Ծնվել է 1984 թ. սեպտեմբերի 12-ին, Երևանում: Ավարտել է 197 միջնակարգ դպրոցը: 2006 թ. ավարտել է Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական ուսումնարանի դերասանական բաժինը: 2019 թ. ավարտել է ԵԹԿՊԻ-ի թատերագիտական ֆակուլտետը: Այժմ սովորում է ԵԹԿՊԻ-ի թատերագիտական ֆակուլտետի մագիստրատուրայում: Բանաստեղծությունները տպագրվել են «Արեգ», «Մենուա», «Հոգու ճիչ», «Լուսապսակ», «Լույս ու ստվեր», «Գրական թերթ», «Գրեթերթ», «Նորք» թերթերում և ամսագրերում: 2015 թ.-ից խաղում է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության «Հայասսա» թատերախմբում: 2016 թ. բանաստեղծական շարքերը տպագրվել են Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված «Անցյալը չի լռում-2», 2017 թ.-ից «Գրական մեղեդիներ» Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ, 2018թ. «Գարունը սիրուց է ծնվել», իսկ 2019 թ. «Հայրենյանց կանչեր» բանաստեղծական ժողովածուներում: 2017-2019 թթ. նկարահանել է «Եկել եմ», «Թե դու կաս, Աստված», «Աշնանային ծառուղի» և «Ձեր ծափերն ինձ պետք չեն» ասմունքի հոլովակները: Հեղինակ է 13 պիեսի: 2016 թ. «Վաճառվում է տղամարդ» կատակերգությունը բեմադրվել է Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում: 2016-2017 թթ. «Թանկարժեք դիակ» և «Դարպասները բացվում են» պիեսները տպագրվել են ՀԳՄ «Դրամատուրգիա» հանդեսում: 2017 թ. «Թանկարժեք դիակ» կատակերգությունը թարգմանվել է ռուսերեն և հրատարակվել Մոսկվայի «Երիտասարդական թատերական ֆորում-3» լավագույն պիեսների ալմանախում: 2018 թ. ՀԳՄ «Նորք» հանդեսում տպագրվել է «Նկարված ընտանիք» դրաման: 2018 թ. «Դու էիր պակաս» կատակերգությունը բեմադրվել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում և 2019 թ. արժանացել թատերական ամենամյա «Արտավազդ» մրցանակին՝ «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» անվանակարգում: 2019 թ. Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրվել է «Դարպասները բացվում են» տրագիֆարս-ֆանտազիան: 2019 թ. «Թանկարժեք դիակ» կատակերգությունը բեմադրվել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: