պիր` «Ձմե­ռա­յին հե­քի­աթ», Գ. Սուն­դուկ­յան` «Էլի մեկ զոհ», «Պե­պո», Գ. Թավ­րիզ­յան (ըստ Լե­ո­յի)` «Մե­լի­քի աղ­ջի­կը», Օ. Բալ­զակ` «Խորթ մայ­րը», Մու­րա­ցան` «Ռու­զան», Ալ. Շիր­վան­զա­դե` «Պատ­վի հա­մար», «Չար ոգի», Դ. Դե­միրճ­յան` «Քաջ Նա­զար», Գ. Բոր­յան` «Կա­մուր­ջի վրա», Ժ. Անույ` «Մե­դե­ա», Գ. Ֆի­գե­յրեդո` «Եզով­պոս»,           Ա. Օստ­րովս­կի` «Հոր­ձա­նուտ», Ա. Պա­պա­յան` «Ար­տա­սահ­ման­յան փե­սա­ցու», «Աշ­խարհն, այո, շուռ է եկել», Ա. Կա­սո­նա` «Ծա­ռե­րը կանգ­նած են մա­հա­նում»:

Գ. Ծա­տուր­յա­նը նաև շնոր­հա­լի դի­ման­կա­րիչ էր, ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դես­ներ է ու­նե­ցել Ստե­փա­նա­կեր­տում, Բաք­վում և այլ քա­ղաք­նե­րում:

Մահացել է 1999 թ. սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտում:

 

 

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍԻ

(06.07.1913-17.06.1992)

 

Բե­ման­կա­րիչ Սամ­վել Հով­հան­նիս­յա­նը ծն­վել է 1913 թ. հու­լի­սի 6-ին Բաք­վում: Դպ­րո­ցում սո­վո­րե­լուն զու­գըն­թաց հա­ճա­խել է Է. Պռոշ­յա­նի նկար­չա­կան ստու­դի­ան: 1929 թ. ավար­տե­լով այն, աշ­խա­տան­քի է ան­ցել նկար­չա­կան կոմ­բի­նա­տում: Որ­պես բե­ման­կա­րիչ` առա­ջին քայ­լե­րը կա­տա­րել է Բաք­վի հայ­կա­կան թատ­րո­նում (1931-1937 թթ.), որ­տեղ էլ Մուշ­եղ Սաղ­յա­նի աշ­ա­կեր­տը լի­նե­լու պա­տիվն է ունե­ցել: 1938 թ. տե­ղա­փոխ­վել է Ստե­փա­նա­կեր­տի թատ­րոն և ստանձ­նել գլ­խա­վոր նկար­չի պաշ­տո­նը:

Նա Ստե­փա­նա­կերտ է բե­րել բե­ման­կար­չու­թյան բնա­գա­վա­ռի այն լա­վա­գույն ավան­դույթ­ներն ու ձեռք­բե­րում­նե­րը, որ կար Բաք­վի թատ­րո­նում: Ս. Հովհաննիսյանի ձևավո­րում­նե­րը աչքի են ըն­կել բարձր պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մով և թարմ լու­ծում­նե­րով: Նրա ջան­քե­րով պատ­շաճ մա­կար­դա­կի վրա են դր­վել բե­մա­կան ձևավո­րում­նե­րի ճար­տա­րա­պե­տա­կան լու­ծում­նե­րը, տեխ­նի­կա­կան մա­տուց­ման հնարք­նե­րը, բե­մի լու­սա­վո­րու­թյու­նը, դե­րա­սան­նե­րի հան­դեր­ձանքն ու դի­մա­հար­դա­րու­մը: Նա առա­ջի­նը թատ­րո­նում հաս­տա­տեց ման­րա­կեր­տից (մա­կե­տից) օգտ­վե­լու մշա­կույ­թը, ձևավո­րում­նե­րի և տա­րազ­նե­րի, էս­քիզ­նե­րի պատ­րաստ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը:

Ս. Հով­հան­նիս­յա­նը միշտ քայ­լում էր ժա­մա­նա­կին հա­մըն­թաց: Նրա վեր­ջին շր­ջա­նի ձևավո­րում­նե­րին հա­տուկ են եղել լա­կո­նիկ ար­տա­հայտ­չա­մի­ջոց­նե­րը, պատ­կե­րա­վոր մտա­ծո­ղու­թյու­նը: Նկա­րի­չը հրա­ժար­վում է տա­ղա­վա­րա­յին ծանր ձևավո­րում­նե­րի պրակ­տի­կա­յից ու չի ծան­րա­բեռ­նում բե­մա­հար­թա­կը` ռե­ժի­սո­րի հա­մար ստեղ­ծե­լով տա­րա­ծա­կան լայն հնա­րա­վո­րու­թյուն­ներ:

Ս. Հով­հան­նիս­յա­նը վառ ան­հա­տա­կա­նու­թյուն է եղել, հե­ղի­նա­կել է 100-ից ավե­լի ձևավո­րում­ներ: Մա­մու­լը բարձր է գնա­հա­տել հատ­կա­պես Ալ. Շիր­վան­զա­դե­ի «Նա­մուս», «Պատ­վի հա­մար», Գ. Սուն­դուկ­յա­նի «Պե­պո», «Քան­դած օջախ», Հ. Պա­րոն­յա­նի «Պաղ­տա­սար աղ­բար», Դ. Դե­միրճ­յա­նի «Քաջ Նա­զար», Գ. Սևուն­ցի «Թեհ­րան», Րաֆ­ֆու «Սամ­վել», Ս. Խան­զադ­յա­նի «Մխի­թար Սպա­րա­պետ», Լ. Բրա­ուսևիչի «Ալ­վան ծա­ղիկ», Բ. Նուշ­ի­չի «Տի­կին մի­նիստ­րու­հի», Ի. Ալա­վերդ­յա­նի «Ա՜խ, սեր…» պի­ես­նե­րի բե­մադ­րու­թյուն­նե­րի ձևավո­րում­նե­րը, որոնք Ստե­փա­նա­կեր­տի թատ­րո­նի պատ­մու­թյան մնա­յուն էջե­րից են:

Ս. Հով­հան­նիս­յա­նը մա­հա­ցել է 1992 թ. հու­նի­սի 17-ին, Երևանում:

 

 

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԻՍԱՀԱԿ ՍԵՐԳԵՅԻ

(17.01.1917-07.09.1992)

 

Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր աշ­խա­տող (1982 թ.), ԽՍՀՄ գրող­նե­րի մի­ու­թյան ան­դամ (1960 թ.):

Ման­կա­վարժ, գրող, դրա­մա­տուրգ, թա­տե­րա­գետ, թարգ­մա­նիչ Իսա­հակ Սերգե­յի Ալա­վերդ­յա­նը ծն­վել է 1917 թ. հուն­վա­րի 17-ին, Շուշ­ի քա­ղա­քում: 1935 թ. ավար­տել է Ստե­փա­նա­կեր­տի օրի­նա­կե­լի (այժմ` թիվ 1) միջ­նա­կարգ դպ­րո­ցը: Նույն թվա­կա­նին էլ ԼՂ մար­զա­յին ժողկրթ­բաժ­նի ու­ղեգ­րով գոր­ծուղ­վել է Ստեփա­նա­կեր­տի շր­ջա­նի Նա­խիջևանիկ գյու­ղը` որ­պես հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան ու­սու­ցիչ: Այ­նու­հետև դա­սա­վան­դել է Շուշ­ի­քեն­դի, Շուշ­ի­ի և Ստե­փա­նա­կեր­տի դպ­րոց­նե­րում: Ըն­թացս ավար­տել է Բաք­վի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի հե­ռա­կա բա­ժի­նը (1942 թ.):

Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի առա­ջին իսկ օրե­րից կա­մա­վոր մեկ­նել է ռազ­մա­ճա­կատ: 1943 թ. գար­նա­նը ծանր վի­րա­վոր­վե­լուց հե­տո զո­րացր­վել է և նո­րից ան­ցել ու­սուց­չա­կան աշ­խա­տան­քի: Նա 1943թ. մինչև թոշ­ա­կի անց­նե­լը`1977 թ., աշ­խա­տել է Ստե­փա­նա­կեր­տի թիվ 1, 2 և 3 միջ­նա­կարգ դպ­րոց­նե­րում` որպես ուս­մաս­վար և ու­սու­ցիչ:

Ի. Ալա­վերդ­յա­նը ման­կա­վար­ժա­կան աշ­խա­տան­քը զու­գոր­դել է գրա­կան գոր­ծու­նե­ու­թյան հետ: Գրել է բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ, առակ­ներ, պատմ­վածք­ներ, գրա­կա­նա­գի­տա­կան հոդ­ված­ներ: Նրա «Իմ սա­նե­րը», «Թող խա­ղաղ մե­ծա­նա», «Անա­նուն մար­դը», «Ծա­ղիկ­նե­րի եր­թը», «Կա­պույտ գլ­խաշ­ո­րը» ժո­ղո­վա­ծու­նե­րը ման­կա­վար­ժա­կան պատմ­վածք­նե­րի, նո­վել­նե­րի, ման­րա­պա­տում­նե­րի գե­ղե­ցիկ շարք է, որի նյու­թը քաղ­ված է իր իսկ ապ­րած ման­կա­վար­ժա­կան կյան­քից, ին­չի շնոր­հիվ նրանք ստա­ցել են ու­սու­ցա­նող ար­ժեք: Գրո­ղի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը թարգ­ման­վել են ռու­սե­րեն, ուկ­րա­ի­նե­րեն, աբ­խա­զե­րեն և այլ լե­զու­նե­րով:

Ի. Ալա­վերդ­յա­նը զբաղ­վել է նաև թա­տե­րա­գի­տա­կան գոր­ծու­նե­ու­թյամբ: 1968-1989 թթ. վա­րել է Ստե­փա­նա­կեր­տի պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի գրա­կան մա­սի վա­րի­չի պաշ­տո­նը: Գրել է պի­ես­ներ, թա­տե­րա­կան մե­նագ­րու­թյուն­ներ, դի­ման­կար­ներ, թա­տե­րա­խո­սու­թյուն­ներ: Նրա 7 պի­ես­նե­րից երե­քը` «Սի­րո ճա­նա­պար­հը» (1954 թ.), «Հո­ղի լե­զուն»(1958 թ.) և «Ա՜խ, սեր…» (1969 թ.), բե­մադր­վել են Ստե­փա­նա­կեր­տի թատ­րո­նում:

Ի. Ալա­վերդ­յա­նին, իրա­վամբ, կա­րե­լի է հա­մա­րել Ար­ցա­խի թատ­րո­նի տա­րե­գի­րը: Նրա գր­չին են պատ­կա­նում «Ստե­փա­նա­կեր­տի Մ. Գոր­կու ան­վան հայ­կա­կան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րոն-50» գիր­քը, «Գուր­գեն Հա­րու­թյուն­յան», «Մար­գո Բա­լա­սան­յան», «Բե­նիկ Օվչ­յան» թա­տե­րա­կան մե­նագ­րու­թյուն­նե­րը: Նա կազ­մել և հե­ղի­նա­կել է բազ­մա­թիվ բուկ­լետ­ներ Ար­ցա­խի նշա­նա­վոր դե­րա­սան­նե­րի մա­սին, ռու­սե­րե­նից և այլ լե­զու­նե­րից թարգ­մա­նել է մեկ տասն­յա­կից ավե­լի պի­ես­ներ, որոնք բե­մադր­վել են Ստե­փա­նա­կեր­տի թատ­րո­նում: Հե­ղի­նակ է 200-ից ավե­լի թա­տե­րա­խո­սու­թյուն­նե­րի, գրա­կա­նա­գի­տա­կան, ման­կա­վար­ժա­կան թե­մա­նե­րով հոդ­ված­նե­րի, որոնք տպագր­վել են մար­զա­յին և հան­րա­պե­տա­կան պար­բե­րա­կան մա­մու­լում: Ի. Ալա­վերդ­յա­նի կյան­քը և ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը իր ժո­ղովր­դին անմ­նա­ցորդ ծա­ռա­յե­լու գե­ղե­ցիկ օրի­նակ է: Նա տար­բեր տա­րի­նե­րի պարգևատր­վել է ԽՍՀՄ 9 մե­դալ­նե­րով և ԼՂ մարզ­գործ­կո­մի պատ­վոգ­րե­րով:

Ի. Ալա­վերդ­յա­նը վախ­ճան­վել է 1992 թ. սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտ քաղաքում:

 

Կարդացեք նաև