ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Անուշ Ասլիբեկյանը ծնվել է 1981 թվականին Սևան քաղաքում։ 1998-2003 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետում, 2003-2006 թվականներին՝ ասպիրանտուրայում։ 2000-2005 թվականներին եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստ» ուսանողական ամսագրի հիմնադիր-խմբագիրը։ 2006 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի պատմության և տեսության ամբիոնում։ 2008 թվականից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի գիտաշխատող է։ 2005 թվականին մասնակցել է ՌԴ Թատերական գործիչների միության կազմակերպած թատերագիտական սեմինարներին՝ «Ռուսաստանի հնագույն թատրոններ» փառատոնի շրջանակներում։ 2007-2009 թվականներին Թբիլիսիում մասնակցել է Եվրոպական կինոգործիչների կազմակերպած Հարավային Կովկասում անկախ կինոարտադրության խթանմանն ու զարգացմանն ուղղված թրեյնինգների։ Ունի սցենարի վերլուծաբանի և կինոսցենարիստի որակավորում։ 2008-2009 թվականներին եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Արարատ» ալիքի «Մշակ» մշակութային լուրերի մեկնաբանը և լրագրող։ 2009 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան «Միջազգային այցելու» ծրագրով եղել է ԱՄՆ-ում՝ մասնակցելով «Մշակույթի լուսաբանումը լրատվամիջոցներով» վերապատրաստման սեմինարներին։ Թատերագետների միջազգային ասոցիացիայի և Ազգային թատերական ստեղծագործական միավորման, 2012 թվականից՝ Հայաստանի Գրողների միության անդամ է։

ՏԵՍԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ