Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ / ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ

 

 Բ. ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ

 

ԿՈՐԳԱՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ

(16.05.1907-28.05.1974)

 

Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (1954թ.), ժո­ղովր­դա­կան ար­տիստ (1960թ.), ԼՂՀ «Մես­րոպ Մաշ­տոց» շքան­շա­նա­կիր (2001թ.):

Ծն­վել է 1907թ. մա­յի­սի 16-ին Գան­ձա­կում: Յոթ­նամ­յակն ավար­տե­լուց` մեկ­նել է Բա­քու, սո­վո­րել կոշ­կա­կա­րու­թյուն, մի­ա­ժա­մա­նակ մաս­նակ­ցել կաշ­ե­գործ­նե­րի ար­հես­տակ­ցա­կան մի­ու­թյան ակում­բի թա­տե­րա­կան խմ­բի բե­մադ­րու­թյուն­նե­րին, ինչն էլ որոշ­իչ է դար­ձել նրա հե­տա­գա ճա­կա­տագ­րի հա­մար: 1927թ. ըն­դուն­վել է Բաք­վի Հայ դրա­ման, որ­տեղ էլ սկիզբ է դրել իր դե­րա­սա­նա­կան պրո­ֆե­սի­ո­նալ գոր­ծու­նե­ու­թյա­նը: 1932-ին տե­ղա­փոխ­վել է Ստե­փա­նա­կեր­տի նո­րա­բաց պե­տա­կան հայ­կա­կան թատ­րոն` դառ­նա­լով նրա հիմ­նա­դիր­նե­րից մե­կը:

Մ. Կոր­գան­յա­նն ու­ներ հմա­յիչ ար­տա­քին, փա­փուկ, թավ ձայն, հս­տակ և իմաս­տա­վոր­ված խոսք, ման­րակր­կիտ վե­րա­բեր­մունք կեր­պա­րի ար­տա­քին և ներ­քին նկա­րագ­րի հան­դեպ: Նրա խա­ղա­ցան­կի առանց­քա­յին դե­րաշ­ար­քը կազ­մել են քնա­րա­կան, հե­րո­սա­կան և դրա­մա­տի­կա­կան կեր­պար­նե­րը. Սամ­վել (Րաֆֆի` «Սամ­վել»), Մա­նաս («Մե­լի­քի աղ­ջի­կը»` ըստ Լե­ո­յի), Դա­վիթ-­Բեկ (Ս. Խան­զադ­յան` «Մխի­թար Սպա­րա­պետ»), Աթա­բեկ­յան (Անդր. և Արտ. Հով­սեփ­յան­ներ` «Ար­տա­կարգ լի­ա­զոր»), Աբով­յան (Դ. Գա­զազ­յան` «Խա­չա­տուր Աբով­յան»), Սոս (Լ. Աբ­րա­համ­յան` «Սոս և Վար­դի­թեր»), Սա­յաթ-­Նո­վա (Կ. Ալ­վար­յան` «Սա­յաթ-­Նո­վա»), Յա­գո (Վ. Շեքս­պիր` «Օթել­լո»), Սա­ղա­թել (Ալ. Շիր­վան­զա­դե` «Պատ­վի հա­մար»):

Հա­ջո­ղու­թյամբ հան­դես է եկել նաև բնու­թագ­րա­կան և կո­մի­կա­կան դե­րե­րում. Գառ­նա­կեր­յան (Ն. Զար­յան` «Փոր­ձա­դաշտ»), Կա­կու­լի (Գ. Սուն­դուկ­յան` «Պե­պո»), Կի­պար (Հ. Պա­րոն­յան` «Պաղ­տա­սար աղբար») և այլն:

Մ. Կոր­գան­յա­նը նաև թա­տե­րա­կան գոր­ծի հմուտ կազ­մա­կեր­պիչ էր, 1956-1971թթ. (փոքր ընդ­մի­ջում­նե­րով), վա­րել է Ստե­փա­նա­կեր­տի թատ­րո­նի տնօ­րե­նի պաշ­տո­նը, իր ան­խոնջ ու ջա­նա­դիր գոր­ծու­նե­ու­թյամբ նպաս­տել մշա­կույ­թի այս օջա­խի ան­նա­խա­դեպ վե­րել­քին: Նա նաև շի­նա­րար տնօ­րեն էր. նրա ջան­քե­րով թատ­րո­նին կից նոր շի­նու­թյուն է կա­ռուց­վել, հիմնովին վե­րա­նո­րոգվել է բե­մա­կան տեխ­նի­կան:

Մ. Կոր­գան­յա­նը մեծ հայ­րե­նա­սեր էր: Նա այն «տաս­նե­րե­քի» մեջ էր, ով­քեր 1965թ. Ղա­րա­բա­ղի մտա­վո­րա­կա­նու­թյան անու­նից նա­մակ հղե­ցին ԽՄԿԿ Կենտ­կոմ` բո­ղո­քե­լով ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­յա­հա­լած քա­ղա­քա­կա­նու­թյան դեմ:

Մ. Կորգանյանը մահացել է 1974թ. մայիսի 28-ին Ստեփանակերտում:

 

 

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԲԱՂԴԱՍԱՐԻ

(26.12.1914 – 04.10.1981)

 

Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (1948թ.), ժո­ղովր­դա­կան ար­տիստ (1962թ.):

Ծն­վել է 1914թ. դեկ­տեմ­բե­րի 26-ին Բաք­վում: 1936թ. ավար­տել է Բաք­վի հայ­կա­կան պե­տա­կան թատ­րո­նի դե­րա­սա­նա­կան ստու­դի­ան և հրա­վիր­վել աշ­խա­տե­լու Ստե­փա­նա­կեր­տի Մ. Գոր­կու (այժմ` Վ. Փա­փազ­յա­նի) ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում: Դե­րա­սա­նու­հու ստեղ­ծա­գոր­ծա­կան շր­ջա­նակ­նե­րը ընդար­ձակ էին, ար­վես­տը` բազ­մեզր: Ան­թե­րի հա­ջո­ղու­թյամբ խա­ղա­ցել է մի­ան­գա­մայն տար­բեր ժան­րե­րի և խա­ղա­ո­ճե­րի դե­րեր, անձ­նա­վո­րել է դրա­մա­տի­կա­կան, բնու­թագ­րա­կան և կա­տա­կեր­գա­կան կեր­պար­ներ, բո­լորն էլ` լի­ար­յուն և գե­ղար­վես­տո­րեն ավար­տուն: Նրա գոր­ծու­նե­ու­թյան առա­ջին շր­ջա­նի լա­վա­գույն դե­րա­կա­տա­րում­նե­րից են. Սո­նա, Մար­գա­րիտ (Ալ. Շիր­վան­զա­դե` «Չար ոգի», «Պատ­վի հա­մար»), Սա­լո­մե, Էփե­մի­ա (Գ. Սուն­դուկ­յան` «Քան­դած օջախ», «Պե­պո»), Աշ­խեն (Լ. Մի­քա­յել­յան` «Վա­րազ­դատ»), Կրու­չի­նի­նա (Ա. Օստ­րովսկի` «Ան­մեղ մե­ղա­վոր­ներ»), Ամալ­յա (Ֆ. Շիլ­լեր` «Ավա­զակ­ներ»): Թ. Մել­քում­յանն ու­ներ հա­ճե­լի ձայն, որի շնոր­հիվ թատ­րո­նը խի­զա­խում էր երաժշ­տա­կան ներ­կա­յա­ցում­նե­րի ոլոր­տում` «Սա­յաթ-­Նո­վա», «Անուշ», «Ուշ լի­նի, նուշ լի­նի», «Ինք­ներս գի­տենք», որ­տեղ նա հան­դես էր գա­լիս գլ­խա­վոր դե­րե­րում:

Դե­րա­սա­նու­հին ստեղ­ծել է մայ­րե­րի փայ­լուն պատ­կե­րաս­րահ` անկրկ­նե­լի, ան­հա­տա­կա­նաց­ված, իրենց դա­րաշր­ջա­նի ար­տա­ցո­լում­նե­րով. Տա­ճա­տու­հի (Րաֆ­ֆի` «Սամ­վել»), Լամբ­րի­նի (Ա. Պար­նիս` «Աֆ­րո­դի­տե­ի կղ­զին»), Շի-­Պին (Ցա­ո-­Յու` «Թայ­ֆուն»), Հռիփ­սի­մե (Գ. Բա­լա­յան` «Մայ­րը մնում է մայր»): Լա­վա­գույնս անձ­նա­վո­րել է նաև կա­տա­կեր­գա­կան կեր­պար­ներ. Ելե­նա Կար­պով­նա (Ի. Ալա­վերդ­յան` «Ա՜խ, սեր…»), Շպ­պա­նիկ (Ալ. Շիր­վան­զա­դե` «Նա­մուս») և այլն:

Թ. Մելքումյանը մահացել է 1981թ. հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտում:

 

ՀՈՎՍԵՓՅԱՆ ՆԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

(14.04.1913-19.11.1977)

 

Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (1954թ.), ժո­ղովր­դա­կան արտիստ (1962թ.), ԽՍՀՄ «Պատ­վո նշան» շքան­շա­նա­կիր (1959թ.):

Ծն­վել է 1913թ. ապ­րի­լի 14-ին Բա­քու քա­ղա­քում: 1934թ. ավար­տել է Բաք­վի հայ­կա­կան պե­տա­կան թատ­րո­նի դե­րա­սա­նա­կան ստու­դի­ան և հրա­վիր­վել աշ­խա­տե­լու Ստե­փա­նա­կեր­տի պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում: Նա դրա­մա­տի­կա­կան խառն­ված­քի դե­րա­սա­նու­հի էր և փայ­լեց դրա­մա­տի­կա­կան-քնարա­կան հե­րո­սու­հի­նե­րի վար­պետ կա­տա­րու­մով:

Ն.Հով­սեփ­յա­նի առա­ջին շր­ջա­նի լա­վա­գույն դե­րե­րից են. Ֆաթ­մա (Ս.Բաղ­դա­սար­յան` «Ար­յու­նոտ անա­պատ»), Վար­դի­թեր (Պ. Պռոշ­յան` «Սոս և Վար­դի­թեր»), Անուշ (Ժ. Ավե­տիս­յան` «Անուշ»), Ասպ­րամ (Մու­րա­ցան` «Գևորգ Մարզ­պե­տու­նի»), Դշ­խու­հի (Մ. Մըս­րենց` «Թմ­կա­բերդ»), Վազ­գա­նուշ (Լ.Մի­քա­յել­յան` «Գոշ»), Մար­ֆա (Կ.Սի­մո­նով`«Ռուս մար­դիկ»):

Ն.Հով­սեփ­յա­նը Ալ.Շիր­վան­զա­դե­ի և Գ. Սուն­դուկ­յա­նի հե­րո­սու­հի­նե­րի հրաշ­ա­լի կերպարանավորող­ներից էր. Սու­սան`«Նա­մուս», Սո­նա` «Չար ոգի», Մար­գա­րիտ` «Պատ­վի հա­մար», Նա­տալ­յա` «Խա­թա­բա­լա», Էփե­մի­ա` «Պե­պո», Սա­լո­մե` «Էլի մեկ զոհ»:

Կյան­քի վեր­ջին շր­ջա­նում ար­տիս­տու­հու ար­վես­տին նոր փայլ ու երանգ են տվել նրա անձ­նա­վո­րած մայ­րե­րի ու տա­տիկ­նե­րի կեր­պար­նե­րը. Գերտ­րուդ (Օ. Բալ­զակ` «Խորթ մայ­րը»), Կրու­չի­նի­նա (Ա. Օստ­րովս­կի` «Ան­մեղ մե­ղա­վոր­ներ»), Արուս­յակ (Գ. Բոր­յան` «Նույն հար­կի տակ»), Էմի­լի­ա (Վ. Շեքս­պիր` «Օթել­լո»), Ֆան­նի (Ցա­ո-­Յու` «Թայ­ֆուն»), Նուշ­ի տատ (Ի. Ալա­վերդ­յան` «Ա՜խ, սեր…»):

Ն. Հով­սեփ­յա­նը ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քին զու­գա­հեռ վա­րել է ակ­տիվ հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նե­ու­թյուն, եր­կար տա­րի­ներ գլ­խա­վո­րել է ԼՂԻՄ Կա­նանց խորհր­դի աշ­խա­տանք­նե­րը, բազ­միցս ընտրվել է ԼՂ մարզ­խորհր­դի պադ­գա­մա­վոր:

Ն.Հով­սեփ­յա­նը մա­հա­ցել է 1977թ. նո­յեմ­բե­րի 19-ին Ստե­փա­նա­կեր­տում:

 

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԻՔԱՅԵԼԻ

(09.06.1905-02.01.1973)

 

Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (1943թ.), ժո­ղովր­դա­կան ար­տիստ (1957թ.), ԽՍՀՄ «Պատ­վո նշան» շքան­շա­նա­կիր (1971թ.):

Ծն­վել է 1905թ. հու­նի­սի 9-ին Գան­ձա­կում: 1921թ. տե­ղա­փոխ­վել է Բա­քու, աշ­խա­տել է կոշ­կա­գոր­ծա­կան ար­հես­տա­նո­ցում, միաժամանակ խաղացել է կաշ­ե­գործ­նե­րի ակում­բի ինք­նա­գործ թա­տե­րախմ­բում:

1927թ. Բաք­վի հայ­կա­կան թատ­րո­նին կից բաց­վում է դե­րա­սա­նա­կան ստու­դիա, որի առա­ջին սա­նե­րից էր նաև Գ. Հա­րու­թյուն­յա­նը: 1929 թվա­կա­նին ավարտե­լով ստու­դի­ան, դառ­նում է նույն թատ­րո­նի դե­րա­սան: Նրա առա­ջին ուսու­ցիչն էր Հ. Աբել­յա­նը, որի խա­ղըն­կե­րու­թյամբ մարմ­նա­վո­րել է հետաքրքիր կերպարներ. Սու­րեն, Սմ­բատ, (Ալ.Շիր­վան­զա­դե` «Պատ­վի հա­մար», «Նա­մուս»), Ռոդ­րի­գո (Վ.Շեքս­պիր` «Օթել­լո»), Նիլ­կին (Ա.Սու­խո­վո-­Կո­բը­լին` «Կրե­չինս­կու հար­սա­նի­քը»):

1949թ. փակ­վում է Բաք­վի Լ.Երամ­յա­նի ան­վան հայ­կա­կան պե­տա­կան Կարմ­րադ­րոշ թատ­րո­նը,                    Գ. Հարու­թյուն­յա­նը տե­ղա­փոխ­վում է Ստե­փա­նա­կեր­տի Մ. Գոր­կու (այժմ` Վ. Փա­փազ­յա­նի) ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կական թատ­րոն` իր հետ բե­րե­լով մայ­րա­քա­ղա­քա­յին թատ­րո­նի լա­վա­գույն ավան­դույթ­նե­րը: Նա ու­ներ պատ­կա­ռելի ար­տա­քին ու կեց­վածք, կա­տար­ման բարձր տեխնիկա և կուլ­տու­րա, բե­մա­կան մա­քուր, հղկված խոսք և հս­տակ ար­տա­սա­նու­թյուն, հո­գե­բա­նա­կան ճշ­մար­տա­ցի և գե­ղար­վես­տո­րեն տպա­վո­րիչ խաղ, բարձր ճաշ­ակ, մինչև վեր­ջին ման­րա­մաս­նու­թյուն­նե­րն իմաստավորված դե­րա­սա­նա­կան կա­տա­րում:

Նրա լա­վա­գույն դե­րա­կա­տա­րում­նե­րից են. Կր­փո (Ա.Բար­սեղ­յան` «Ծաղ­կա­սար»), Մա­րութ­խան­յան, Գիժ Դա­նի­ել, Էլիզ­բար­յան (Ալ. Շիր­վան­զա­դե` «Քա­ոս», «Չար ոգի», «Պատ­վի հա­մար»), Հա­սան Ջա­լալ (Մու­րա­ցան` «Ռու­զան»), Գո­դար (Օ.Բալ­զակ` «Խորթ մայ­րը»), Տեր Ավե­տիս (Ս. Խան­զադ­յան` «Մխի­թար Սպա­րա­պետ»), Քաջ Նա­զար (Դ.Դե­միրճ­յան` «Քաջ Նա­զար»), Մու­րոմս­կի (Ա.Սու­խո­վո-­Կո­բը­լին` «Դա­տա­կան գործ»), Լու­կա (Մ.Գոր­կի` «Հա­տա­կում»), Ար­թին պապ (Գ.Բոր­յան` «Նույն հար­կի տակ»), Չժոու Պու (Ցա­ո-­Յու` «Թայ­ֆուն»), Մեք Գրե­գոր (Վ.Սա­րո­յան` «Իմ սիր­տը լեռ­նե­րում է»), Բա­լա­բեկ (Ն.Զարյան` «Աղբ­յու­րի մոտ»), Զուռ­նա Խա­չի (Ի.Ալա­վերդ­յան, Բ.Ու­լու­բաբ­յան` «Հո­ղի լե­զուն»), Ղա­զար (Ժ.Հա­րու­թյուն­յան` «Գլ­խի գինն է հի­սուն մի­լի­ոն»): Գ.Հա­րու­թյուն­յա­նը նկա­րա­հան­վել է նաև «Հայ­ֆիլմ» կի­նոս­տու­դի­ա­յի «Հեղ­նար աղբ­յուր» ֆիլ­մում` ուս­տա Ավե­տի­քի դե­րում:

Մա­հա­ցել է 1973թ. հուն­վա­րի 2-ին Բաք­վում:

 

ՍԱՀԱԿՅԱՆ ԹԱԳՈՒՀԻ (ԹԱԳՈՒՇ) ԳԱԼՈՒՍՏԻ

(08.03.1907 – 06.02.1977)

Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (1954թ.), ժո­ղովր­դա­կան ար­տիստ (1960թ.), ԽՍՀՄ «Պատ­վո նշան» շքան­շա­նա­կիր (1959թ.):

Ծն­վել է 1907թ. մար­տի 8-ին Բաք­վում: Թա­տե­րա­կան կր­թու­թյունն ստա­ցել է Բաք­վի Հա­յար­տան արևել­յան ման­կա­կան ստու­դի­ա­յում, որն ավար­տե­լուց` ընդուն­վել է Բաք­վի հայ­կա­կան թատ­րո­նի դե­րա­սա­նա­կան ստու­դի­ան, մի­ա­ժա­մա­նակ աշ­խա­տել է նույն թատ­րո­նում որ­պես դե­րա­սա­նու­հի: Աչ­քի է ըն­կել դրա­մա­տի­կա­կան, բնու­թագ­րա­կան և ման­կա­կան դե­րե­րի շնոր­հա­լի կա­տա­րում­նե­րով:

1949թ. մար­տի 11-ին Բաք­վի հայ­կա­կան թատ­րո­նը փակ­վում է, նա տե­ղա­փոխ­վում է Ստե­փա­նա­կեր­տի պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րոն` ար­դեն հա­սուն և ձևավոր­ված դե­րա­սա­նու­հի: Ստե­փա­նա­կեր­տի թատ­րո­նում ցայ­տուն դրսևոր­վում են նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րը, կա­տա­րե­լու­թյան և փայ­լի է հաս­նում խա­ղար­վես­տը:

Թ. Սա­հակ­յա­նի լա­վա­գույն դե­րա­մարմ­նա­վո­րում­նե­րից են. Ռո­զա­լի­ա, Նա­տաշ­ա (Ալ. Շիր­վան­զա­դե` «Պատ­վի հա­մար», «Մոր­գա­նի խնա­մին»), Անույշ (Հ. Պա­րոն­յան` «Պաղ­տա­սար աղ­բար»), Նազ­լու                (Գ. Թավ­րիզ­յան` «Մե­լի­քի աղ­ջի­կը» ըստ Լե­ո­յի), Մաշ­են­կա (Ա. Աֆի­նո­գե­նով` «Մաշ­են­կա»), Մար­գո                  (Գ. Տեր-Գ­րի­գոր­յան` «Վեր­ջին մե­խակ­նե­ր»), Ար­ֆեն­յա (Ա. Պա­պա­յան` «Խան­դից պա­տու­հաս»), Մարք­րիտ (Գ. Սուն­դուկ­յան` «Խա­թա­բա­լա»), Էմ­մա (Պ. Ջի­ա­կո­մետ­տի` «Ոճ­րա­գոր­ծի ըն­տա­նի­քը») և այլն:

Թ. Սա­հակ­յա­նը Բաք­վի և Ստե­փա­նա­կեր­տի բե­մե­րի լա­վա­գույն տրա­վես­տին էր: Մարմ­նա­վո­րել է տղա­նե­րի 30-ից ավե­լի ան­մո­ռաց կեր­պար­ներ, որոն­ցից են` Վա­չի­կը` Ա. Գու­լակ­յա­նի «Ար­շա­լույ­սին» և Դա­վիթ Կո­պեր­ֆիլ­դը` Չ. Դիկ­կեն­սի «Դա­վիթ Կո­պեր­ֆիլդ» բե­մադ­րու­թյուն­նե­րում:

Ար­տիս­տու­հին ապ­րել է ակ­տիվ հա­սա­րա­կա­կան կյան­քով, բազ­միցս ընտր­վել է ԼՂԻՄ մարզ­խորհր­դի պատ­գա­մա­վոր:

Մահացել է 1977թ. փետրվարի 6-ին Բաքվում:

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԶԻՆԱՎՈՐ ՍԻՄՈՆԻ

(26.02.1920 – 28.05.2005)

Ադրբեջանա­կան ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (1962թ.), ժո­ղովր­դա­կան ար­տիստ (1979թ.), Հայ­կա­կան ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (1978թ.), ԽՍՀՄ «Պատ­վո նշան» շքան­շա­նա­կիր (1976թ.):

Ծն­վել է 1920թ. փետր­վա­րի 26-ին ԼՂԻՄ Աս­կե­րա­նի շր­ջա­նի Նո­րագ­յուղ գյու­ղում: Շու­տով ըն­տա­նի­քը տե­ղա­փոխ­վում է Ստե­փա­նա­կերտ, որ­տեղ էլ միջ­նա­կարգն ավար­տե­լուց` 1937թ., ըն­դուն­վում է Ստե­փա­նա­կեր­տի պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րոն` իրա­կա­նաց­նե­լով իր աշ­ա­կեր­տա­կան տա­րի­նե­րի երա­զան­քը` դե­րա­սան դառ­նալ: Սկս­նակ դե­րա­սա­նը կարճ մի­ջո­ցում կա­րո­ղա­նում է լա­վա­գույնս դրսևորել իրեն և նվա­ճել թա­տե­րախմ­բի ու հան­դի­սա­տե­սի հա­մակ­րան­քը: Նրա շա­հե­կան բե­մա­կան ար­տա­քի­նը, նուրբ հու­մո­րը, չա­փի ու պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը, աշ­խա­տա­սի­րու­թյու­նը վս­տա­հու­թյուն են ներշն­չում գոր­ծըն­կեր­նե­րին և նա դառ­նում է թա­տե­րախմ­բի առա­ջա­տար դե­րա­սան­նե­րից մե­կը:

Զ. Գևորգ­յա­նի հա­ջող­ված դե­րակատարումնե­րից են. Սու­րեն (Գ. Բոր­յան` «Նույն հար­կի տակ»), Սա­ղա­թել, Ռուս­տամ (Ալ. Շիր­վան­զա­դե` «Պատ­վի հա­մար», «Նա­մուս»), Սեր­գեյ (Ա. Ար­բու­զով` «Իր­կուտսկ­յան պատ­մու­թյուն»), Փառ­նա­վազ (Լ. Մի­քա­յել­յան` «Վա­րազ­դատ»), Դու­դու­կին, Պո­գուլ­յաև (Ա. Օստ­րովս­կի` «Ան­մեղ մե­ղա­վոր­ներ», «Հոր­ձա­նուտ»), Ռոդ­րի­գո (Վ. Շեքս­պիր` «Օթել­լո»), Սա­հակ Պարթև (Րաֆ­ֆի` «Սամ­վել»), Վա­նու­նի (Վ. Պետ­րոս­յան` «Վեր­ջին ու­սու­ցի­չը»), Վա­ղի­նակ (Վ. Հա­րու­թյուն­յան` «Անա­հիտ»` ըստ Ղ. Աղա­յա­նի), Շմա­վոն (Ա. Պա­պա­յան` «Աշ­խարհն, այո՛, շուռ է եկել»):

Զ. Գևորգ­յա­նը Ար­ցա­խի բազ­մա­թիվ գյու­ղե­րում և ձեռ­նար­կու­թյուն­նե­րում ստեղ­ծել է ինք­նա­գործ թա­տե­րա­կան խմ­բեր, իսկ Ղար­մե­տաքս­կոմ­բի­նա­տի թա­տե­րա­խում­բը, որը նա անընդ­մեջ ղե­կա­վա­րել է 30 տա­րի, ար­ժա­նա­ցել է «Ժո­ղովր­դա­կան թատ­րոն» պատ­վա­վոր կոչ­ման:

Զ. Գևորգ­յա­նը հե­ղի­նա­կել է նաև պի­ես­ներ, որոնք բեմադր­վել են ինք­նա­գործ թատերական խմ­բե­րում, իսկ 1998թ. Ստե­փա­նա­կեր­տի պետդ­րամ­թատ­րո­նը բե­մադ­րել է նրա «Պա՛պ, կրա­կում են» դրա­ման, որը Ար­ցախ­յան Գո­յա­մար­տի և իր` որ­դե­կո­րույս հոր, ցա­վի ար­ձա­գան­քը եղավ:

Զ. Գևորգ­յա­նը նաև թա­տե­րա­կան գոր­ծի հմուտ կազ­մա­կեր­պիչ էր` 13 տա­րի տնօ­րի­նել է թատ­րո­նը, ղեկա­վա­րել տար­բեր հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ:

Զ. Գևորգյանը մահացել է 2005թ. մայիսի 28-ին Ստեփանակերտում:

ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ՄԱՐԳՈ ՋԱԼԱԼԻ

(26.12.1927-10.07.2007)

Ադրբեջանական ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (1962թ.), ժո­ղովր­դա­կան ար­տիստ (1973թ.), Հայ­կա­կան ԽՍՀ ժո­ղովր­դա­կան ար­տիստ (1978թ.), ԽՍՀՄ «Պատ­վո նշան» շքան­շա­նա­կիր (1981թ.), ԼՂՀ «Մես­րոպ Մաշ­տոց» շքան­շա­նա­կիր (2003թ.), ՀՀ ԹԳՄ «Ար­տա­վազդ» մր­ցա­նա­կի դափնեկիր (1996թ.):

Ծն­վել է 1927թ. դեկ­տեմ­բե­րի 26-ին ԼՂԻՄ Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում: 1949թ. ավար­տել է Երևանի թա­տե­րա­կան ինս­տի­տու­տի դե­րա­սա­նա­կան ֆա­կուլ­տե­տը և գոր­ծուղ­վել Նոր Բա­յա­զե­տի (այժմ` Գա­վառ) շր­ջա­նա­յին պե­տա­կան թատ­րոն, որ­տեղ անձ­նա­վո­րել է մեկ տասն­յա­կից ավե­լի դե­րեր:

1953թ. հրա­վիր­վել է Ստե­փա­նա­կեր­տի պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րոն, որ­տեղ աշ­խա­տել է մինչև իր կյան­քի վեր­ջը` դառ­նա­լով մշա­կույ­թի այս օջա­խի վառ ան­հա­տա­կա­նու­թյուն­նե­րից մե­կը: Դե­րա­սա­նու­հուն հենց սկզբից վս­տա­հել են քնա­րա­կան-­հե­րո­սա­կան կեր­պար­նե­րի մի ամ­բողջ շարք. Գայա­նե` Գ. Թավ­րիզ­յա­նի (ըստ Լե­ո­յի) «Մե­լի­քի աղ­ջի­կը», Աշ­խեն` Րաֆ­ֆու «Սամ­վել», Ռու­զան` Մու­րա­ցա­նի «Ռու­զան», Սա­թե­նիկ` Ս. Խան­զադ­յա­նի «Մխի­թար Սպա­րա­պետ», Թա­մար` Լ. Մի­քա­յել­յա­նի «Վա­րազ­դատ» պատ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դրա­մա­նե­րի բեմադրություններում:

1958թ. մար­տին Մ. Բա­լա­սան­յա­նը Ստե­փա­նա­կեր­տում բեմ է բարձ­րացել հռ­չա­կա­վոր Վ. Փա­փազ­յա­նի հետ` Շեքս­պի­րի «Օթել­լո» ող­բեր­գու­թյան մեջ դառ­նա­լով վար­պե­տի 346-րդ Դեզ­դե­մո­նան:

Մ. Բա­լա­սան­յա­նի ար­վես­տում հիմ­նա­րար տեղ են գրա­վել Գ. Սուն­դուկ­յա­նի և Ալ. Շիր­վան­զա­դե­ի հերո­սու­հի­նե­րը. Սա­լո­մե, Անա­նի, Կե­կել` «Քան­դած օջախ», «Էլի մեկ զոհ», «Պե­պո», Եվ­գի­նե, Նա­տաշ­ա, Սու­սան, Մար­գա­րիտ, Սո­նա, Ար­մե­նու­հի` «Եվ­գի­նե», «Մոր­գա­նի խնա­մին», «Նա­մուս», «Պատ­վի հա­մար», «Չար ոգի», «Ար­մե­նու­հի»:

Մ. Բա­լա­սան­յա­նը կեր­տել է զո­րեղ, տի­րա­կան և կիրթ բնա­վո­րու­թյուն­ներ հա­մաշ­խար­հա­յին դա­սա­կան և ժա­մա­նա­կա­կից թա­տեր­գու­նե­րի գոր­ծե­րում. Մե­դե­ա (Ժ. Անույ` «Մե­դե­ա»), Հեր­մի­ոն (Վ. Շեքս­պիր` «Ձմե­ռա­յին հե­քի­աթ»), Վաս­սա Ժե­լեզ­նո­վա (Մ. Գոր­կի` «Վաս­սա Ժե­լեզ­նո­վա»), Կրու­չի­նի­նա (Ա. Օստ­րովս­կի` «Ան­մեղ մե­ղա­վոր­ներ»), Տա­տիկ (Ա. Կա­սո­նա` «Ծա­ռե­րը կանգ­նած են մա­հա­նում») և այլն: Ուժերը դրսևորել է նաև կա­տա­կեր­գու­թյան մեջ. Ժիվ­կա (Բ. Նուշ­իչ` «Տի­կին մի­նիստ­րու­հի»), Խա­նում          (Ա. Ցա­գա­րե­լի` «Խա­նու­մի արարք­նե­րը»):

Մ. Բա­լա­սան­յա­նը սի­րե­լի էր նաև իր ակ­տիվ հա­սա­րա­կա­կան կեն­սա­դիր­քով` մար­զում անց­կաց­վող բո­լոր քա­ղա­քա­կան և մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը զար­դա­րե­լով իր կրա­կոտ, գե­ղե­ցիկ ելույթ­նե­րով: Ար­ցախ­յան ազ­գա­յին­-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի առա­ջին իսկ հա­վաք­նե­րում լս­վեց նաև նրա ոգեշ­ունչ ձայ­նը, նա իր հանդիսատեսի կող­քին էր, ժողովուրդը հավատում և գնում էր նրա ետևից:

Մար­գո Բա­լա­սան­յա­նը մա­հա­ցել է 2007թ. հու­լի­սի 10-ին Ստե­փա­նա­կեր­տում:

 

ՕՎՉՅԱՆ ԲԵՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

(28.11.1918-25.08.2005)

Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (1962թ.), ժո­ղովր­դա­կան ար­տիստ (1973թ.), ՀՀ ժո­ղովր­դա­կան ար­տիստ (1990թ.), ԽՍՀՄ «Պատ­վո նշան» շքան­շա­նի աս­պետ (1967թ.), ԼՂՀ «Վա­չա­գան Բա­րե­պաշտ» մե­դա­լա­կիր (2001թ.):

Բ. Օվչ­յա­նը ծն­վել է 1918թ. նո­յեմ­բե­րի 28-ին Հա­յաս­տա­նի Սի­սի­ա­նի շր­ջա­նի Ախ­լա­թյան գյու­ղում: Տե­ղում տար­րա­կան դպ­րոցն ավար­տե­լուց` տե­ղա­փոխ­վել է Բա­քու և ու­սու­մը շա­րու­նա­կել թիվ 45 հայ­կա­կան դպ­րո­ցում: Այ­նու­հետև ըն­դուն­վել է Բաք­վի թա­տե­րա­կան ու­սում­նա­րա­նը, որին զու­գըն­թաց դր­վա­գա­յին դե­րե­րով հան­դես է եկել Բաք­վի հայ­կա­կան պե­տա­կան թատ­րո­նում:

1939-1946թթ. ծա­ռա­յել է Խորհր­դա­յին բա­նա­կում, խի­զա­խա­բար կռ­վել է ֆաշ­իս­տա­կան հոր­դա­նե­րի դեմ մինչև Մեծ հայ­րե­նա­կա­նի ավար­տը: 1947թ. զո­րացր­վել է և աշ­խա­տան­քի ան­ցել Ստե­փա­նա­կեր­տի         Մ. Գոր­կու (այժմ` Վ. Փա­փազ­յա­նի) ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում որ­պես դե­րա­սան, որին նվի­րու­մով ծա­ռա­յել է 60 տա­րուց ավե­լի:

Բ. Օվչ­յա­նը բազ­մապ­լան դե­րա­սան էր: Նրա դե­րա­ցան­կը ընդգր­կում էր 170-ից ավե­լի կեր­պա­րա­նա­վո­րում­ներ: Նույն հա­ջո­ղու­թյամբ անձ­նա­վո­րում էր լի­րի­կա­կան, դրա­մա­տի­կա­կան, ող­բեր­գա­կան, բնու­թա­գրա­կան և կա­տա­կեր­գա­կան դե­րեր: Նրա դե­րա­սա­նա­կան ներ­կապ­նա­կին հա­տուկ էին վառ, թանձր գույ­նե­րը, իրա­պա­տում խա­ղա­ո­ճը, ար­տա­հայ­տիչ պահ­վածքն ու պլաս­տի­կան, ներշնչ­ված ոգին ու խո­սող հայաց­քը, փոքր-ինչ պա­թե­տիկ, բայց ան­բա­սիր խոս­քը:

Նրա լա­վա­գույն դե­րե­րից են. Թու­ման­յան (Վ. Օվ­յան` «Մեծ լո­ռե­ցին»), Ռուս­տամ, Մի­քա­յել (Ալ. Շիր­վան­զա­դե` «Նա­մուս», «Քա­ոս»), Վա­րազ­դատ (Լ. Մի­քա­յել­յան` «Վա­րազ­դատ»), Լե­ոն­տես (Վ. Շեքս­պիր` «Ձմե­ռա­յին հե­քի­աթ»), Նեզ­նա­մով, Կի­րիլ, Վիշնևսկի (Ա. Օստ­րովս­կի` «Ան­մեղ մե­ղա­վոր­ներ», «Հոր­ձա­նուտ», «Եկամ­տա­վոր պաշ­տոն»), Վաս­կա Պե­պել (Մ. Գոր­կի` «Հա­տա­կում»), Միլ­լեր (Ֆ. Շիլ­լեր` «Սեր և խար­դա­վանք»), Լայ­թա­ձե (Կ. Բու­ա­չի­ձե` «Բա­կում կա­տա­ղի շուն կա»), Տա­րել­կին (Ա. Սու­խո­վո-Կո­բըլին` «Դա­տա­կան գործ»), Տե­րեշ­կո (Ա. Մա­կա­յո­նոկ` «Տրի­բու­նալ»):

Ար­ցախ­յան ազ­գա­յին — ազա­տագ­րա­կան պայ­քա­րի տա­րի­նե­րին շա­տե­րի հետ ամ­բի­ոն բարձ­րա­ցավ և Բ. Օվչ­յանն ու իր կր­քոտ խոս­քով ոգեշն­չեց ժո­ղովր­դին: Նրա կեր­պա­րը հույս ու հա­վատ էր ներշն­չում մարդ­կանց և նրանք գնում էին նրա ետևից: Նա կրա­կի առա­ջին գիծ էր մեկ­նում ու իր ներ­կա­յու­թյամբ ու խոս­քով ոգևորում կռ­վող տղա­նե­րին, այ­ցե­լում էր նկուղ­նե­րում պատս­պար­ված ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րին և հու­սադ­րում նրանց: Նա ոչ մի­այն հրաշ­ա­լի դե­րա­սան էր, այլև իր երկ­րի իս­կա­կան քա­ղա­քա­ցի:

Բ. Օվչ­յա­նը մա­հա­ցել է 2005թ. օգոս­տո­սի 8-ին Ստե­փա­նա­կեր­տում:

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ ՍՈՂՈՄՈՆԻ

(03.01.1920-30.11.2002)

Ադրբեջանական ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (1978թ.), ժո­ղովր­դա­կան ար­տիստ (1982թ.):

Ծն­վել է 1920թ. հուն­վա­րի 3-ին ԼՂԻՄ Սզ­նեք գյու­ղում, որ­տեղ էլ ստա­ցել է սկզբ­նա­կան կր­թու­թյու­նը: Այ­նու­հետև մեկ­նել է Բա­քու և 1937-1941թթ. սո­վո­րել է թա­տե­րա­կան ու­սում­նա­րա­նում: Սակայն վե­րա­հաս Մեծ հայ­րե­նա­կա­նը փո­խել է նրա կյան­քի ըն­թաք­ցը. մեկ­նել է ռազ­մա­ճա­կատ և իր քա­ղա­քա­ցի­ա­կան պարտ­քը կա­տա­րել հայ­րե­նի­քի առջև: Զո­րացր­վել է 1946-ին և տուն վե­րա­դարձել 15 մար­տա­կան մե­դալ­նե­րով:

Մ.Մի­քա­յել­յա­նը պա­տե­րազ­մից հե­տո իրեն վե­րագտել է բե­մար­վես­տում` դե­րա­սա­նա­կան մկր­տու­թյուն ստա­նա­լով Բաք­վի հայ­կա­կան պե­տա­կան թատ­րո­նում: 1949թ. փակ­վել է Բաք­վի թատ­րո­նը և նա տե­ղա­փոխ­վել է Ստե­փա­նա­կեր­տի Մ. Գոր­կու (այժմ` Վ. Փա­փազ­յա­նի) ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րոն, որ­տեղ էլ դարձել է ռե­ա­լիս­տա­կան-­հո­գե­բա­նա­կան խա­ղար­վես­տի ավան­դույթ­նե­րի լա­վա­գույն կրող­նե­րից մեկն այդ բե­մում:

Լի­նե­լով կա­տա­կեր­գա­կան ձիր­քի դե­րա­սան` Մի­քա­յել­յա­նը աչ­քի է ըն­կել վս­տահ ու թեթև խա­ղով, հու­մո­րի ու ռիթ­մի սուր զգա­ցո­ղու­թյամբ, հա­վաս­տի­ու­թյամբ ու բնա­կա­նու­թյամբ: Նրան հա­տուկ էր կեր­պա­րի հս­տակ մշա­կու­մը, ցայ­տուն դի­մա­խաղն ու խա­րակ­տե­րա­յին շեշտ­ված խոս­քը:

Մ.Մի­քա­յել­յա­նի լա­վա­գույն դե­րա­կա­տա­րում­նե­րից են. Կն­յազ (Ժ.Անան­յան` «Սե­րը ճամպ­րու­կի մեջ»), Կա­կու­լի (Գ.Սուն­դուկ­յան` «Պե­պո»), Ֆե­րե­կիս (Դ. Պսա­ֆաս` «Պա­հանջ­վում է ստա­խոս»), Ջի­մի                     (Ս. Մեյո, Ս. Էնե­կեն` «Ստա­խոս կի­նը»), Մար­գար, Տա­րոն (Ա. Պա­պա­յան` «Աշ­խարհն, այո, շուռ է եկել», «Գնա մե­ռիր, արի սի­րեմ»), Պեր­չի­խին (Մ. Գոր­կի` «Քաղ­քե­նի­ներ»), Յու­սով (Ա. Օստ­րովս­կի` «Եկամ­տա­վոր պաշ­տոն»), Իսա­յի (Գ. Սուն­դուկ­յան` «Խա­թա­բա­լա»), Լու­կաշ­ին (Է. Բրա­գինս­կի, Է. Ռյա­զա­նով` «Բաղ­նիքդ անուշ») և այլն:

Մ.Մի­քա­յել­յա­նը մար­զա­յին ռա­դի­ո­յի ամե­նամս­յա «Մա­խաթ» եր­գի­ծա­կան հա­ղոր­դում­նե­րի ան­փո­խա­րի­նե­լի Մա­խաթն է եղել 25 տա­րուց ավե­լի:

Մահացել է 2002թ. նոյեմբերի 30-ին Ստեփանակերտում:

ԱՍԱՏՐՅԱՆ ՆՎԱՐԴ ՂԱԶԱՐԻ

(25.05.1925-14.11.2011)

Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (1973թ.), ժո­ղովր­դա­կան ար­տիստ (1979թ.), Հայ­կա­կան ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (1978թ.), պարգևատր­վել է ՀԹԳՄ Ոս­կե մե­դա­լով (2010թ.):

Ծն­վել է 1925թ. մա­յի­սի 25-ին Նա­խիջևանի Ինք­նա­վար Հան­րա­պե­տու­թյան Շահ­բու­զի (Շա­հա­պուն­քի) շր­ջա­նի Գո­մեր գյու­ղում:

1944թ. ավար­տել է Բաք­վի թա­տե­րա­կան ու­սում­նա­րա­նը, այ­նու­հետև մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյու­նը շա­րու­նա­կել է Բաք­վի Լևոն Երամ­յա­նի ան­վան հայ­կա­կան պե­տա­կան թատ­րո­նին կից դրա­մա­տի­կա­կան ստու­դի­ա­յում (1944-1947թթ.), մի­ա­ժա­մա­նակ աշ­խա­տել է նույն թատ­րո­նում որ­պես սկս­նակ դե­րա­սա­նու­հի: 1949թ. Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան որոշ­մամբ փակ­վել է Բաք­վի հայ­կա­կան թատ­րո­նը և դե­րա­սա­նու­հին տե­ղա­փոխ­վել է Ստե­փա­նա­կեր­տի Մ. Գոր­կու ան­վան (այժմ` Վ. Փա­փազ­յա­նի ան­վան) պետական դրամատիկական թատ­րոն:

Նվարդ Ասատր­յա­նը երի­տա­սարդ տա­րի­նե­րին անձ­նա­վո­րել է հիմնականում սուբ­րետ դե­րեր, այ­նու­հետև շնոր­հա­լի դե­րա­սա­նու­հին կեր­պա­րա­նա­վո­րել է բա­զում դրա­մա­տի­կա­կան, կա­տա­կեր­գա­կան և բնու­թագ­րա­կան հերոսներ: Նրա լա­վա­գույն դե­րակատարումնե­րից են. Ռո­զա­լի­ա, Ջա­վա­հիր (Ալ. Շիր­վան­զա­դե` «Պատ­վի հա­մար», «Չար ոգի»), Նա­տո (Գ. Սուն­դուկ­յան` «Էլի մեկ զոհ»), Նա­նար (Ա. Արաքս­ման­յան` «Վար­դեր և ար­յուն»), Գե­ղա­նուշ, Ան­յա (Գ. Տեր-Գ­րի­գոր­յան` «Վեր­ջին մե­խակ­ներ», «Ախ, ներ­վեր, ներվեր»), Ռոզ (Ժ. Անան­յան` «Տաք­սի, տաք­սի»), Վիկ­տոր­յա, Սո­ֆիկ (Ա. Պա­պա­յան` «Աշ­խարհն, այո՛, շուռ է եկել», «Գնա մե­ռիր, արի սի­րեմ»), Արուս տատ (Հ. Մաթևոս­յան` «Աշ­նան արև»), Նաստ­յա                     (Մ. Գոր­կի` «Հա­տա­կում»), Լի­դոչ­կա (Սու­խո­վո — Կո­բը­լին` «Դա­տա­կան գործ»), Պո­լի­նա (Վ. Շեքս­պիր` «Ձմե­ռա­յին հե­քի­աթ») և այլն:

Ն. Ասատր­յա­նը մա­հա­ցել է 2011թ. նո­յեմ­բե­րի 14-ին Ստե­փա­նա­կեր­տում:

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺՈՐԱ ՄԱՄԲՐԵԻ

(17.03.1926-13.03.2007)

Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (1979թ.), ԼՂՀ ժո­ղովր­դա­կան ար­տիստ (2004թ.):

Ծն­վել է 1926թ. մար­տի 17-ին Հայաստանի Աշ­տա­րակ քա­ղա­քում: Դեռևս աշա­կեր­տա­կան տա­րի­նե­րին գայ­թակղ­վում է թա­տե­րար­վես­տով և միջ­նա­կարգն ավար­տե­լուց` 1943թ. ըն­դուն­վում է Աշ­տա­րա­կի շր­ջա­նա­յին թատ­րոն` որ­պես սկսնակ դե­րա­սան: Բե­մա­կան գե­ղե­ցիկ ար­տա­քի­նով, դե­րա­սա­նա­կան շնորհ­քով և ձայ­նով օժտ­ված պա­տա­նուն ան­մի­ջա­պես վս­տա­հում են Աշ­ոտ Եր­կա­թի դե­րը Ե.Բա­հա­թու­րի «Սմ­բատ Բագ­րա­տու­նի» դրա­մա­յում: Առա­ջին հա­ջո­ղու­թյա­նը հետևում են մի շարք նշա­նա­կա­լից դե­րեր:

1950թ. փակ­վում է Աշ­տա­րա­կի թատ­րո­նը: 1956թ. Մովսիսյանը տե­ղա­փոխ­վում է Գո­րի­սի Վ.Վա­ղարշ­յա­նի ան­վան պե­տա­կան թատ­րոն, որ­տեղ էլ ձևավոր­վում է նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան նկա­րա­գի­րը` հա­ջո­ղու­թյամբ կեր­տում է Սոս (Պ.Պռոշ­յան`«Սոս և Վար­դի­թեր»), Ար­թուր (Է.Վոյ­նիչ` «Բոռ»), Կա­կու­լի                   (Գ. Սուն­դուկ­յան` «Պե­պո»), Թա­փառ­նի­կոս (Հ. Պա­րոն­յան` «Ատամ­նա­բույժն արևել­յան»), Տո­նի­նո և Ջա­նետ­տո (Կ. Գոլ­դո­նի` «Վե­նե­տիկ­յան երկ­վոր­յակ­ներ») և այլն:

1962թ. Ժ. Մով­սիս­յա­նը հրա­վիր­վում է աշ­խա­տե­լու Ստե­փա­նա­կեր­տի պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում, որին էլ անմ­նա­ցորդ ծա­ռա­յում է մինչև կյան­քի վեր­ջը: Ստե­փա­նա­կեր­տի թատ­րո­նում նա ձեռք է բե­րում դե­րա­սա­նա­կան վար­պե­տու­թյուն, հատ­կա­պես հա­ջո­ղում են բնու­թագ­րա­կան և կա­տա­կեր­գա­կան դե­րե­րը: Նրա խա­ղը դառ­նում է ինք­նա­տիպ` յու­րա­կերպ խա­ղաձևերով:

Ժ. Մով­սիս­յա­նին լայն ճա­նա­չում են բե­րում նրա անձ­նա­վո­րած Գվի­դո­նը (Ժ. Հա­րու­թյուն­յան` «Սր­տի արատ»), Փի­լո­յա­նը (Ժ. Անան­յան` «Սե­րը ճամպ­րու­կի մեջ»), Նա­պո­լե­ո­նը (Ա.Պա­պա­յան` «Աշ­խարհն, այո, շուռ է եկել»), Կոս­յա­կը (Մ. Զա­րուդ­նի` «Ծի­ա­ծան»), Չո­բան Չա­տին, Վի­տիս բե­կը (Վ. Օվ­յան` «Մեծ լո­ռե­ցին»,«Պը­լը-­Պու­ղի»), Սի­մո­նը (Հ. Մաթևոս­յան` «Աշ­նան արև»), Կոտր­յան­ցը (Ա. Ցա­գա­րե­լի` «Խա­նու­մի արարք­նե­րը»):

Ժ. Մով­սիս­յա­նը նկա­րա­հան­վել է նաև «Հայ­ֆիլմ» կի­նոս­տու­դի­ա­յի «Օտար խա­ղեր» և «Մե­նա­վոր ըն­կու­զե­նի» ֆիլ­մե­րում:

Մա­հա­ցել է 2007թ. մար­տի 13-ին Ստե­փա­նա­կեր­տում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

(06.06.1930 – 09.05.2008)

Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (1973թ.), ԼՂՀ ժո­ղովր­դա­կան ար­տիստ (2004թ.), ԼՂՀ կա­ռա­վա­րու­թյան Եղիշ­ե­ի ան­վան մր­ցա­նա­կի դափնեկիր (2003թ.), ԼՂՀ կր­թու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան կող­մից ճա­նաչ­վել է տար­վա լա­վա­գույն դե­րա­սան (2006թ.):

Ծն­վել է 1930թ. հու­նի­սի 6-ին ԼՂՀ Աս­կե­րա­նի շր­ջա­նի Դաշ­բու­լաղ (այժմ` Աստղաշ­են) գյու­ղում: Միջ­նա­կարգ կր­թու­թյու­նը ստա­ցել է Ստե­փա­նա­կեր­տում: Բե­մար­վես­տի նկատ­մամբ ու­նե­ցած սե­րը 1947թ. նրան բե­րել է Ստե­փա­նա­կեր­տի պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րոն:

Դե­րա­սա­նա­կան շնորհք, բա­րե­տես ար­տա­քին, սլա­ցիկ, աթ­լե­տիկ կազմ­վածք, հմա­յիչ դեմք, հա­ճե­լի դրա­մա­տիկ ձայն ու ան­սահ­ման նվիր­վա­ծու­թյուն բե­մար­վես­տին` ահա այն նախադր­յալ­նե­րը, որ նրան դարձ­րին սիր­ված ու ճա­նաչ­ված ար­տիստ:

Ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քի առա­ջին շր­ջա­նում Մ. Հա­րու­թյուն­յա­նը դար­ձավ թատ­րո­նի քնա­րա­կան — դրա­մա­տի­կա­կան հե­րոս­նե­րի լա­վա­գույն կա­տա­րող­նե­րից մե­կը: Ուշ­ագ­րավ էին նրա Սեյ­րա­նը, Մու­րա­դը (Ալ. Շիր­վան­զա­դե` «Նա­մուս», «Չար ոգի»), Ներ­սե­հը (Մու­րա­ցան` «Ռու­զան»), Մա­սիս­յան­ցը (Գ. Սուն­դուկ­յան` «Խա­թա­բա­լա»), Վա­րազ­դա­տը (Լ. Մի­քա­յել­յան` «Վա­րազ­դատ»):

Մ. Հա­րու­թյուն­յա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քի երկ­րորդ շր­ջա­նին հա­տուկ դար­ձավ հո­գե­բա­նա­կան ճշգ­րիտ խա­ղը: Նրա դե­րա­ցան­կում ավե­լա­ցան բազ­մաբ­նույթ խա­ղա­ո­ճե­րի կեր­պար­ներ` դրա­մա­տի­կա­կան, բնու­թագ­րա­կան, ող­բեր­գա­կան, նույ­նիսկ` կա­տա­կեր­գա­կան և զա­վեշ­տա­կան: Նրա խա­ղը կեն­դա­նի գույն ու երանգ ստա­ցավ, իսկ կեր­պար­նե­րը դար­ձան լի­ար­ժեք ու ավար­տուն:

Մ. Հա­րու­թյուն­յա­նի լա­վա­գույն դե­րա­կա­տա­րում­նե­րից են. Ջա­նե­տո և Տո­նի­նո (Կ. Գոլ­դո­նի` «Վե­նե­տիկ­յան երկ­վոր­յակ­ներ»), Բագ­րատ, Էլիզ­բար­յան, Գիժ Դա­նի­ել, Ժորժ (Ալ. Շիր­վան­զա­դե` «Պատ­վի հա­մար», «Չար ոգի», «Մոր­գա­նի խնա­մին»), Մու­րով (Ա. Օստ­րովս­կի` «Ան­մեղ մե­ղա­վոր­ներ»), Պրե­զի­դենտ (Ֆ. Շիլ­լեր` «Սեր և խար­դա­վանք»), Պո­լիք­սե­նես (Վ. Շեքս­պիր` «Ձմե­ռա­յին հե­քի­աթ»), Վաս­կա Պե­պել  (Մ. Գոր­կի` «Հա­տա­կում»), Սե­րոժ (Վ. Հա­կոբ­յան` «Ար­ցախ­յան բալ­լադ»), Կր­փո (Ա. Բար­սեղ­յան` «Ծաղ­կա­սար») և այլն:

Մ. Հա­րու­թյուն­յա­նը նկա­րա­հան­վել է նաև կի­նո­յում. Վար­դան` Ա. Հայ -Արտ­յա­նի «Հյու­սի­սա­յին ծի­ա­ծան» և Մի­լի­ցի­ո­ներ` Գ. Վար­դան­յա­նի «Ճա­կա­տա­գիր» ֆիլ­մե­րում:

Մա­հա­ցել է 2008թ. մա­յի­սի 9-ին Ստե­փա­նա­կեր­տում:

ՂԱԶՈՒՄՅԱՆ ԱՐՈՒՍ ԳՈՒՐԳԵՆԻ

(08.03.1909-25.11.1970)

Ադրբեջանական ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (1954թ.):

Ծն­վել է 1909թ. մար­տի 8-ին Ղա­զա­խի գա­վա­ռի Քար­վան­սա­րա գյու­ղում (այժմ` ՀՀ Տա­վուշ­ի մարզ): 1926թ. մեկ­նել է Երևան, դե­րա­սա­նա­կան առա­ջին քայ­լե­րը կա­տա­րել է լու­սա­վո­րու­թյան աշ­խա­տող­նե­րի ակում­բում, այ­նու­հետև` Ամո Խա­րազ­յանի շր­ջիկ պետական թատ­րո­նում:

1929թ. նա ար­դեն Երևանի Առա­ջին պե­տա­կան (այժմ` Գ. Սուն­դուկ­յա­նի ան­վան ազ­գա­յին ակա­դե­մի­ա­կան) թատ­րո­նին կից գոր­ծող դե­րա­սա­նա­կան ստու­դի­ա­յի          սան էր և նույն թատ­րո­նի սկս­նակ դե­րա­սա­նու­հի: Առա­ջին նշա­նա­կա­լից դե­րը չի­նա­ցի տղա­յի դերն էր        Ա. Գու­լակ­յա­նի «Մռն­չա՛, Չի­նաս­տան» բե­մադ­րու­թյան մեջ:

1930թ. Ա. Ղա­զում­յա­նը նո­րից տե­ղա­փոխ­վում է Ամո Խա­րազ­յա­նի պե­տա­կան շր­ջիկ թատ­րոն, որ­տեղ նրան վս­տա­հում են գլ­խա­վոր և պա­տաս­խա­նա­տու դե­րեր: 1933թ. շր­ջիկ թատ­րո­նը հյու­րա­խա­ղե­րով այ­ցե­լում է Ղա­րա­բաղ, դե­րա­սա­նու­հուն հրա­վի­րում են աշ­խա­տե­լու Ստե­փա­նա­կեր­տի նո­րաս­տեղծ պե­տա­կան հայ­կա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում: Նա ըն­դու­նում է հրա­վե­րը, դառնում թատ­րո­նի հիմ­նա­դիր կազ­մի առա­ջա­տար դե­րա­սա­նու­հի­նե­րից մե­կը և ծա­ռա­յում այդ բե­մին մինչև կյան­քի վեր­ջը:

Արուս Ղա­զում­յա­նի լա­վա­գույն դե­րա­կա­տա­րում­նե­րից են. Կրու­չի­նի­նա (Ա. Օստ­րովս­կի` «Ան­մեղ մե­ղա­վոր­ներ»), Ջեմ­մա (Է. Վոյ­նիչ` «Բոռ»), Խլի­ջա (Ս. Բաղ­դա­սար­յան` «Ար­յու­նոտ անա­պատ»), Լու­ի­զա (Ֆ. Շիլ­լեր` «Սեր և խար­դա­վանք»), Անույշ (Հ. Պա­րոն­յան` «Պաղ­տա­սար աղ­բար»), Լի­դի­ա (Ա. Կոր­նեյ­չուկ` «Պլա­տոն Կրե­չետ»), Տա­տիկ (Ա. Կրո­նին` «Բրո­ու­դի­ի ամ­րո­ցը»), Վալ­յա (Կ. Սի­մո­նով` «Ռուս մար­դիկ»), Նա­տաշ­ա (Ալ. Շիր­վան­զա­դե` «Մոր­գա­նի խնա­մին»), Շուշ­ան (Գ. Սուն­դուկ­յան` «Պե­պո»), Զվարթ (Ա. Բար­սեղ­յան` «Ծաղ­կա­սար»), Նու­բար (Ա. Պա­պա­յան` «Աշ­խարհն, այո, շուռ է եկել») և այլն:

Ա. Ղա­զում­յա­նը մա­հա­ցել է 1970թ. նո­յեմ­բե­րի 25-ին Ստե­փա­նա­կեր­տում:

ՍԱՐԳԻՍԲԵԿՅԱՆ ՕՎՍԱՆՆԱ ՍՄԲԱՏԻ

(10.08.1897-30.04.1986)

Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ(1957թ.):

Ծն­վել է 1897թ. օգոս­տո­սի 10-ին Շա­մա­խի քա­ղա­քում: 1918թ.ըն­դուն­վել է Ռու­սաս­տա­նի Դո­նի Ռոս­տով քա­ղա­քի` ռե­ժի­սոր Պե­տի­պա­յի ղե­կա­վա­րու­թյամբ գոր­ծող ռու­սա­կան թատ­րո­նը:Ապա Շա­հե­նի (Հմա­յակ Շա­հին­յան) ագիտ­թատ­րո­նի կազ­մում շր­ջել է Հյու­սի­սա­յին Կով­կա­սի քա­ղաք­նե­րով: 1925թ. տե­ղա­փոխ­վել է Բաք­վի Հայ դրա­մա:Որոշ ընդ­մի­ջում­նե­րով աշ­խա­տել է նաև Տաշ­քեն­դի Ս. Շա­հում­յա­նի ան­վան և Սու­խու­մի հայ­կա­կան թատ­րոն­նե­րում:

1930թ. դար­ձել է Բաք­վի կոլ­խո­զա­յին շր­ջիկ թատ­րո­նի կազ­մա­կեր­պիչ­նե­րից մեկը և ելույթ­ներ ու­նե­ցել հան­րա­պե­տու­թյան հա­յաբ­նակ գյու­ղե­րում: 1936թ. դե­րա­սա­նու­հին իր ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քը կա­պել է Ստե­փա­նա­կեր­տի Մ. Գոր­կու (այժմ` Վ. Փա­փազ­յանի) ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի հետ և մինչև կյան­քի վերջ ծա­ռա­յել նրա բե­մին:

Օ. Սար­գիս­բեկ­յա­նը բազ­մապ­լան դե­րա­սա­նու­հի էր` սուբ­րետ, դրա­մա­տի­կա­կան, կա­տա­կեր­գա­կան:Նրա լա­վա­գույն դե­րա­կա­տա­րում­նե­րից են. Մայ­րա­պետ (Ա.Սի­րուն­յան` «Ախ­թա­մար»), Գերտ­րուդ (Վ. Շեքս­պիր` «Համ­լետ»), Լե­դի Միլ­ֆորդ (Ֆ.Շիլ­լեր` «Սեր և խար­դա­վանք »), Աս­տի­նե թա­գու­հի (Լ. Մի­քա­յել­յան` «Վա­րազ­դատ»), Պայ­ծառ (Ն. Զար­յան` «Աղբ­յու­րի մոտ»), Գալ­չի­խա (Ա.Օստ­րովս­կի` «Ան­մեղ մե­ղա­վոր­ներ»), Ռո­զա­լի­ա (Ալ.Շիր­վան­զա­դե` «Պատ­վի հա­մար»), Էր­նա Կուրց (Լ.Շեյ­նին և Տուր եղ­բայր­ներ` «Առանձ­նա­տու­նը նր­բանց­քում»):

Դե­րա­սա­նու­հու մե­ծա­հա­րուստ խա­ղա­ցան­կում առանձ­նա­ցել են մայ­րե­րի դե­րա­կա­տա­րում­նե­րը` Աննա (Ա.Գու­լակ­յան` «Ար­շա­լույ­սին»), Վաս­պու­րա­կա­նի տի­կին (Րաֆ­ֆի` «Սամ­վել») և այլն: Նա ան­փո­խա­րինե­լի էր կեն­ցա­ղա­յին և բնու­թագ­րա­կան դե­րե­րում. Սա­նամ, Զար­նիշ­ան (Ալ. Շիր­վան­զա­դե` «Նա­մուս», «Չար ոգի»):

Օ.Սար­գիս­բեկ­յա­նը մա­հա­ցել է 1986թ. ապ­րի­լի 30-ին Բաք­վում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ

(22.08.1919-18.04.1972)

Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (1962թ.): Ծն­վել է Շուշ­ի քա­ղա­քում: 1920թ. ըն­տա­նի­քը` հայ­կա­կան ջար­դե­րից մա­զա­պուրծ, հե­ռա­ցել է ծննդա­վայ­րից և հաս­տատ­վել Բաք­վում, որ­տեղ Ռ. Հա­րու­թյուն­յա­նը ավար­տել է թիվ 4 օրի­նա­կե­լի դպ­րո­ցը, ապա Բաք­վի թա­տե­րա­կան ու­սում­նա­րա­նի դե­րա­սա­նա­կան բա­ժի­նը: 1936թ. աշ­խա­տել է Բաք­վի հայ­կա­կան պե­տա­կան թատ­րո­նում, իսկ 1949թ. մինչև կյան­քի վեր­ջը` Ստե­փա­նա­կեր­տի Մ. Գոր­կու (այժմ` Վ. Փա­փազ­յա­նի) ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում:

Ռ. Հա­րու­թյուն­յա­նը կեր­տել է դրա­մա­տի­կա­կան-­հե­րո­սա­կան, ող­բեր­գա­կան, ինչ­պես նաև կա­տա­կեր­գա­կան կեր­պար­ներ: Ու­ներ բե­մա­կան վե­հաշ­ուք ար­տա­քին ու կեց­վածք, թավ ձայն, անշ­տապ և քիչ էլ պա­թե­տիկ խոս­վածք, որ ինք­նին թե­լադ­րում էր ու­ժեղ, կա­մա­յին վճ­ռա­կան ու հա­մար­ձակ կեր­պար­նե­րի անձ­նա­վո­րում:

Նրա լա­վա­գույն դե­րակատարումնե­րից են. Անդ­րե­աս Էլիզ­բա­րով, Բար­խու­դար (Ալ. Շիր­վան­զա­դե` «Պատ­վի հա­մար», «Նա­մուս»), Մուշ­եղ Մա­մի­կոն­յան (Րաֆ­ֆի` «Սամ­վել»), Պե­պո, Զամ­բա­խով (Գ. Սուն­դուկ­յան` «Պե­պո», «Խա­թա­բա­լա»), Խմ­բա­պետ Վռամ, Բագ­րատ Տոն­յան (Գ. Բոր­յան` «Նույն հար­կի տակ», «Կա­մուր­ջի վրա»), Չեր­նո­գու­բով (Ա. Շտեյն` «Անձ­նա­կան գործ»), Բու­րա Նու­ին (Մու­րա­ցան` «Ռու­զան»), Մու­րով (Ա. Օստ­րովս­կի` «Ան­մեղ մե­ղա­վոր­ներ»), Սա­տին (Մ. Գոր­կի` «Հա­տա­կում»), Մի­լան (Մ. Միտ­րո­վիչ` «Կո­ղո­պուտ կես­գիշ­ե­րին»), Ջեմս Բրո­ու­դի (Ա. Կրո­նին` «Բրո­ու­դի­ի ամ­րո­ցը»):

Ռ. Հա­րու­թյուն­յա­նը մա­հա­ցել է 1972թ. ապ­րի­լի 18-ին Ստե­փա­նա­կեր­տում:

ՀԱՄԶՈՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՐՇԱԿԻ

(10.09.1915-28.04.1981)

Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (1974թ.):

Ծն­վել է 1915թ. սեպ­տեմ­բե­րի 10-ին ԼՂԻՄ Մար­տու­նու շր­ջա­նի Խեր­խան գյու­ղում: Սկզբ­նա­կան կր­թու­թյու­նը ստա­ցել է տե­ղի դպ­րո­ցում, ապա ավար­տել է Շուշի­ի բան­ֆա­կը, որ­տեղ էլ մաս­նակ­ցե­լով թա­տե­րա­կան խմ­բա­կի աշ­խա­տանք­նե­րին, հրա­պուր­վել է բե­մար­վես­տով և որոշ­ել դե­րա­սան դառ­նալ: Այդ նպա­տա­կով մեկ­նել է Բա­քու և ըն­դուն­վել թա­տե­րա­կան ու­սում­նա­րան, մի­ա­ժա­մա­նակ որ­պես սկս­նակ դե­րա­սան մաս­նակ­ցել է Հայ­կա­կան պե­տա­կան թատ­րո­նի ներ­կա­յա­ցում­նե­րին:

1939թ. ավար­տե­լով ու­սում­նա­րա­նը, աշ­խա­տան­քի է ան­ցել Շուշ­ի­ի նո­րաս­տեղծ Կոլ­խոզ-­սով­խո­զա­յին պետական թատ­րո­նում: Սա­կայն շու­տով վրա է հաս­նում Մեծ հայ­րե­նա­կա­նը և Ս.Համ­զո­յա­նը առա­ջին իսկ օրե­րին մեկ­նում է ռազ­մա­ճա­կատ: 1942թ. Մոսկ­վա­յի տակ մղ­ված մար­տե­րից մե­կում վի­րա­վոր­վում է և զո­րացր­վում: Նա նո­րից բեմ է վե­րա­դառ­նում, այս ան­գամ ար­դեն Ստե­փա­նա­կեր­տի դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում, ուր և աշ­խա­տում է մինչև կյան­քի վեր­ջը: Համ­զո­յանն այս­տեղ հա­սու­նա­նում է ու վար­պե­տա­նում բե­մար­վես­տում, ճա­նաչ­վում որ­պես կո­մի­կա­կան դե­րե­րի ան­զու­գա­կան կա­տա­րող: Նա անձ­նա­վո­րել է 150-ից ավե­լի ժո­ղովր­դա­կան հու­մո­րով շա­ղախ­ված հյու­թեղ կեր­պար­ներ, կեր­տել է նաև հոգե­բա­նա­կան խորք ու­նե­ցող դրա­մա­տիկ դե­րեր:

Ս.Համ­զո­յա­նի լա­վա­գույն դե­րա­կա­տա­րում­նե­րից են. Փայ­լակ (Հ.Պա­րոն­յան` «Պաղ­տա­սար աղ­բար»), Զուռ­նա Խա­չի (Ի.Ալա­վերդ­յան, Բ. Ու­լու­բաբ­յան` «Հո­ղի լե­զուն»), Շմո (Ա.Բար­սեղ­յան` «Ծաղ­կա­սար»), Գի­քո (Գ. Սուն­դուկ­յան` «Պե­պո»), Շմա­գա (Ա. Օստ­րովս­կի` «Ան­մեղ մե­ղա­վոր­ներ»), Ոս­կան, Ծիպ­լի Ծա­տուր (Ալ. Շիր­վան­զա­դե` «Չար ոգի», «Նա­մուս»), Լու-­Գույ (Ցա­ո-­Յու` «Թայ­ֆուն»), Մե­լիք Մու­սի                   (Ս. Խան­զադ­յան` «Մխի­թար Սպա­րա­պետ»), Վրա­սի­դաս (Դ. Պսա­ֆաս` «Պա­հանջ­վում է ստա­խոս»), Ղա­զար (Ժ.Հա­րու­թյուն­յան` «Գլ­խի գինն է հի­սուն մի­լի­ոն»):

Ս.Համ­զո­յա­նը, դե­րա­սա­նու­թյա­նը զու­գըն­թաց, ձեռք է զար­կել տար­բեր աշ­խա­տանք­նե­րի` թա­տե­րախմ­բի ղե­կա­վար, ռե­ժի­սո­րի օգ­նա­կան, ադ­մի­նիստ­րա­տոր, ինչ­պես նաև մար­զի տար­բեր ձեռ­նար­կու­թյուն­նե­րում և գյու­ղե­րում կազ­մա­կեր­պել է թա­տե­րա­կան խմ­բակ­ներ և բե­մադ­րու­թյուն­ներ հե­ղի­նա­կել: Նա մի­ա­ժա­մա­նակ մար­զա­յին և հան­րա­պե­տա­կան պար­բե­րա­կան­նե­րում ակ­տի­վո­րեն լու­սա­բա­նել է թա­տե­րա­կան կյան­քը որ­պես լրագ­րող:

Ս.Համ­զո­յա­նը մար­զա­յին ռա­դի­ո­յի ամե­նամս­յա «Մա­խաթ» եր­գի­ծա­կան հա­ղոր­դում­նե­րի ան­փո­խա­րի­նե­լի Լե­ղունցն է եղել 25 տա­րուց ավե­լի: Նա բազ­միցս պարգևատր­վել է մե­դալ­նե­րով և պատ­վոգ­րե­րով:

Մա­հա­ցել է 1981թ. ապ­րի­լի 28-ին Ստե­փա­նա­կեր­տում:

Կարդացեք նաև