Ծնվել է 1961 թ. Երեւանում:
1984 թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի թատրոնի ռեժիսուրայի բաժինը:
1986-1989 թթ.աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես ռեժիսորի օգնական և ասիստենտ:
1990-1991 թթ. աշխատել է ՀՅ Դաշնակցության Մամլո և տեղեկատվության Երեւանի գրասենյակում, ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ <Ազատամարտի> քաղաքական բաժնի պատասխանատուն՝ խմբագրապետի տեղակալը:
2007-2012 թ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ:
2012 թվականից ցայսօր աշխատում է ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում, որպես ՀՅԴ մամլո դիվանի պատասխանատու:
Գրական ստեղծագործությունները տպագրվել են Հայաստանի և արտերկրի գրական մամուլում:
2008 թ. լույս է տեսել «Դուք գնացեք ես մնում եմ» վեպը:
2018 թ. լույս է տեսել «Ես կգնամ» պատմվածքների և պիեսների ժողովածուն: