ԱՐՄՄՈՆՈ – 2020

10 օգոստոսի

 

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ «ԶՐՈՒՅՑ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՂԵՐՈՎ»                  

Բեմադրիչ` Հակոբ ՂԱԶԱՆՉՅԱՆ        

Պարերը՝ Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դերակատար` Զարուհի ԽԱՉԱՏՐՅԱՆ                                

Տևողությունը` 40 րոպե

 

Մարդ այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու։

Երբ սիրում ես քո ընկերոջը, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո ես-ը։

Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերոջդ:

Մարդկությունը սիրիր — մարդկության չափ մեծ կլինես։

Տիեզերքը սիրիր — տիեզերքի չափ մեծ կլինես։

«Սերը համբերող է, քաղցր է, սերը չի նախանձում, սերը չի գոռոզանում, չի հպարտանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության համար, ամեն բան կրում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է»:

 

Կարդացեք նաև