Մանվել Քեշիշյան


Ծնվել է 1952-ին, Հալեպում: Միջնակարգ կթությունը ստացել է տեղի Հ.Բ.Ը.Մ.-ի Լ.Ն.-Գ..Կ. Կեդրոնական վարժարանում: Որպես բեմադրիչ վկայվել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտիւտից, 1978-ին: Վերադարձել է Հալեպ, ուր աշխատել է հայկական բոլոր թատերախմբերի հետ՝ բեմադրելով ավելի քան 25 պիեսներ, որոնցից «Անկիւնադարձ», «Տխուր մոմեր», «Հալէպեան նշանտուք», «Գլխապտոյտ» և «Խոստովանանք» թատերախաղերը հեղինակային գործեր են: Վերջին երկու պիեսները բեմադրել է իր հիմնած «Դրամատիկական» Թատերախմբի հետ:
Պիեսի վերածել և բեմադրել է Վահէ Քաչայի «Գիշատիչների Խնճոյքը», «Գաւազանը», Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» գործերը: Գրել և բեմադրել է մեծ թվով աշակերտական պիեսներ, ղեկավարել ասմունքի խմբեր:
2008 թվականին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության (Ռիչըրտ Եւ Թինա Գարօլան» հիմնադրամը հրատարակել նրա «Մոգական Հայելիներ» պիեսների ժողովածուն:
«Է՜հ, Հալէպ, Հալէպ»ը՝ Հալեպում մեծ աղմուկ բարձրացրած պիեսը 2017-ի նոյեմբերին ներկայացրել է «Ադամեան» թատերախմբի հետ:
Գրում է նաև ազգային, հասարակական, մշակութային, կրթական հարցերին անդրադարձող հոդվածներ:
Որպես տեսուչ և հայերենի ուսուցիչ պաշտոնավարում է Հալեպի Լ.Ն.-Գ.Կ. Կեդրոնական վարժարանում: