ԱՐՄՄՈՆՈ – 2020

1 օգոստոսի

Հրանտ Մաթևոսյան «ԳՈՄԵՇԸ»

Բեմադրիչ, դերակատար`ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ձևավորումը` Վիկտորիա Ռիեդո ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Ձայնային և երաժշտական ձևավորումը` Հայկ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

Նկարիչ-դիմահարդար`Թամարա ԲԱՐՈՅԱՆ

Տևողությունը՝ 60 րոպե

Մենաներկայացումը Հրանտ Մաթևոսյանի (1935-2002) «Գոմեշը»-ի բեմականացումն է։

Հրանտը լուսնալույսի մեջ մեռած Շան մտածումն է վրձնել, Ձիու է վրձնել, Գայլի է վրձնել և «Տախի» (կռտած խոզի) և Հրանտը մարդկանց է վրձնել` անհատականությունների, միավորների` արձակով, գրով, որ և որպիսին իրենից առաջ չկար: Նա ոչ թե գրել է նրանց, կամ նրանց մասին, այլ ՀԵՆՑ վրձնել է նրանց. ռուս մեծանուն գրող Անդրեյ Բիտովի (1937-2018) այս պարզ բանաձևով ենք ՔԵԶ` ՀԱՆԴԻՍԱՏԵՍ, բերում Մաթևոսյանի խոսքի դաշտ:

Ճիշտ նույնպես է Հրանտ Մաթևոսյանը պատմում ԳՈՄԵՇԸ` պատմություն գեղեցիկի, էգի, մայրացուի մասին, որ ճանապարհ է ընկնում ամբողջականանալու։ Այսօրվա, ինչ-որ տեղ կարծրատիպային լեզվով, սա քուեսթ է, բայց քանի որ երեկ, այսօր ու վաղը որևէ կարծրատիպ նեղ է գալու իրական արվեստին` Մաթևոսյանը Գոմեշի այս ճամփորդությունը դարձնում է արարողություն, տոն, ձոն Աստծո ստեղծած` միաժամանակ հզոր ու խոցելի, գեղեցիկ ու փխրուն, ուժեղ և նկուն բնությանը։

Գոմեշի հայացքով մենք տեսնում ենք Նանին, Բասարին… Մեզ, Աշխարհը` որի մեջ Երկինքն ու Երկիրը, Հողն ու Ջուրը, Մարդն ու Կենդանին պիտի ստեղծեն, հյուսեն գոյի այն ներդաշնակությունը, որ ինքը կյանքն է: Բայց… հազիվ թե հյուսում են:

Վկա`այն ինչ այսօր` 2020-ին «ունենք»:

Վկա`Մաթևոսյանի ԳՈՄԵՇԸ`մի ճամփորդություն դեպի մեր ներսը:

Հիմա, ավելի` քան երբևէ, մեր ներսն ու մեր շուրջը նայելու և տեսնելու ժամանակն է:

Դավիթ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ,

Նարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդացեք նաև