ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, արտիստ, բանասիրական գիտությունների թեկնածու ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ծնվել է 1979 թ.-ի դեկտեմբերի 26-ին Վանաձորում:
2009-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնում, իսկ 2010 թ.-ին՝ Շուշիում, 2013-ին՝ Գորիսում, 2015-ին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 2016-ին՝ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետթատրոնում բեմադրվեց Է. Զոհրաբյանի «Ա՜խ, այդ Վհուկը» հեքիաթ-պիեսը:
Թարգմանել է Վիլյամ Սարոյանի, Լիա Կարավիայի, Հրանտ Լալայանցի և այլ գրողների պիեսներ, որոնք տպագրվել են «Դրամատուրգիա» հանդեսում:
2012 թ.-ին պետական պատվերով տպագրվեց Վիլյամ Սարոյանի «Բան ունեմ ասելու» հինգ պիեսների գիրքը Էլֆիք Զոհրաբյանի թարգմանությամբ, ծանոթագրություններով և գրականագիտական հոդվածներով:
2013 թ.-ին Վանաձորի Ուսումնական թատրոնը բեմադրեց Է. Զոհրաբյանի «Մկստանի պատմությունը» հեքիաթ-պիեսը:
2014-ին նրա «Կատուների թագավորությունը» պիեսը բեմադրվեց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնում:
2015-ին ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղում բեմադրվեց որպես դիպլոմային աշխատանք «Մկստանի պատմությունը»:
2015 թվականի նոյեմբերի 21-ին, որպես անտրեպրիզ, բեմադրվեց նրա «Թեթև տարեք» տրագիկոմեդիան:
2016–ին Վանաձորի Ուսումնական թատրոնը բեմադրեց Էլֆիք Զոհրաբյանի «Սմբակներ» աբսուրդի դրաման:
2016-ին Մոսկվայի «Գավիթ» հայկական ստուդիան բեմադրեց «Մկստանի պատմությունը» հեքիաթ-պիեսը:
2017-ին Է. Զոհրաբյանի «Սմբակներ» աբսուրդի դրաման արժանացավ մրցանակի՝ Հ. Աբելյանի անվան հուշամեդալի և դիպլոմի («Հայ ժամանակակից դրամատուրգիա» խորագրով «Հովհ. Աբելյանի անվան հանրապետական թատերական փառատոն»):
Նա հեղինակ է նաև բազմաթիվ բեմականացումների, որոնք մինչ օրս ներկայացվում են թատրոններում («Բժիշկ Այբոլիտ», «Չիպոլինո») և այլն:
Տպագրության է պատրաստվում Էլֆիք Զոհրաբյանի պիեսների անդրանիկ գիրքը:
…………………………………………………………………………………………………………..
Երիտասարդ դրամատուրգը՝ (Էլֆիք Զոհրաբյանը) իր նուրբ զգացողությամբ որսացել է ժամանակակից մարդուն բնորոշ արատավոր, կենդանական մոլուցքները և ստեղծել բեմավիճակների այնպիսի կառույց, որը մարդուն տանում է անասնացման: Այս պիեսի («Սմբակներե) հերոսներին երիտասարդ դերասանները կերպավորում են աբսուրդի թատրոնի պայմանաձևերի իմացությամբ և խաղաոճով:
ՌՈՒԶԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ
«Գրական թերթե, 03/11/2017
«… Ժամանակի շունչը կրող, գեղարվեստական ձևի ու բովանդակության նորարարական շերտեր պարունակող սատիրաներում, պիեսներում հեղինակը՝ Էլֆիք Զոհրաբյանը նորովի է մոտենում այս բարդ աշխարհի ավելի բարդացած իրավիճակների առաջադրած հազար ու մի հարցի: Այդ ստեղծագործություններում («Տիկին Սիրանույշե մոնոդրամա, «Թեթև տարեքե տրագիկոմեդիա և այլն) աչքի է ընկնում նրա լեզվամտածողությունը: Լեզուն ճկուն է և մաքուր՝ զերծ այսօրվա տգեղ դրսևորումներից: Անգամ եթե բարբառ ու ժարգոն է օգտագործում կերպարի տիպականացման համար, ընդունելի է ու չափի մեջ: Հմուտ շինարար է թևավոր խոսքի, ասույթի («Ով ինչպես խոսում, այնպես էլ ապրում էե, «Մարդը կարող է կենդանության օրոք էլ սպանված լինելե), պարադոքսալ մտքերի («Եթե մարդիկ հումոր ունենային, հանցագործություն չէր լինիե), հումորով լի ռեմարկների («Ոստիկանության աշխատակիցը տեղում ձեռք է բերում «չորրորդե աստիճանի հիպերտոնիաե), որոնք ավելի են հարստացնում նրա ստեղծագործություններըե:
ՋԱՆԻԲԵԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ
«Քառաչափ տարածության ասպետըե,
«Աբելյանցիները գեղագիտակի տակե գրքից, էջ 140, 2014 թ.:
«Ամեն տարի Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնը մանուկներին մատուցում էր հիմնականում ժողովրդական, դասական հեքիաթների հիման վրա ստեղծված ներկայացումներ: Այս տարի ավանդույթը խախտվեց. աբելյանցիները մանուկներին ուրախացրին ժամանակակից հեքիաթով: …Ուրախալի է, որ հեղինակը շնորհալի երիտասարդ գորղ, դրամատուրգ, թարգմանիչ և դերասան Էլֆիք Զոհրաբյանն է: Խոսքը նրա «Ա՛խ, այդ Վհուկըե հեքիաթ-պիեսի մասին է, որի բեմադրությունն իրականացրել է թատրոնի երիտասարդ, խոստումնալից ռեժիսոր Սարգիս Մանուկյանը:
… Ուշագրավ է նաև Վհուկի և Ագռավի հետևյալ երկխոսությունը.
ԱԳՌԱՎ – Պարո՛ն Վհուկ, ես դիպլոմ եմ գնել ու դարձել աշխարհի լավագույն երգիչը:
ՎՀՈՒԿ – Դիպլոմի հետ ձայն չեն գնում…
…Ենթատեքստը հասկանալի է: …Հեքիաթը ձեռք է բերում ժամանակակից հնչեղություն…ե:
ՋԱՆԻԲԵԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ
«Ա՛Խ, այդ ՎՀՈՒԿԸե,
«Աբելյանցիները գեղագիտակի տակե գրքից, էջ 76-77, 2014 թ.:
«Հայ գրական անդաստանում մի թարմ շունչ կա, նոր սերնդի շունչը, որն ավանդականի բնահողից վերընձյուղվելով, գրական նորօրյա հավակնություններով է փարթամանում: Այդ սերնդի շնորհաշտ ներկայացուցիչներից է դրամատուրգ, թարգմանիչ Էլֆիք Զոհրաբյանը: Իսկ նրա թարգմանությունները բնագրային էությամբ են մատուցվում…ե:
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ
«Մշակութային գիտարան – Թումանյանական աշխարհե գրքից, էջ 261, 2016 թ.:
«Էլֆիքն ուղնուծուծով գրականության մարդ է: Միշտ զարմացնում է իր ինքնատիպ պիեսներով և հեքիաթներով…ե:
ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ
«Մշակութային գիտարան – Թումանյանական աշխարհե գրքից, էջ 261, 2016 թ.: