Ծնվել է Ալեքսանդրիայում, Եգիպտոս, 1938 թ.։ 1948 թվականին հայրենադարձել է։ Ավարտել է Երևանի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցը:
1963 թվականին ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը։ 1963-1964 թվականներին սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում։ 1965-1968 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, 1965-1975 թվականներին` հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-1986 թվականներին՝ Հայաստանի գրողների միության քարտուղարը։ 1991-1992 թվականներին եղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարը:
Առաջին գիրքը տպագրվել է 1956 թվականին։ Հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն[2][3]։
Երկեր
Նրա առաջին ընկերը (պատմվածքներ), Երևան, 1956, 160 էջ:
Մեր թաղի ձայները (պատմվածքներ, վիպակ), Երևան, 1959, 152 էջ:
Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (գրքում գործեր ունի նաև Պ. Զեյթունցյանը), Երևան, Հայպետհրատ, 1961:
Փարիզի համար (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1965:
Մեզնից հետո (վեպ), Երևան, 1963, 340 էջ:
Կլոդ Ռոբերտ Իզերլի (վեպ), Երևան, 1968, 256 էջ:
Կատակերգություն առանց մասնակիցների (վիպակներ), Երևան, 1975, 312 էջ:
Արշակ Երկրորդ (վեպ), Երևան, 1977, 532 էջ:
Ամենատխուր մարդը (պիեսներ), Երևան, 1981, 388 էջ:
Իրիկնային հեքիաթներ (պատմվածքներ, հեքիաթներ), Երան, «Սովետական գրող», 1983:
Մեծ լռություն (պիեսներ), Երևան, 1985, 408 էջ:
Ընտիր երկեր, հատ. 1–2, Երևան, 1987:
Վերջին արևագալը (վեպ), Երևան, 1989:
Ցուլերը դեռ այնտեղ են (հրապարակախոսություն), Երևան, 1990, 192 էջ:
Ծնվել է ու մահացել (պիեսներ), Երևան, 1995, 231 էջ:
Մեզանից յետոյ, Պէյրութ, 1998, 352 էջ:
Յիսուս Նազովրեցին եւ նրա երկրորդ աշակերտը, Անթիլիաս, 1999, 96 էջ:
Հիսուս Նազովրեցին և իր երկրորդ աշակերտը: Խոր վիրապ (պիեսներ), Երևան, 2001, 138 էջ:
Մի նայիր հայելուն (վիպակ և պիես), Երևան, 2004, 126 էջ:
Ապրենք տասը պատվիրաններով (հոդվածներ, հրապարակախոսություն), Երևան, 2009, 656 էջ:
Ոտքի՛, դատարանն է գալիս, Երևան, 2013, 248 էջ:
ՏԵՍԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ