Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ / ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ. ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ  

 

 

 

 

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇՈՒՇԻԿ ՍԱՐԳՍԻ

(20.05.1916 – 12.10.1994)

 

Ադրբեջանա­կան ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (1979թ.):

Ծն­վել է 1916 թ. մա­յի­սի 20-ին ԼՂԻՄ Շուշ­ի­ի շր­ջա­նի Հին շեն գյու­ղում:

1933 թ. տե­ղա­փոխ­վել է Բա­քու և աշ­խա­տան­քի ան­ցել Վո­լո­դարս­կու ան­վան կա­րի ֆաբ­րի­կա­յում: Այ­նու­հետև դար­ձել է Բաք­վի Շա­հում­յա­նի ան­վան մշա­կույ­թի տան թա­տե­րա­կան խմ­բի դե­րա­սա­նու­հի, որը ղե­կա­վա­րում էր նշանավոր ար­տիստ Ալ. Հով­հան­նիս­յա­նը:

1935-1939 թթ. սո­վո­րել է Բաք­վի թա­տե­րա­կան ու­սում­նա­րա­նում, որն ավար­տե­լուց աշ­խա­տան­քի է ան­ցել Ստե­փա­նա­կեր­տի պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում: Նրա բե­մա­կան կյան­քի առա­ջին շր­ջա­նի լա­վա­գույն դե­րա­կա­տա­րում­նե­րից էին. Ջեմ­մա (Է. Վոյ­նիչ` «Բոռ»), Բար­բա­րե (Գ. Սուն­դուկ­յան` «Էլի մեկ զոհ»), Լի­դի­ա (Ա. Կոր­նեյ­չուկ` «Պլա­տոն Կրե­չետ»):

Շ. Գրի­գոր­յա­նը դրա­մա­տի­կա­կան, բնու­թագ­րա­կան, ինչ­պես նաև կա­տա­կեր­գա­կան դե­րե­րի լա­վա­գույն կա­տա­րող էր: Նրա հիշ­ար­ժան անձ­նա­վո­րում­նե­րից են. Շպ­պա­նիկ, Սա­նամ, Նա­տաշ­ա, Շուշ­ան, Երա­նու­հի (Ալ. Շիր­վան­զա­դե` «Նա­մուս», «Մոր­գա­նի խնա­մին», «Չար ոգի», «Պատ­վի հա­մար»), Ան­նա (Ա. Օստ­րովս­կի` «Հոր­ձա­նուտ»), Շա­հան­դուխտ (Լ. Մի­քա­յել­յան` «Վա­րազ­դատ»), Անա­հիտ (Վ. Հա­րու­թյուն­յան` «Անա­հիտ»` ըստ Ղ. Աղա­յա­նի), Լամբ­րի­նի (Ա. Պար­նիս` «Աֆ­րո­դի­տե­ի կղ­զին»), Ակու­լի­նա Իվա­նով­նա (Մ. Գոր­կի` «Քաղ­քե­նի­ներ»), Կո­վա­լի­խա (Ա. Կո­լո­մի­եց` «Կա­պույտ եղ­նիկ­ներ»), Նու­բար (Ա. Պա­պա­յան` «Աշ­խարհն, այո, շուռ է եկել»), Ֆան­նի (Ցա­ո-­Յու` «Թայ­ֆուն»), Ադե­լա­ի­դա (Տ. Վար­դա­զար­յան` «Ադե­լա­ի­դան` նո­րա­հարս»):

Շ. Գրի­գոր­յա­նը շուրջ տա­սը տա­րի աշ­խա­տել է նաև Գո­րի­սի և Աշ­տա­րա­կի շր­ջա­նա­յին պե­տա­կան թատ­րոն­նե­րում, սա­կայն լա­վա­գույն տա­րի­նե­րը անմ­նա­ցորդ նվի­րել է Ստե­փա­նա­կեր­տի թատ­րո­նին:

Մա­հա­ցել է 1994 թ. հոկ­տեմ­բե­րի 12-ին Երևանում:

 

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՖԵՆՅԱ ԳՐԻԳՈՐԻ

(12.04.1918-16.09.2004)

 

Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (1982 թ.):

Ծն­վել է 1918 թ. ապ­րի­լի 12-ին Լեռնային Ղարաբաղի Խեր­խան գյու­ղում: 1924 թ-ից ապ­րել է Ստե­փա­նա­կեր­տում: 1934 թ-ից հան­դես է եկել Ստե­փա­նա­կեր­տի պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի հիմ­նա­դիր կազ­մում:

Ար­ֆեն­յա Հով­հան­նիս­յա­նը ան­սամբ­լի դեր­սա­նու­հի էր, խա­ղա­ցել է երկ­րորդ պլա­նի դե­րեր, ավե­լի շատ` բնու­թագ­րա­կան և կա­տա­կեր­գա­կան:

Լա­վա­գույն դե­րա­կա­տա­րում­նե­րից են. Մի­ան­սազ, Շպ­պա­նիկ (Ալ. Շիր­վան­զա­դե` «Չար ոգի», «Նա­մուս»), Ցա­ցան­նա (Կ. Բու­ա­չի­ձե` «Բա­կում կա­տա­ղի շուն կա»), Կա­պա     (Ս. Կար­նա­ու­խո­վա, Լ. Բրա­ուսևիչ` «Ալ­վան ծա­ղիկ»), Խե­նովեվա (Ա. Կա­սո­նա` «Ծա­ռե­րը կանգ­նած են մա­հա­նում»), Քեթևան (Գ. Սուն­դուկ­յան` «Խա­թա­բա­լա»), Տի­կին Միլ­լեր (Ֆ. Շիլ­լեր` «Սեր և խար­դա­վանք»), Արուս տատ (Հ. Մաթևոս­յան` «Աշ­նան արև») և այլն:

Ար­ֆեն­յա Հով­հան­նիս­յանն իր բե­մա­կան գոր­ծու­նե­ու­թյան ըն­թաց­քում ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել է նաև թատ­րո­նի հա­սա­րա­կա­կան կյան­քին, ղե­կա­վա­րել է տար­բեր հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի աշ­խա­տանք­նե­րը:

Մեծ հայ­րե­նա­կա­նի տա­րի­նե­րին դե­րա­սա­նու­հին կա­մա­վոր մեկ­նել է ռազ­մա­ճա­կատ և 1942 -1944 թթ. իր սր­բա­զան պարտ­քը կա­տա­րել հայ­րե­նի­քի հան­դեպ: Ար­տիս­տու­հին ար­ժա­նա­ցել է կա­ռա­վա­րա­կան պարգևնե­րի, նրա կուրծ­քը զար­դա­րել են մար­տա­կան և աշ­խա­տան­քա­յին բազ­մա­թիվ մե­դալ­ներ:

Ար­ֆեն­յա Հով­հան­նիս­յա­նը մա­հա­ցել է 2004 թ. սեպ­տեմ­բե­րի 16-ին Ստե­փա­նա­կեր­տում:

 

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՍՅԱ (ՀԵՐԻՔՆԱԶ) ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

(1925-1989)

 

Ադրբե­ջա­նա­կան ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (1973 թ.):

Ծն­վել է 1925 թ.: 1951թ. ավար­տել է Երևանի պե­տա­կան թա­տե­րա­կան ինս­տի­տու­տի դե­րա­սա­նա­կան ֆա­կուլ­տե­տը (կուր­սի ղե­կա­վար` Մու­րադ Կոս­տան­յան): Աշ­խա­տել է Հա­յաս­տա­նի տար­բեր թա­տե­րախմ­բե­րում:

1961 թ. տե­ղա­փոխ­վել է Ստե­փա­նա­կեր­տի պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րոն, որ­տեղ աշ­խա­տել է մինչև 1977 թ.: Կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հասց­րել է առա­վելս դրսևորել իր դե­րա­սա­նա­կան կա­րո­ղու­թյուն­ներն ու ար­տիս­տա­կան ան­հա­տա­կա­նու­թյու­նը և հաս­տա­տուն տեղ գրա­վել թատ­րո­նի պատ­մու­թյան մեջ:

Ա. Սի­մոն­յա­նը դրա­մա­տի­կա­կան, հե­րո­սա­կան և բնու­թագ­րա­կան դե­րե­րի լա­վա­գույն կա­տա­րող էր. Մար­գա­րի­տա (Ջ. Ֆլետ­չեր` «Ինչ­պես կա­ռա­վա­րել կնո­ջը»), Բե­ատ­րի­չե (Կ. Գոլ­դո­նի` «Վե­նե­տիկ­յան երկ­վոր­յակ­ներ»), Սո­սի­պատ­րա Սեմ­յո­նով­նա, Կո­րին­կի­նա          (Ա. Օստ­րովս­կի` «Գե­ղե­ցիկ տղա­մար­դը», «Ան­մեղ մե­ղա­վոր­ներ»):

Նա կեր­տել է նաև հե­րո­սա­կան կեր­պար­ներ. Ռու­զան (Մու­րա­ցան` «Ռու­զան»), Գո­հար (Ս. Խան­զադ­յան` «Մխի­թար Սպա­րա­պետ»), Ալ­մաստ (Վ. Օվ­յան` «Մեծ լո­ռե­ցին») և այլն:

Ա. Սի­մոն­յա­նի լա­վա­գույն դրա­մա­տի­կա­կան դե­րե­րից են. Աշ­խեն (Լ. Մի­քա­յել­յան` «Վա­րազ­դատ»), Դա­յակ (Ժ. Անույ` «Մե­դե­ա»), Տի­կին Տրոդ­վուտ (Չ. Դիկ­կենս` «Դա­վիթ Կո­պեր­ֆիլդ»), Զա­րու­հի (Ա. Դա­նի­ել­յան` «Այր­վող պա­տիվ»), Հռիփ­սի­մե Օր­դին­յան (Գ. Բա­լա­յան` «Մայ­րը մնում է մայր»):

Ան­մո­ռաց են նրա կեր­տած բնու­թագ­րա­կան դե­րե­րը. Ջա­վա­հիր, Սա­նամ (Ալ. Շիր­վան­զա­դե` «Չար ոգի», «Նա­մուս»), Էփե­մի­ա (Գ. Սուն­դուկ­յան` «Պե­պո»), Պո­լի­նա (Ա. Մա­կա­յո­նոկ` «Տրի­բու­նալ»):

Ա. Սի­մոն­յա­նը 1978 թ. տե­ղա­փոխ­վել է Վա­նա­ձո­րի (Կի­րո­վա­կա­նի) Հովհ. Աբել­յա­նի ան­վան պե­տա­կան թատ­րոն և մինչև կյան­քի վերջն անմ­նա­ցորդ ծա­ռա­յել հայ բե­մին:

Մա­հա­ցել է 1989 թ. Վա­նա­ձո­րում:

 

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԲԱՂԻՐԻ

(01.11.1907 – 12.02.1978)

 

Ծնվել է  1907 թ. նո­յեմ­բե­րի 1-ին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Քռաս­նի գյու­ղում:         15 տա­րե­կա­նում տե­ղա­փոխ­վել է Բա­քու, աշ­խա­տել է մե­քե­նաշ­ի­նա­կան գոր­ծա­րա­նում, մի­ա­ժա­մա­նակ խա­ղա­ցել է ինք­նա­գործ թա­տե­րա­կան խմ­բե­րում:

1928 թ. շնորհալի երիտասարդին ըն­դունել են Բաք­վի Լ. Երամ­յա­նի ան­վան հայ­կա­կան պե­տա­կան թատ­րոն, որտեղ հմտացել է դերասանի մասնագիտու­թյան մեջ, իսկ 1934 թ. տե­ղա­փոխ­վել է Ստե­փա­նա­կեր­տի նո­րաս­տեղծ պետդ­րամ­թատ­րոն: Կարճ ժա­մա­նա­կում բազ­մաշ­նորհ դե­րա­սա­նը սիր­վել է հան­դի­սա­տե­սի կող­մից: Լի­նե­լով եվ­րո­պա­կան և ազ­գա­յին պա­րե­րի վար­պետ` միաժամանակ թատ­րո­նի ճե­մաս­րա­հում կազ­մա­կեր­պել է պա­րե­րի երե­կո­ներ, երի­տա­սարդ­նե­րին ուսուցանել տանգո, վալս, ֆոքստրոտ:

Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մը իր հոր­ձա­նու­տի մեջ է առ­ել նաև Գ. Գրի­գոր­յա­նին: Պատ­վով կա­տա­րե­լով զին­վո­րա­կան պարտ­քը հայ­րե­նի­քի առաջ` նա նո­րից վե­րա­դարձել է Ստե­փա­նա­կեր­տի թատ­րոն:

Գ. Գրի­գոր­յա­նը  ան­չափ ան­հան­գիստ և ան­դա­դար մարդ էր, ին­չով էլ բա­ցատր­վում է նրա հա­ճա­խա­կի տե­ղա­փո­խու­թյուն­նե­րը թատ­րո­նից թատ­րոն: Նա որոշ ընդ­մի­ջում­նե­րով աշ­խա­տել է Գո­րի­սի, Ղա­փա­նի, Նոր Բա­յա­զե­տի, Ան­դի­ջա­նի թատ­րոն­նե­րում: 1956 թ. վերջ­նա­կա­նա­պես խա­րիսխ է ձգել Ստե­փա­նա­կեր­տի թատ­րո­նում, որ­տեղ էլ անձ­նա­վո­րել է 150-ից ավե­լի փոքր ու մեծ դե­րեր: Նա ու­ներ իր ստեղ­ծա­գոր­ծա­կան նկա­րա­գի­րը, ու­րույն խա­ղա­կերպն ու խա­ղա­ո­ճը:

Տար­բեր տա­րի­նե­րի նրա ան­մո­ռաց դերակատարում­նե­րից են` Զամ­բա­խով, Բար­սեղ աղա (Գ. Սուն­դուկ­յան` «Խա­թա­բա­լա», «Քան­դած օջախ»), Մին­թոև, Բար­խու­դար, Ոս­կան (Ա. Շիր­վան­զա­դե` «Մոր­գա­նի խնա­մին», «Նա­մուս», «Չար ոգի»), Շմա­գա (Ա. Օստ­րովս­կի` «Ան­մեղ մե­ղա­վոր­ներ»), Բատ­կո (Գ. Բա­լա­յան` «Մայ­րը մնում է մայր»), Պրե­զի­դենտ (Վ. Շիլ­լեր` «Սեր և խար­դա­վանք»), Վա­ռա­վին (Ա. Շտեյն` «Անձ­նա­կան գործ»), Մար­գար (Ա. Պա­պա­յան` «Աշ­խարհն, այո, շուռ է եկել»), Գն­դա­պետ (Ժ. Հա­րու­թյուն­յան` «Գլ­խի գինն է 50 մի­լի­ոն») և այլն:

Գ. Գրի­գոր­յա­նը մա­հա­ցել է 1978 թ. փետր­վա­րի 12-ին Ստեփանակերտում:

 

ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ

(10.12.1917 – 26.10.1983)

 

Ծնվել է 1917 թ. դեկ­տեմ­բե­րի 10-ին Լեռնային Ղարաբաղի Պառավաթումբ գյուղում: 1932 թ. տեղափոխվել է Բաքու և ընդունվել Բաք­վի Լ. Երամյանի անվան պետական հայ­կա­կան թատ­րո­նին կից դե­րա­սա­նա­կան ստու­դի­ան, ավար­տելով այն 1936 թ., աշ­խա­տան­քի է ան­ցել տիկ­նի­կա­յին թատ­րո­նում` որ­պես դե­րա­սան տիկ­նի­կա­վար: 1938 թ. հրա­վիր­վել է աշ­խա­տե­լու Շուշ­ի­ի նո­րաս­տեղծ Կոլ­խոզ-­սով­խո­զա­յին պե­տա­կան շր­ջիկ թատ­րո­նում, որ­տեղ և դե­րա­սա­նա­կան ակ­տիվ գոր­ծու­նե­ու­թյուն է ծա­վա­լել: 1942 թ. մար­տին Շուշիի թատ­րո­նը փակ­վում է` ձուլ­վե­լով Ստե­փա­նա­կեր­տի պետդ­րամ­թատ­րո­նին, և Առուշ­ան­յա­նը իր ողջ ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քը կա­պում է մշա­կույ­թի այս օջա­խի հետ:

Վ. Առուշ­ան­յա­նին հա­մա­րում էին փոքր դե­րե­րի հմուտ վար­պետ: Նրան հա­ջող­վում էր էպի­զո­դիկ դե­րե­րում ստեղ­ծել ավար­տուն և տպա­վո­րիչ կեր­պար­ներ: Նա սի­րով ստանձ­նում էր և՛ դրա­մա­տիկ, և՛ բնու­թա­գրա­կան, և՛ կա­տա­կեր­գա­կան կեր­պար­ներ: Ու­ներ ու­րույն խա­ղա­ոճ, ստեղ­ծում էր կո­լո­րի­տա­յին, մնա­յուն կեր­պար­ներ:

Լա­վա­գույն դե­րա­կա­տա­րում­նե­րից են. Փի­լո­յա­ն («Սե­րը ճամպ­րու­կի մեջ»), Կա­րա­սո­վ («Մոր­գա­նի խնա­մին»), Վար­շա­մ («Աշ­խարհն, այո, շուռ է եկել»), Փր­փուր­յա­ն («Ա՜խ, սեր…»), Ջհան­գի­ր («Ասք մոր մա­սին»), Բուբ­նո­վ («Հա­տա­կում»), Պա­րա­մո­նո­վ («Դա­տա­կան գործ»), Սեր­գեյ Բե­կ («Նա­մուս»), Վին­չեն­ցո («Տոս­կա­նա­յի ար­ծի­վը»), Գևո («Ար­տա­սահ­ման­յան փե­սա­ցու»), Սե­րո­բ («Հարս­նա­ցու հյու­սի­սից»), Տո­դո­րո­վի­չ («Տի­կին Մի­նիստ­րու­հի») և այլն:

Վ. Առուշ­ան­յա­նը եր­կար տա­րի­ներ բծախն­դիր պար­տա­ճա­նա­չու­թյամբ վա­րել է նաև թա­տե­րախմ­բի վա­րի­չի պաշ­տո­նը: Նա ար­վես­տի հա­մեստ մշակ էր, ում կյան­քի իմաս­տը և ճա­կա­տա­գի­րը թատ­րոնն էր:

Մա­հա­ցել է 1983 թ. հոկ­տեմ­բե­րի 26-ին Ստե­փա­նա­կեր­տում:

 

ՄԵԼՈՅԱՆ ՀԱԿՈԲ ՀԱՄԲԱԿԻ

(1908-199?)

 

Ծնվել է 1908 թ. Դիլիջանում: Դեռևս դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րին նրա մոտ ակնհայտ երևան է եկել եր­գե­լու, պա­րե­լու, ար­տա­սա­նե­լու շնորհք և նա դար­ձել է տե­ղի ինք­նա­գործ թա­տե­րախմ­բե­րի ակ­տիվ մաս­նա­կի­ցը: 1930 թ. տե­ղա­փոխ­վել է Բա­քու, որ­տեղ սո­վո­րել է Ան­տոն Մա­յիլ­յա­նի և Գուր­գեն Թավ­րիզ­յա­նի ղե­կա­վա­րու­թյամբ գոր­ծող երաժշ­տա­կան-­թա­տե­րա­կան ստու­դի­ա­յում: 1935 թ. ավար­տե­լով ուսում­նա­ռու­թյու­նը` վե­րա­դար­ձել է Դի­լի­ջան և աշ­խա­տան­քի ան­ցել տե­ղի նո­րա­բաց թատ­րո­նում, խա­ղա­ցել է բա­վա­կա­նին նշա­նա­կա­լից դե­րեր, վար­պե­տա­ցել իր մաս­նա­գի­տու­թյան մեջ: Հ. Մե­լո­յա­նը 1939 թ. հրա­վիր­վել է Ստե­փա­նա­կեր­տի պե­տա­կան թատ­րոն և ողջ ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քը նվի­րել մշա­կույ­թի այս օջա­խին:

Նրա լա­վա­գույն դե­րա­կա­տա­րում­նե­րից են. Մի­լով­զո­րո­վ («Ան­մեղ մե­ղա­վոր­ներ»), Բրա­բան­ցի­ո («Օթել­լո»), Օթար­յա­ն («Պատ­վի հա­մար»), Համ­բո («Գի­քո­րը»), Գա­վուշ բի­ձա («Ծաղ­կա­սար»), Հե­թում ապե­ր («Սոս և Վար­դի­թեր»), Մին­թոև («Մոր­գա­նի խնա­մին»), Զա­քա­րե («Ռու­զան»), Վա­սիլ («Գլ­խի գինն է 50 մի­լի­ոն») և այլն:

Հ. Մե­լո­յա­նը թատ­րո­նի նվիր­յալ էր, ապ­րել է թատ­րո­նով և թատ­րո­նի հա­մար: Անտր­տունջ կա­տա­րում էր թատ­րո­նի հետ կապ­ված բազ­մաբ­նույթ հա­սա­րա­կա­կան աշ­խա­տանք­ներ: Թոշ­ա­կի անց­նե­լուց հե­տո տե­ղա­փոխ­վել է Բա­քու, այն­տե­ղից էլ Դի­լի­ջան, որ­տեղ էլ կն­քել է իր մահ­կա­նա­ցուն` մի կյան­քի չափ վաս­տակ թող­նե­լով թա­տե­րար­վես­տում և բա­րի անուն` մարդ­կանց սր­տե­րում:

 

 

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ ՊԵՏՐՈՍԻ

(16.12.1912-06.09.1982)

 

Դիմահար­դար, վար­սա­հար­դար, դե­րա­սան Սեր­գեյ Ավե­տիս­յա­նը ծն­վել է 1912 թ. դեկ­տեմ­բե­րի 16-ին Կիս­լո­վոդս­կում: Ծնողները ծնուն­դով Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղից էին, ուս­տի նրանց վա­ղա­ժամ մա­հից հե­տո նա հայտն­վել է հա­րա­զատ­նե­րի մոտ` Հադ­րու­թում: 1936 թ. տե­ղա­փոխ­վել է Ստե­փա­նա­կերտ, ըն­դուն­վել նո­րա­բաց թատ­րոն, որ­պես վար­սա­վիր: Այս­տեղ էլ դի­մա­հար­դար­ման և վար­սա­հարդ­ման առա­ջին փոր­ձերն է կա­տա­րել:

Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին առա­ջին­նե­րի թվում մեկ­նել է ռազ­մա­ճա­կատ, հա­սել է մինչև Բեռ­լին: Մի կարճ մի­ջոց ապ­րել է Դրեզ­դե­նում, գերմա­նա­կան մի ըն­տա­նի­քում, որի տան­տե­րը քա­ղա­քի թատ­րո­նի վար­սա­հար­դարն էր և առաջ­նա­կարգ մաս­նա­գետ կեղ­ծամ­նե­րի, բեղ ու մո­րու­քի պատ­րաստ­ման գոր­ծում: Սեր­գե­յը կարճ ժա­մա­նա­կում նրա մոտ տի­րա­պե­տում է այդ ար­հես­տի գաղտ­նիք­նե­րին և իր հետ վերց­նե­լով բո­լոր անհ­րա­ժեշտ գոր­ծիք­նե­րը` վե­րա­դառ­նում է Ստե­փա­նա­կեր­տի թատ­րոն` դառ­նա­լով նրա ան­փո­խա­րի­նե­լի վար­սա­հար­դար-դի­մա­հար­դա­րը:

Ս. Ավե­տիս­յա­նը իր ու­ժե­րը փոր­ձել է նաև դե­րա­սա­նա­կան ար­վես­տի աս­պա­րե­զում և հա­ջող­ել է` խա­ղա­լով դրվագային և բնու­թագ­րա­կան դե­րեր: Նրա լա­վա­գույն դե­րա­կա­տա­րում­նե­րից են. Քյո­սա Մուխ­տար («Մե­լի­քի աղ­ջի­կը»), Յա­սա­ուլ («Սոս և Վար­դի­թեր»), Պա­պաշ­ա («Քա­ոս»), Հա­թի­բ («Թեհ­րան»), Իլի­կո («Սա­յաթ-­Նո­վա»), Ծե­րու­նի («Լալ­վա­րի որ­սը») և այլն:

Ս. Ավե­տիս­յա­նը մա­հա­ցել է 1982 թ. սեպ­տեմ­բե­րի 6-ին Ստե­փա­նա­կեր­տում:

 

 

ՎԻՐԱԲՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՄԻՔԱՅԵԼԻ

(21.01.1950-11.04.2006)

 

ԼՂՀ վաստակավոր ար­տիստ (2005 թ.), ար­ժա­նա­ցել է ԼՂՀ կա­ռա­վա­րու­թյան Եղիշ­ե­ի ան­վան ամե­նամ­յա մր­ցա­նա­կի (2004 թ.), ԼՂՀ ԿՄՍ նա­խա­րա­րու­թյան կող­մից ճա­նաչ­վել է տար­վա լա­վա­գույն դե­րա­սան (2004 թ.):

Ծն­վել է 1950 թ. Հայաստանի Կի­րո­վա­կան (այժմ` Վա­նա­ձոր) քա­ղա­քում: 1969 թ. ըն­դուն­վել է Կի­րո­վա­կա­նի Հովհ. Աբել­յա­նի ան­վան թատ­րո­նի դե­րա­սա­նա­կան ստու­դի­ան, մի­ա­ժա­մա­նակ աշ­խա­տել է որ­պես սկս­նակ դե­րա­սան: 1972-1976 թթ. սո­վո­րել է Երևանի գե­ղար­վես­տա­թա­տե­րա­կան ինս­տի­տու­տի դե­րա­սա­նա­կան բաժ­նում: Ավար­տե­լուց` աշ­խա­տան­քի է ան­ցել Ստե­փա­նա­կեր­տի Մ. Գոր­կու (այժմ` Վ. Փա­փազ­յա­նի) ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում:

Շնոր­հա­լի դե­րա­սա­նը կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում իր իրա­տե­սա­կան, ան­մի­ջա­կան, կո­լո­րի­տա­յին խա­ղով սիր­վել է հան­դի­սա­տե­սի կող­մից, ար­ժա­նա­ցել դր­վա­տան­քի և գնա­հա­տան­քի թա­տե­րա­խոս­նե­րից:

Ս. Վի­րաբ­յա­նը բազմապլան  դերասան էր: Նրա լա­վա­գույն դե­րա­կա­տա­րում­նե­րից են. Բար­խու­դար, Ոս­կան, Գիժ Դա­նի­ել (Ալ. Շիր­վան­զա­դե` «Նա­մուս», «Չար ոգի»), Կա­մի­լի­ո (Վ. Շեքս­պիր` «Ձմե­ռա­յին հե­քի­աթ»), Նիլ (Մ. Գոր­կի` «Քաղ­քե­նի­ներ»), Հա­կոբ (Ա. Ցա­գա­րե­լի` «Խա­նու­մի արարք­նե­րը»), Ադամ­յան (Ժ. Հա­րու­թյուն­յան` «Այս­տեղ ապ­րել է մար­դը»), Հո­վում­յան (Ժ. Անան­յան` «Բնա­կա­րա­նա­մուտ»), Գարուշ (Ա. Քա­լան­թար­յան` «Մո­սես ապեր»), Դևդար­յան (Ն. Դում­բա­ձե` «Մե­ղադ­րա­կան եզ­րա­կա­ցու­թյուն»), Բո­ե­մոնդ (Դ. Ռե­կար­դու` «Առ­լե­կի­նը ար­քա»), Գո­գի (Ս. Խա­լա­թյան` «Քա­ռա­սուն օր համ­բառ­նա­լուց առաջ»), Բա­զազ Ար­տեմ (Հովհ. Թու­ման­յան` «Գի­քոր»):

Ս. Վի­րաբ­յա­նը մա­հա­ցել է 2006 թ. ապ­րի­լի 11-ին Ստե­փա­նա­կեր­տում:

 

Կարդացեք նաև