Մհեր ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Ծնվել է 1986 թ. սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղում։ 1993–2003 թ.թ. սովորել է Բերդավանի միջնակարգ դպրոցում, ապա՝ 2003–08 թթ.թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետում։
Գել սկսել է 2012 թվականից։ Ստեղծագործում է արձակ, պոեզիա և դրամատուրգիա ժանրերում՝ անդրադառնալով հատկապես ֆանտաստիկայի, միստիկայի, ինչպես նաև այլ ժանրային ուղղությունների թեմաների։
5 գրքերի հեղինակ է՝
«Երեք տարի անց՝ նույն օրը»,- վիպակ
«Ձիագողը» — վիպակ
«Մեծ գիշերը» — ֆանտաստիկ և միստիկ նովելների ժողովածու
«Վայրկյաններ» — պատմվածքների ժողովածու
«Մշուշից այն կողմ» — (երկու քաղաքային ֆանտաստիկայի ժանրի նովել՝ «Կորուսյալ գրիչը» և «Մեշոկ պապին»)
«Մեշոկ պապին» նովելը հրապարակվել է «Արմկոն» հարթակի «Քաղաք» նախագծի շրջանակում։ «Արմկոնը» ֆանտաստիկ գրողների համահայկական գրական մրցույթ է, 2025 թվականի «Քաղաք» նախագիծը նվիրված էր ժամանակակից Հայաստանի քաղաքային ֆանտաստիկային։
«Կոնշենցիա» և «611-րդ հիվանդասենյակ» պիեսները հրապարակվել են «Դրամատուրգիա» հանդեսի tatron-drama.am կայքում։
Հեղինակել է ավելի քան 30 հեքիաթ, 20-ից ավելի բանաստեղծություն, ինչպես նաև քառյակներ և աֆորիզմներ։
Ստեղծագործական հետաքրքրությունների շրջանակը ներառում է աշխարհի և մարդկային գոյության խորքային հարցերը, Տիեզերքի ու անվերջության առեղծվածը, մարդու հոգեբանությունն ու ներաշխարհը, ժամանակի և հիշողության խորհուրդը, ճակատագրի ու ազատ ընտրության փոխհարաբերությունը և մարդկային հարաբերությունների բազմազան դրսևորումները։
«Ձիագողը» վիպակի շնորհանդեսը կայացել է 2026 թվականի մայիսին՝ Աշտարակում, Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում։
