ՂՈԼԱՄՀՈՍԵՅՆ ՍԱԵԴԻ / ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ղոլամհոսեյն ՍԱԵԴԻԻ «ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2000 թ., թիվ 2-ում
Պիես մեկ գործողությամբ
Գործող անձինք
ՎԵՐԱԿԱՑՈՒ
ԱՇԱԿԵՐՏ
Ա ՈՒՍՈՒՑԻՉ
Բ ՈՒՍՈՒՑԻՉ
Գ ՈՒՍՈՒՑԻՉ
ԳԵՐԱԶԱՆՑԻԿ
ԾՈՒՅԼԻԿ
ԳԵՐ ՄԱՐԴ
(Մրցանակների տնօրեն)
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ՄԱՐԴ
(Պատիժների տեսուչ)
Երեք Գերազանցիկներ
Բեմում սև գրատախտակն է: Աշակերտը կանգնած է գրատախտակի մոտ: Կքած ուսերով, ծերունական դեմքով, երկար ցուցափայտը ձեռքին, անհեթեթ շարժումներով ներս է մտնում վերակացուն: Անառիթ ժպտում է: Կենսուրախ և ինքնավստահ է:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Այդպես, այդպես… կարծում եմ՝ քո հերթն է: Շատ բարի: Հուսով եմ, որ գերազանց կկարողանաս հանձնել քննությունն ու բոլորիս պարզերես կանես: Ջահել, կենսուրախ դեմքիցդ երևում է, որ հաջողությունդ աննախադեպ է լինելու, իսկ դա մեր երազանքն է՝ բոլորիդ ընդունվելն ու հաջողությունը, բոլորիդ երջանկությունն ու բախտավորությունը: Մենք ամեն մի երիտասարդի հաջողությունից անչափ ուրախանում ու ոգևորվում ենք, քանզի զգում ենք, որ մեր պայքարը զուր չի եղել, և մեր չարչարանքներն ապարդյուն չեն անցել: Լսող ականջն ու հնազանդ միտքը մեզ հետ են եղել: Եվ հակառակը, երբ մեկը կտրվում և տարաբախտության ու թշվառության դուռն է ընկնում, մեր սիրտն անասելիորեն ճմլվում է: Մղկտում ենք ու տառապում, թե ինչո՞ւ պետք է մի երիտասարդ իր ծաղկուն շրջանում ոտնահարվի: Ինչո՞ւ պետք է լավն ու վատը իրարից չզատի և իր ոսկյա անուրջները խորտակի: (Զսպելով հուզմունքը:) Մեր երազանքը յուրաքանչյուր երիտասարդի հաջողությունն է և դրան հասնելու համար ջանք չենք խնայի: Սակայն դեռ հնուց են ասել՝ ամեն ինչ իր չափանիշն ունի: Հնազանդ ու լսող աշակերտի նկատմամբ վստահությունն է մեր չափանիշը: Իսկ համառ, չլսող ու բութ աշակերտների նկատմամբ՝ խոր ատելությունը, որ ոչ մի կերպ չենք կարող թաքցնել: Այդուհանդերձ, աշխատում ենք նման աշակերտներին ուղղել, ճիշտ ուղի ցույց տալ և չվտարել: Մենք ընդունակներին ոգևորում ենք ու խրախուսում: Մրցանա՛կ… մրցանակնե՛ր ենք տալիս: Իսկ կտրվողների համար ի՞նչ կարող ենք անել պատժից ու սպառնալիքից բացի: Դե լավ, բարի, շատ բարի, հուսով եմ, որ դու ընդունակներից ես: Հուսով եմ, որ գերազանց, այսինքն՝ գերազանցապես կկարողանաս քննություն հանձնել: Այդուամենայնիվ, առաջնորդվելով մարդասիրության սկզբունքներով, մենք նախօրոք բոլորին ցույց ենք տալիս հաջողության ճանապարհը: Հաջողության համար մի քանի բան է հարկավոր: Նախ՝ ականջ: Այո, ականջ, այսինքն՝ լսել: Հաջողության առաջին գրավականը ականջն է: Պետք է ականջ դնել ու լավ լսել: Պետք է լսել անվերապահորեն: Երկրորդ՝ հնազանդվել: Հնազանդության դեպքում աչքի կարիք չի զգացվում: Աչքից կարելի է հրաժարվել և նույնիսկ փակ աչքերով քայլել: Այո, կուրորեն ավելի հեշտ է հնազանդվել: Բարի, շատ բարի: Հուսով եմ, որ դու այդպիսին կլինես: Հուսով եմ, որ գերազանց, գերազանցապես կկարողանաս հանձնել քննությունը: (Ուժեղ զանգահարության:) Շուտով կսկսվի:
ՁԱՅՆ հեռու տարածությունից — Պատրա՛ստ:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Պատրա՞ստ ես:
ԱՇԱԿԵՐՏ — Ի՞նչ…
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Ասում եմ՝ պատրա՞ստ ես:
ԱՇԱԿԵՐՏ — Պատրա՞ստ… պատրա՞ստ: (Նայում է շուրջը:) Այսինքն՝ ի՞նչ:
Ձայներ — Պատրաստ, պատրաստ:
Լսվում են տարօրինակ ձայներ: Գլորվող տակառների ձայն, կցկտուր, ընդհատ հրամաններ, զինվորական քայլերգ, հռնդյուն, որն աստիճանաբար ուժգնանում է: Ուժեղ փայլատակում: Ամպրոպի պայթյունը վերջ է դնում մյուս բոլոր ձայներին:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — (տագնապահար): Սկսվում է, արդեն սկսվում է:
ԱՇԱԿԵՐՏ — Ի՞նչն է սկսվում:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Գալիս են, զգույշ եղիր:
ԱՇԱԿԵՐՏ — Ովքե՞ր են գալիս:
Աստիճանաբար ուժգնացող կանոնավոր ու հատու ոտնաձայներ:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Խոսքերս չմոռանաս:
ԱՇԱԿԵՐՏ — Խոսքե՞ր… ի՞նչ խոսքեր:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Ականջներդ լավ բաց արա:
ԱՇԱԿԵՐՏ — Ինչի՞ համար:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Հնազանդվելու:
ԱՇԱԿԵՐՏ — Որ ի՞նչ լինի:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Հաղթանակ և հաջողություն:
ԱՇԱԿԵՐՏ — Ուրի՞շ:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Երջանկություն, բախտավորություն, բարեկեցիկ կյանք:
ԱՇԱԿԵՐՏ — Այդքա՞նը:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Մրցանակ, մրցանակ, մրցանակ:
ԱՇԱԿԵՐՏ — Որ ի՞նչ… ինչի՞ համար:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — (ուզում է դուրս գնալ): Եկան: Պատրաստ եղիր:
ԱՇԱԿԵՐՏ — Ի՞նչ անեմ:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Զգաստ կանգնիր, հնազանդ եղիր: Համեստ ու կիրթ, կոկիկ, մաքուր:
Կոճակներդ կոճկիր: Կոշիկներդ մաքրիր: Օձիքդ ուղղիր:
Աշակերտը նայում է ինքն իրեն և, չկատարելով վերակացուի հրամանները, անտրամադիր ժպտում է:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Պատրաստ, գալիս են:
Վերակացուն շտապ դուրս է գալիս բեմից: Զանգի ձայն: Վեհորեն և ինքնագոհությամբ ներս է մտնում Ա ուսուցիչը:
Կրկին հնչում է գանգը: Աշակերտը հազում է:
Ձայներ — Հիս… սիս… սուս… լռություն, հանգիստ:
ՈՒՍՈՒՑԻՉ — (խոժոռված, աշակերտի վրա մատ է թափ տալիս): Ձա՛յնդ:
ԱՇԱԿԵՐՏ — Ի՞նչ:
Ձայներ — Լռի՛ր… մի՛ խոսիր… հանգի՛ստ կաց…
ՈՒՍՈՒՑԻՉ — Բացարձակ լռություն, քննությունը պաշտոնական է: Սկսում ենք:
ԱՇԱԿԵՐՏ — Սկսենք:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ասացի՝ լռություն:
ԱՇԱԿԵՐՏ — Շատ լավ:
Ձայներ — Հանգիստ կաց:
Կրկին հնչում է զանգը:
ՈՒՍՈՒՑԻՉ — Գրիր:
ԱՇԱԿԵՐՏ — (սկսում է գրել անկանոն, խառնափնթոր ձեռագրով, ծուռտիկ-մուռտիկ պատկերներ է նկարում, բարձրաձայն կարդում գրածը): Խնդիրը լուրջ է: Խնդիրը շատ լուրջ է: (Բարձրաձայն ծիծաղում է:) Ես քննության եմ ենթարկվում: Հա, հա, հա… Ինձ ասում են՝ հիս… սիս… սուս… լռություն… ես էլ գրում եմ հիս, սիս, սուս, լռություն:
Ձայներ — Լռություն, լռություն:
ՈՒՍՈՒՑԻՉ — Վերջացրու:
ԱՇԱԿԵՐՏ — Վերջացնե՞մ, ի՞նչը վերջացնեմ:
ՈՒՍՈՒՑԻՉ — Մաքրեք գրատախտակը: Խնդիրը լուրջ է: Սկսվում է:
ԱՇԱԿԵՐՏ — Թող սկսվի:
ՈՒՍՈՒՑԻՉ — Դու ինքնագլուխ չպետք է գրես: Մի՞թե այս մասին քեզ չեն ասել:
ԱՇԱԿԵՐՏ — Իսկ ի՞նչ անեմ:
ՈՒՍՈՒՑԻՉ — Պետք է գրել այն, ինչ թելադրում են, հասկացա՞ր:
ԱՇԱԿԵՐՏ — Հասկանա՞լ: (Ծիծաղում է:)
ՈՒՍՈՒՑԻՉ — Մի՛ ծիծաղիր:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — (ցուցափայտը ձեռքին ներս է վազում: Աշակերտին): Խնդրում եմ կարգ պահպանել: Անկարգություն չանե՛ս: Մաքրիր գրատախտակը, մաքրի՛ր:
Վերակացուն մյուս կողմից դուրս է գնում: Զանգի ձայն, որին հաջորդում է բացարձակ լռությունը: Աշակերտը գրատախտակը մաքրել ու պատրաստ կանգնել է:
Ձայներ — Հ… ս…ը: Հ…սը: Հույսը:
ՈՒՍՈՒՑԻՉ — Հույսը: (Կրկնում է:) Հ… ու… յ… ս… ը:
Աշակերտը լուռ կանգնած է:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — (վազքով բեմ է մտնում): Գրի՛ր, գրի՛ր՝ հույսը:
ԱՇԱԿԵՐՏ — Հո՞ւյսը: (Գրում է գրատախտակին:)
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Կեցցես, կեցցես: (Վազքով դուրս է գնում բեմի մյուս կողմով:)
ՈՒՍՈՒՑԻՉ — Շնորհակալություն, մերսի:
Ձայներ — Ի…ա…կ: Իմ…մի…փրկ…թյունը: Իմ միակ փրկությունն:
ՈՒՍՈՒՑԻՉ — Իմ միակ փրկությունն: Իմ… միակ… փրկությունն:
ԱՇԱԿԵՐՏ — (երկմտանքով): Իմ միակ փրկությո՞ւնն…
Ձայներ — (պաղատագին): Գրիր, գրիր… Իմ միակ փրկությունն: Իմ միակ փրկությունն:
ԱՇԱԿԵՐՏ — (հեգնանքով արտասանում ու գրում է): Իմ միակ փրկությունն…
ՈՒՍՈՒՑԻՉ — Շնորհակալություն, ապրես, մերսի, լավ է:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — (մի անկյունից երևում է գլուխը): Բրավո, բրավո: Կեցցես: (Ծափահարում է):
Ձայներ — Է… Է… Է…
ՈՒՍՈՒՑԻՉ — Է… Է… Է…
ԱՇԱԿԵՐՏ — Է՞:
ՈՒՍՈՒՑԻՉ — Այո, է՛: Իմ միակ փրկությունն է՛:
Ձայներ — Է, է: Շատ հեշտ է, դյուրին է… Գրիր, է՛:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — (հայտնվում է մի այլ անկյունից): Է: (Պաթոսով:) Հույսը իմ միակ փրկությունն է: (Հակառակ կողմից դուրս է գնում:)
ԱՇԱԿԵՐՏ — Ոչ, այդպես չէ: Ես չեմ կարող:
ՈՒՍՈՒՑԻՉ — Շատ հեշտ է: Է՛: Անչափ դյուրին է:
ԱՇԱԿԵՐՏ — Ոչ, հույսը իմ միակ փրկությունը չէ:
ՈՒՍՈՒՑԻՉ — Է:
ԱՇԱԿԵՐՏ — Ոչ, չէ՛:
ՈՒՍՈՒՑԻՉ — Է՛:
ԱՇԱԿԵՐՏ — Չէ՛:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ես ասում եմ՝ «է՛»:
ԱՇԱԿԵՐՏ — Ես ասում եմ՝ «Չէ՛»:
ՈՒՍՈՒՑԻՉ — Դու պետք է գրես այն, ինչ ե՛ս եմ ասում:
ԱՇԱԿԵՐՏ — Այն, ինչին չեմ հավատում, ես չեմ գրում:
ՈՒՍՈՒՑԻՉ — Մի հակաճառիր:
ԱՇԱԿԵՐՏ — Բա ի՞նչ անեմ:
ՈՒՍՈՒՑԻՉ — Հնազանդվիր, միայն հնազանդվիր:
Ձայներ — Հնազանդվիր, խնդրում ենք: Ինքդ քեզ մի դժբախտացրու: Գրիր «Է»:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — (տագնապահար դուրս է թռչում մի անկյունից): Մի հապաղիր: Շուտ: Ժամանակը սպառվում է: Դու միայն գրիր: Բոլորը քեզ են սպասում: Այո, մի տառը գրիր: Մի սպասեցրու:
ԱՇԱԿԵՐՏ — (գրում է գրատախտակին): Չէ: (Բարձրաձայն կարդում է:) Հույսը իմ միակ փրկությունը չէ՛:
Ձայներ — Է՛…
ԱՇԱԿԵՐՏ — Չէ՛, չէ՛:
Հնչում է գանգը: Բոլորը լուռ են:
Ձայներ — Հու… հա… տք: Հույսը… հավա: Հույսը հավատ է:
ՈՒՍՈՒՑԻՉ — Հույսը հավատ է:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — (ժպտալով հայտնվում է բեմում): Հույսը հավատ է: Աստված վկա՝ ճիշտ է: Սա է միակ ճշմարտությունը՝ հույսը հավատ է: (Բեմի հակառակ կողմից դուրս է գնում:)
ԱՇԱԿԵՐՏ — (լուրջ): Հույսը հավատ չէ:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ինչո՞ւ ականջ չես դնում: Ուշադիր եղիր: (Վանկարկելով:) Հույ-սը հա-վատ — է:
ԱՇԱԿԵՐՏ — Հավատ չէ:
ՈՒՍՈՒՑԻՉ — Հավատ է, հավատ է, հավատ է:
Ձայներ — Ուղղի՛ր, մաքրի՛ր: Գրիր՝ հավատ է, հավատ է:
ԱՇԱԿԵՐՏ — Հավատ չէ:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — (մի անկյունից երևում է գլուխը): Չհակաճառե՛ս: Մի՛ համառիր: Ինչ որ ասում են, ասա՝ այո: Ասա՝ ճիշտ է:
ՈՒՍՈՒՑԻՉ — Գրիր այն, ինչ ասվում է:
ԱՇԱԿԵՐՏ — Չեմ կարող:
Հնչում է գանգը: Բացարձակ լռություն:
Ձայներ — Ես… փա… քերով: Ես… փակ… չքերով: Ես փակ աչքերով:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ես փակ աչքերով:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — (մի այլ անկյունից, պաղատագին): Ես փակ աչքերով: Ես փակ աչքերով:
ՈՒՍՈՒՑԻՉ — (բարձրաձայն): Փակ աչքերով: Ես փակ աչքերով:
ԱՇԱԿԵՐՏ — (գոհ դեմքով, բարձր կրկնում ու գրում է): Ես փակ աչքերով:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — (տեղից ցատկելով): Կեցցե՛ս, կեցցե՛ս: Ապրե՛ս, ապրե՛ս:
Ձայներ — Բրավո… բրավո… ապրես… ապրես…
ՈՒՍՈՒՑԻՉ — Այո… ճիշտ է… ճիշտ է… Ես փակ աչքերով:
Ձայներ — …փա… ներով …փակ… անջներով: Փակ ականջներով:
ՈՒՍՈՒՑԻՉ — Փակ ականջներով:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Փակ ականջներով: Գրիր՝ փակ ականջներով:
ԱՇԱԿԵՐՏ — (կրկնում ու գրում է): Փակ ականջներով:
ՈՒՍՈՒՑԻՉ — Կեցցես, կեցցես, գերազանց է:
Ձայներ — Ապրես, ապրես, բրավո:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Շատ լավ է: (Ոգևորված ցատկում է հարթակին ու գրկում աշակերտին:) Գերազա՛նց է: (Համբուրում է նրան:) Ուրախ եմ, ուրախ: (Մեծ քայլերով դուրս է գալիս բեմից:)
Հնչում է զանգը: Բացարձակ լռություն:
Ձայներ — Հ… ն: Հր… ան: Հրաման:
ՈՒՍՈՒՑԻՉ — Հրաման:
ԱՇԱԿԵՐՏ — (կրկնում ու գրում է): Հրաման:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ապրես, ապրես:
Ձայներ — Ապրես, ապրես:
Միահամուռ ծափահարություններ:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — (անկյունից ցատկելով հարթակին, սեղմում է աշակերտի ձեռքը): Շնորհավորում եմ: Իսկապես շնորհավորում եմ: Բոլորիս պարզերես արիր:
Հնչում է զանգը: Բացարձակ լռություն:
Ձայներ — Կ…րեմ: Կկա…րեմ: Կկատարեմ:
ՈՒՍՈՒՑԻՉ — Կկատարեմ: (Վանկարկելով:) Կը-կա-տա-րեմ:
ԱՇԱԿԵՐՏ — Ի՞նչ:
ՈՒՍՈՒՑԻՉ — Այո, կը-կա-տա-րեմ: Ես փակ աչքերով, փակ ականջներով հրաման կկատարեմ:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — (գլուխը երևում է մի անկյունից: Անհանգիստ է): Հեշտ է: Նախորդ գրածներիցդ շատ ավելի հեշտ է:
ԱՇԱԿԵՐՏ — (մտամոլոր): Կկատարե՞մ:
ՈՒՍՈՒՑԻՉ — Այո, այո, ճիշտ այդպես՝ կկատարեմ:
Ձայները կրկնում են նախադասությունը:
ԱՇԱԿԵՐՏ — Ոչ… ոչ:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Մինչև հիմա շատ լավ ես գրել, ի՞նչ է եղել: Այս մի բառն էլ գրիր ու՝ վերջ: Հաջողությունն ապահոված է: Դու քննությունից պետք է հպարտ ու պարզերես դուրս գաս: Գրիր՝ կը-կա-տա-րեմ:
ԱՇԱԿԵՐՏ — (բարձրաձայն): Չե՛մ կատարի:
ՈՒՍՈՒՑԻՉ — (զայրագին): Ասացի՝ «Կկատարեմ»:
ԱՇԱԿԵՐՏ — Չե՛մ կատարի:
ՈՒՍՈՒՑԻՉ — Կկատարե՛մ:
ԱՇԱԿԵՐՏ — Ոչ, չեմ կատարի:
Ձայներ — Կկատարեմ: Կկատարեմ: Կկատարեմ:
ԱՇԱԿԵՐՏ — (գրում է ու կրկնում): Չեմ կատարի:
Հնչում է զանգը: Բացարձակ լռություն:
ՈՒՍՈՒՑԻՉ — Դու գիտե՞ս, թե այս ամենի վերջն ինչ է լինելու:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Թշվառ, խեղճ, տարաբախտ:
Ա ձայն — Համառելն անօգուտ է:
Բ ձայն — Ինքդ քեզ մի կործանիր:
Գ ձայն — Հնազանդվիր, հնազանդվիր:
Ձայներ — Թշվառ, տարաբախտ կդառնաս:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Դեռ փրկության ելք կա: Դեռ ժամանակ կա:
Ա ձայն — Նկատի ունեցիր, թե ի՞նչ է լինելու քո վերջը:
Բ ձայն — Զգոն ու խելամիտ եղիր:
Գ ձայն — Փորձիր հնազանդ լինել:
Զանգի ձայնը լռեցնում է բոլորին:
ՈՒՍՈՒՑԻՉ — (աշակերտին): Կրկնվում է: Ուշադիր լսիր: Օգտվիր այս հնարավորությունից: Պատրա՛ստ: (Թելադրությունը կրկնում է:) Հույսը իմ միակ փրկությունն է… է: Կրկնում եմ: Է՛:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Է, է:
Ձայներ — Է, է, է:
Աշակերտը լսում ու հեգնական ժպտում է:
ՈՒՍՈՒՑԻՉ — Հույսը հավատ է: Հավատ է, հավատ է:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Հավատ է, ոչ թե՝ հավատ չէ: Հավատա՛:
Ձայներ — Հավատ է, հավատա՛:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ես փակ աչքերով, փակ ականջներով հրաման կկատարեմ: Կկատարեմ: Հասկանո՞ւմ ես: Կկատարե՛մ: Այսքանը:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — «Չեմ»-ը ավելորդ է: Կկատարեմ, ոչ թե՝ չեմ կատարի:
Ձայներ — «Չեմ»-ը ավելորդ է: Ջնջիր:
ԱՇԱԿԵՐՏ — (նայում է գրատախտակին): Ավելորդ չէ: Չեմ կատարի:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Վայ քեզ, վայ քո օրին:
Ձայներ — Կործանվեցիր, թշվառ, թշվառ, թշվառ:
ՈՒՍՈՒՑԻՉ — Չհնազանդվեցի՞ր… շատ բարի:
Մի քանի անգամ լսվում է զանգի ձայնը: Բ և Գ ուսուցիչները մտնում են բեմ: Նրանք միանման դեմք ու արտաքին ունեն:
Բ և Գ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ — Արդյո՞ւնքը:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Ահավոր է:
Ուսուցիչները ետ ու առաջ են քայլում: Ուշադիր նայում են գրատախտակին: Աչքերին տարօրինակ ակնոց են դնում: Պտույտներ են կատարում գրատախտակի և աշակերտի շուրջը, զայրագին գրմռում են՝ ասես հարձակման են պատրաստվում:
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Ի՞նչ, ի՞նչ, ի՞նչ…
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Ինչե՞ր ես գրել, հը՞…
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Պարոնա՛յք:
Ուսուցիչները կանոնավոր կանգնել են: Բոլորը զայրացած են:
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — (վերակացուին): Արդյունքը խիստ բացասական է:
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — (վերակացուին): Ցավալի է:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — (վերակացուին): Այս խնդիրը մեզ խիստ զայրացնում է:
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — (մեկուսի): Եվ մտածելու առիթ տալիս:
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — (մեկուսի): Մեր գործն է բարդացնում:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Անպատվություն է, անպատվություն:
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Սա վիրավորանք է «Թելադրության» էությանը, ոգուն:
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Զրպարտություն է բոլորի հասցեին:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Զրպարտություն է կարգ ու կանոնին, վերադասին ու (իրեն մատնանշելով) վերակացուին:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Չհնազանդվելը անչափ լուրջ բան է:
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Առավել ևս, եթե դիտավորյալ է:
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Աններելի է իմացյալ սխալը:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Սխալվողը…
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Տարբերվում է նրանից…
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Ով սխալն է ընտրում:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Առաջինին փրկություն կա:
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Երկրորդին՝ ոչ մի:
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Չգիտակցված սխալը…
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Եվ անհնազանդությունը…
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Ներելի է:
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Կարելի է դաստիարակել և…
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Ուսուցանել ու պատրաստել…
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Թե ինչպես հնազանդ լինել…
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Ինչպես հրաման կատարել:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Իսկ նրանք, ովքեր դիտավորյալ կերպով…
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Անհնազանդորեն…
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Դիմադրելու նպատակով…
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Հրաման չեն կատարում և…
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Չեն հնազանդվում և…
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Համառում են…
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Միայն երկու ելք ունեն:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Կամ չեն համառում և հրաժարվում են հակաճառելուց…
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Լսող են լինում…
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Եվ երջանիկ ու բարեկեցիկ կյանք են նվաճում…
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Եվ կամ…
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Եվ կամ…
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Եվ կամ…
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Ճաշակում են համառության, անհնազանդության և դիմադրելու դառը պատիժը:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — (ձեռքերը շփելով, պաղատագին): Պարոնայք, այսուհանդերձ, իմ աշակերտը պատկառազդու երիտասարդ է: Նրանից չպետք է հուսախաբ լինել: Նա դեռ չի ճաշակել կյանքի տաքն ու պաղը: Քաղցր կյանքի հաճույքն ու դառը կյանքի համը չի զգացել: Բայց ես վստահ եմ, որ նա շատ բարյացակամ, խելամիտ ու հեռատես է: Նրան ժամանակ տվեք: Ես հավատ ու վստահություն ունեմ, որ նա կհնազանդվի: Նայեք նրա դեմքին, որ վկայում է նրա անմեղության ու պարզության մասին: Ներեցեք, նա կուղղվի, դարձի կգա:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Հուսով եմ, որ այդպես կլինի:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Անշուշտ, այդպես է:
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Մենք հնազանդ աշակերտի կարիք ունենք:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Վստահորեն այդպես է:
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Ծույլ ու անբան աշակերտի հարցերը, փչացած ատամի նման, անմիջապես պետք է լուծել:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Նա խորհուրդներով ու խրատներով կուղղվի:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — (ինքնավստահ): Այո, իհարկե: Գուցե նա ընդհանրապես երջանկության ու դժբախտության, բարեկեցության ու թշվառության իմաստը չի ըմբռնում:
Բ ՈՒՍՈՒՑԻՉ- Ուրեմն այդ դեպքում պետք է…
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Նախատինքի ու գովեստի…
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Լավի ու վատի արդյունքն իմանա:
Մի քանի անգամ հնչում է զանգը: Մրցանակների տնօրենը խայտաբղետ, գունավոր շորեր հագած, ձեռքի սայլակով, որի շուրջը բազում փուչիկներ է ամրացված, ուրախ ու զվարթ, լիարյուն ու կուշտ դեմքով և ապուշ կենսախնդությամբ ներս է մտնում: Անընդհատ վեր-վեր է ցատկում, ժպտում ու տարօրինակ շարժումներ կատարում: Մերթ շրթհարմոն է նվագում, մերթ՝ շեփոր:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՏՆՕՐԵՆ — (փչում է շեփորը): Ես եկա: (Ծիծաղում ու շրթհարմոն է նվագում:)
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Օ՛հ… պա՜հ… եկա՛վ, մրցանա՛կը եկավ, մրցանակնե՛րը եկան: (Արմունկով խփում է աշակերտի կողին:) Աչքերդ բաց, նայիր:
Ձայներ — Մրցանակներ, մրցանակներ, պահ, պահ…
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Սա մրցանակների մի փոքրիկ մասն է ընդամենը, հասկանո՞ւմ ես:
Մրցանակների անօրենը շեփոր է Փչում: Բոլորը լառ են:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՏՆՕՐԵՆ — (մի մեծ
խնձոր է նետում Ա ուսուցչին): Սա ի՞նչ է:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Օ՜հ… ինչ միրգ է: (Կծում ու նետում է Բ ուսուցչին:)
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — (կծում է խնձորը): Պահ, պահ, ինչ համ ու հոտ ունի: (Խնձորը նետում է Գ ուսուցչին:)
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — (կծում է): Հյութեղ է խեղդվելու աստիճան: (Խնձորը նետում է Մրցանակների Տնօրենին:)
ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՏՆՕՐԵՆ — (կծում է խնձորն ու նետում սարի մեջ:) Սա մի խնձոր էր: Ձայներ — Երանի՜ ձեզ, ինչպիսի՜ մրգեր: ՎԵՐԱԿԱՑՈՒ — Բերանիս ջուրը գնաց: (U- շակերտին.) Հը, դո՞ւ ինչ կասես: Քո բերանի ջուրը չգնա՞ց: Ուտել չե՞ս ուզում: ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՏՆՕՐԵՆ — (շեփոր փչելով): Սա մի հագուստ է:
Սայլակի միջից դուրս է հանում պաշտոնական զգեստ ու ցիլինդր հագցրած մի խրտվիլակ: Վերակացուն մոտենում ու վերցնում է խրտվիլակը:
Ձայներ- Օհ, պահ, պահ…
Վերակացուն քայլում է ուսուցիչների սաջևով:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Օե, ինչպիսի՜ շքեղ շորեր: Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Վայել է մեծամեծներին:
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Սազական է նրանց, ովքեր բարի վերջ ունեն:
Բոլորը միասին — Պատվական է, հարգանք ներշնչող:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — (կանգնած է աշակերտի ա֊ ոաջ): Կարված է քո չափսերով ու քեզ սազական: Համաձայնվիր, ընդունիր:
Աշակերտն անտարբեր նայում է: Դեմքը ոչինչ չի արտահայտում: Վերակացուն խրտվիլակը հանձնում է Մրցանակների Տնօրենին: Նա
խրտվիլակը դնում է սայլակի մեջ:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՏՆՕՐԵՆ — (շեփոր է փչում): Իսկ սա… (Սայլակի միջից հայտնվում է մի երիտասարդ պոռնիկ: Պոռնիկի մի ձեռքը Վերակացուն է բոնում, մյուսը’ Մրցանակների Տնօրենը: Նրանք նազանքով քայլում են ուսուցիչների աոջևով): Իսկ սա մի կին է:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Ի՜նչ սիրունիկն է:
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Ի՜նչ բարեձև, հիանալի մարմին ունի:
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Երանի՜ նրան, ով այս գանձին կտիրանա:
Կինը կրքոտ հայացքով նայում է բոլորին: Կանգնում են աշակերտի ա- ռաջ:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ Տ Ն Î ՐԵՆ — Քաղցր է ու քնքուշ:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Անչափ սիրելի: ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ Տ Ն Î Ր ԵՆ — Ցանկալի մի կին:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Լավ երգում է:
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Գերազանց պարում:
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Բերկրանքի ու վայելքի անսպառ աղբյուր:
Ձայներ — Ինչպիսի՜ աչքեր… Ի՜նչ շրթունքներ ու բերան… Ի՜նչ բոյ ու բուսաթ… ՎԵՐԱԿԱՑՈՒ ֊Մի հայացքով բոլորին կգե-
րի-
Ա ՈՒՍՈՒՑԻՉ ֊Կգերեվարի…
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Խեղճ սիրահարին հալումաշ կանի…
Գ ՈՒՍՈՒՑԻՉ- Եվ, վերջապես, կնվիրի բերկրանք ու վայելք:
ՎԵՐԱԿԱՑՈՒ ֊Ընդունի՜ր:
Ձայներ — Ընդունիր, ընդունիր, ընդունիր:
Աշակերտն անտարբեր է: Վերակացուն և Մրցանակների Տնօրենը կնոջը տեղավորում են սայլակի մեջ:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՏՆՕՐԵՆ — (փչում է
[Верхний колонтитул страницы RTF: }164 ՊԻԵՍՆԵՐ
[Верхний колонтитул страницы RTF: }ՂՈԼԱԼՈՈՍԵՅՆ ՍԱԵԴԻ. ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆ 165
[Верхний колонтитул страницы RTF: }ՂՈԼԱՄՅՈՍԵՅՆ ՍԱԵԴԻ. ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆ 163
շեփորը): Իսկ սա… (ՍայՓ միջից դուրս է բերում ոսկեփայլ մի գիրք:) Սա ի՞նչ է, հ՞ը: (Ծիծաղում է:) Սա երաշխավորագիր է:
Գիրքը պահում է յուրաքանչյուր ու- սուցչի, վերակացոփ և աշակերտի աչքերի առաջ:
IX ՈՒՍՈՒՑԻՉ — (երբ Մրցանակների Տնօրենը իր դիմացն է): Ցմահ…
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — (երբ Մրցանակների Տնօրենը իր դիմացն է): Կյանքի երաշխիք…
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — (երբ Մրցանակների Տնօրենը իր դիմացն է): Անցյալ, ներկա, ապագա: ՎԵՐԱԿԱՑՈՒ — (աշակերտ)ւճվ՛ Տեսնո՞ւմ ես, ո՜նց է փայլում, ո՜նց է ճառագում:
Ձայներ — Ընդունիր, ընդունիր, ընդունիր: ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՏՆՕՐԵՆ — Հետաքրքիր չի՞, դուրդ չի՞ գալիս: (Աշակերտը լուռ է և անտարբեր:) Դե լավ, լավ, որ այդպես է, ավելի լավ բան ունեմ’ շլացուցիչ, պայծառ ու անհավատալի:
Սրցանակնհրի Տնօրենը շտապ մոտենում է սայլին: Բոլորն անհամբեր ծիկրակում են: Մրցանակների Տնօրենը, անկապ ու միալար շրթհարմոն նվազելով, սարից դուրս է հանում շքանշանների արկղը: Ուսուցիչները և Վերակացուն խոնարհվում են: Ծափահարության ու բացականչության ձայներ են լսվում:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Բոլոր փառքերը, բոլոր փառքերը:
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Մեծարանք, փառք, պատիվ:
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Բոլոր մեծերի ու ընտրյալների զարդը:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — (առաջ վազելով’ վերցնում է արկղը և ցույց øøôè բոլորին): Մեծարանք, փառք, հավերժություն: (Շքանշանների արկղը մոտեցնում է աշակերտին:) Ո՞ր մեկն ես ընտրում, հ՞ը…
Ձայներ — Բոլորը, բոլորը, բոլորը: ՎԵՐԱԿԱՑՈՒ — Բոլո՞րը, իսկապե՞ս բոլորը: ԱՇԱԿԵՐՏ -Ոչմեկը:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Դու հրաժարվո՞ւմ ես այս բոլորից: Հա՞…
Մրցանակների Տնօրենը արկղը դնում է սայլի մեջ: Բոլորն ապշած նայում են աշակերտին: Հնչում է զանգը: Մրցանակների Տնօրենը դարս է գնում:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Շատ բարի, շարունակում ենք:
Հնչում է զանգը: Պատիժների Տեսուչը’ բարձրահասակ, թուխ ու սարսափազդու դիմագծերով, հնոտիներ հագած, մի քանի կացին ու թուր ի- րեն ամրացրած’ գալիս կանգնում է բեմի կենտրոնում ու կանթում է ձեռքերը: Հետո պտույտներ է կատարում գրատախտակի շուրջը: Մոտենում է սայլակին ու այնտեղից մի մտրակ է հանում: Մտրակը մի ուսուցչից փոխանցվում է մյուսին: Պատիժների Տեսուչը վերցնում է մտրակը և մի քանի անգամ ուժեղ հարվածում է գետնին: Յուրաքանչյուր հարվածից հետո լսվում է ինչ-որ խմբակային հառաչների ձայն: Հետո սայլակի միջից’յաթաղանի հետ միասին, դուրս է հանում ինչ-որ մեկի գլխատված պատկերն ու ցույց տափս ուսուցիչներին, վերակացուին և աշակերտին: Աշակերտը հեգնական ժպտում է: Պատիժների Տեսուչը մոտենում է սայլակին և այս անգամ մի հրացան է հանում ու տափս է Ա ուսուցչին: Ա ուսուցիչը ստուգում է հրացանը, ծնկում ու աշակերտին նշանառության տակ վերցնում: Նույն ձևով հրացանը Բ ուսուցչից Գ ուսուցչին է հասնում: Պատիժների Տեսուչը վերցնում է հրացանն ու ետ-ետ գնալով’ մոտենում սայլակին: Բոլորի հայացքը աշակերտի կողմն է: Հնչում է զանգը: Պատիժների Տեսուչը դուրս է գնում: Այս ամ- բողջը կատարվում է բացարձակ լռության մեջ:
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Այս բոլորը չազդե՞ց քո վրա: Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Քեզ մտորելու առիթ չտվե՞ց:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Դեռ որոշումդ անփոփո՞խ
Է
/Չ
, այո :
ՎԵՐԱԿԱՑՈՒ — (միջնորդելով, նույն բարյացակամությամբ): Սակայն, պարոնայք, այս բոլորը տարանջատված է: Նա այս բոլորը դեռևս չի տեսել իրական լույսի տակ:
Գ ՈՒՍՈՒՑԻՉ ֊Ես հասկացա ձեր միտքը: Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Ես նույնպես:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Այո, իհարկե, մի գերազանցիկ է հարկավոր:
Հնչում է զանգը: Ներս է մանում բարետես, պճնված ու կիրթ շարժուններով Գերազանցիկը: Ուսուցիչները
շարվում հն ու խոնարհվում: Վերակացուն աթոռ է բհրում գերազանցիկի համար: Գերազանցիկն անցնում է աշակերտի մոտով, ժըպտում նը- րան ու նստում է աթոռին: Վերակացուն և ուսուցիչները, ձեոքները կան- թած, կանգնում են նրա երկու կողմերում:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — (աշակերտին): Ուշադիր ե- ղիր:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — (գերազանցիկին): Ասացեք, ձերդ մեծություն, դուք գո՞հ եք ձեր կյանքից: ԳԵՐԱԶԱՆՑԻԿ — Օհ, այո՜:
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Որևէ բանի կարիք չե՞ք զգում:
ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ֊Բացարձակապես:
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Ինչպե՞ս է անցնում ձեր կյանքը:
ԳԵՐԱԶԱՆՑԻԿ — Վերելքով ու նվաճումներով:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — (աշակերտին’ մեղմ ձայնով): Լսո՞ւմ ես:
U ՈՒՍՈՒՑԻՉ — Առավոտյան ինչպե՞ս եք արթնանում:
ԳԵՐԱԶԱՆՑԻԿ — Առույգ և հուսավառ:
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Գիշերը ինչպե՞ս եք քնում: ԳԵՐԱԶԱՆՑԻԿ — Հաճույքների ծովում սուզված:
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Խնդրում ենք պատմել, թե ինչպե՞ս եք հասել այդ ամենին: ՎԵՐԱԿԱՑՈՒ — (աշակերտին): Ուշադիր լսիր:
Ձայներ — (շշուկով): Ուշադիր, ուշադիր: Գերազանցիկ… Օ՜հ, այո՜:
ԳԵՐԱԶԱՆՑԻԿ — (կանգնում է, ձգվում): Ողջ կյանքում ես միշտ հնազանդ եմ եղել և ա- ռաջնորդվել եմ մեծերի խորհուրդներով ու խրատներով: Դեռ մանկուց սովորել եմ լսող լինել: Հայրիկն ու մայրիկը ինձանից միշտ գոհ են եղել: Հասուն ժամանակ նույնպես ծայրահեղությունների մեջ չեմ ընկել և հետևել եմ խոր- հուրդներին: Հետագայում ինչ որ ինձ ասել են’ ականջիս օղ եմ արել ու երբեք, երբեք չեմ շեղվել ուղիղ ճանապարհից: Եվ այսպես հասել եմ բաղ- ձալի ճշմարտության:
Ուսուցիչներ — Բրավո, բրավո… (Ծափահարում են:)
Աճեն կողմից ուրախության աղմուկ, աղաղակ է լսվում: Գերազանցիկը խոնարհվում ու ցանկանում է գնալ: Բոլորը նրան ուղեկցում են:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — (աշակերտին): Իսկ հիմա կտեսնես մի ծույլ անբանի: Ուշադիր եղիր:
Լսվում է զանգի ձայնը: Ներս է մտնում ծույլ աշակերտը’ բոկոտն, թշվաո տեսքով: Ձեռքերը մեջքին շղթայակապ են: Նման է վիրավոր գազանի: Պատիժների Տեսուչը
մտրակով հետևում է նրան:
Ձայներ — Նայիր, լա վ նայիր: ՎԵՐԱԿԱՑՈՒ — Ինչպիսի՜ թշվառություն, ինչպիսի’ արտաքին:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — (Պատիժների Տեսուչին): Ո՞ւր ես տանում: Կանգնեցրու կենտրոնում: ՊԱՏԻԺՆԵՐԻ ՏԵՍՈՒՉ — Հեյ, կանգնիր, հենց այստեղ կանգնիր: (Մտրակով սպաոնալով’ նրան կանգնեցնում է կենտրոնում:)
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Ի՞նչ ես արել, ինչո՞ւ ես այս օրը ընկել:
Ծույւը լռում է:
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Ինչո՞ւ ես լռում:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Կարծում եմ՝ խոսել չգիտի: ՎԵՐԱԿԱՑՈՒ — Ոչ, ձերդ մեծություն, նա ընդհանրապես լեզու չունի:
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Բերանդ բաց’ տեսնեմ:
Ծույլը մռնչում է:
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Բացեք բերանը:
Սի քանիսը, բռնելով ծույփ գլուխն ու ծնոտը, բացում են բերանը:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Այո, լեզու չունի:
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Լեզուն քոքից պոկել հն, տեղը երևում է:
Ծույլին քարշ տալով մոտեցնում են աշակերտին:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Տեսնո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Ահա՜ թշվառության դեմքը: Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Սա էլ’ վերջն ու վախճանը:
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — (ցույց տալով ծույփ բերանը): Սա էլ’ համառության ու անհնազանդության արդյունքը:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Վերջապես խրատվել կարելի՞ է, թե՞ ոչ:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — (Պատիժների Տեսուչին): Տարեք:
Ծույլ աշակերտին մտրակի հարվածների տակ դուրս են տանում: Ուսուցիչները միասին — Ընտրություն կատարիր:
ԱՇԱԿԵՐՏ — Ընտրությո՞ւն:
Ուսուցիչներ — Ընտրություն, այո, ընտրութ- յո՜ւն:
ԱՇԱԿԵՐՏ — Ինչի՞ ընտրություն:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Վերջնական ընտրություն:
ԱՇԱԿԵՐՏ — Վերջնակա՞ն:
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Այո, վերջնական ընտրություն: Այն իմաստով, թե որ կողմում ես:
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — (ցույց տալով աջ ու ձախ կողմերը): Այս կողմո՞ւմ ես, թե’ այն:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Այսինքն’ ո՞ր ճանապարհն ես ընտրում:
ԱՇԱԿԵՐՏ — Ստիպված եմ այս երկու ճանապարհներից որևէ մե՞կն ընտրել:
Բոլորը միասին ֊Անպայման: ԱՇԱԿԵՐՏ — (ցույց տալով աջ կողմը): Եթե այս կողմը չընտրեմ, ի՞նչ կլինի: Ուսուցիչներ — (միաձայն): Խստորեն
կպատժվես:
ԱՇԱԿԵՐՏ — (ցույց տալով հակառակ կողմը): Իսկ եթե ա՞յս կողմը ընտրեմ:
Բոլորը միասին — Մրցանակ, երջանկություն, վայելք, ընդմիշտ, հավերժորեն: ԱՇԱԿԵՐՏ — Իսկ եթե ոչ մի կողմն էլ չընտրե՞մ
Ուսուցիչներ — Դա անհնար է: ԱՇԱԿԵՐՏ — Անպայման պետք է այս երկու ճանապարհներից որևէ մե՞կն ընտրեմ:
Բոլորը միասին — Այո, այո: ՎԵՐԱԿԱՑՈՒ — Խևյքդ գլուխդ հավաքիր: Ա- փեղցփեղ բաներ դուրս մի տուր: Համառությունից ձեռք քաշիր: Խղճա քեզ: Խղճա բոլորիս: Անկապ հարցեր մի տուր: Սա ճակատագրական պահ է քեզ համար: Քեզ մի կործանիր: ԱՇԱԿԵՐՏ — Հնազանդվել, հնազանդվել, հնազանդվել:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — (հաստատուն ձայնով): Շատ բարի:
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Ուրեմն, համաձայն ե՞ս, որ թելադրությունը կրկնվի:
ԱՇԱԿԵՐՏ — Ինչի՞ համար:
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Որպեսզի ուղղես սխալներդ:
ԱՇԱԿԵՐՏ ֊Սխա՞լ:
Ուսուցիչներ — Այո, սխալ:
ԱՇԱԿԵՐՏ — (ծիծաղելով): Ե՞ս:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — (լուրջ ու հաստատակամ տոնով): Պատրաստ ե՞ս, թե՞ ոչ:
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Անմիջապես պատասխա- նիր:
Գ ՈՒՍՈՒՑԻՉ — Մի հապաղիր: Այո՞, թե՞ ոչ: ԱՇԱԿԵՐՏ ֊Ոչ:
ՎԵՐԱԿԱՑՈՒ — Ի՞նչ… Ո՞չ: Կատակում է, պարոնայք: Լուրջ չընդունեք: Այս երիտասարդը անչափ հումորով, ասող-խոսող տղա է: Անշուշտ, նպատակը «Այո» էր: (ժպտում է աշակերտին:) Լսիր’ ինչ եմ ասում: Հարկավոր չէ, որ ուղղես սխալներդ: Այսինքն’ ամեն ինչ սկզբից սկսվի, ու թելադրությունը նորից կրկնվի: Քեզ համար բացարձակապես դժվար չէ, դու միայն ասա «այո»,
և գործն ավարտված է:
Ա ՈՒՍՈՒՑԻՉ — Համաձա՞յն ես: ԱՇԱԿԵՐՏ -Ոչ:
Բ ՈՒՍՈՒՑԻՉ — Միայն ասա’ այո: ԱՇԱԿԵՐՏ -Ոչ:
Գ ՈՒՍՈ ՒՑԻՉ — Եթե քեզ համար դժվար է այո ասելը, մի’ ասա, միայն գլխով արա: ԱՇԱԿԵՐՏ ֊Ոչ:
Բոլորը միասին ֊Այո…
ԱՇԱԿԵՐՏ ֊Ոչ, ոչ, ոչ…
Բարձր զանգահարություն: Բոլորը լռում են: Ուսուցիչները ետ-ետ են գնում ա դիրքավորվում: Վերակացուն մի անկյունում իրեն կարգի է բերում: Ուժեղ հռնդյունին հաջորդում է լռությունը: Լսվում է շրթհարմոնի ձայն: Քիչ անց Մրցանակների Տնօրենը, ուրախ ու առույգ, իր սայլակով ներս է մանում: Կարում- անցնում է բեմը և կանգնում ձախ անկյունում: Լռություն: Կրկին հնչում է զանգը: Երեք գերազանցիկներ՝ նույն դեմքով ու արտաքինով, ներս են մանում: Վերակացուն և երեք ուսուցիչները խոնարհվում ու ժպտում են: Գերազանցիկները խոնարհում են գլուխները: Մրցանակների Տնօրենը առաջին գերազանցիկին մի հրացան է տալիս: Գերազանցիկը զինվորական շարժուձևերով ետդարձ է կատարում ու կանգնում շարքի վերջում: Սրցանակների Տնօրենը երկրորդ գերազանցիկին տափս է ևս մի հրացան: Նա կանգնում է մեջտեղում: Մրցանակների Տնօրենը երրորդ գերազանցիկին ևս մի հրացան է տափս: Գերազանցիկը կանգնում է շարքի վերջում: Գերազանցիկները մեջքով կանգնում են դեպի հանդիսատեսը: Հնչում է զանգը: Գերազանցիկները պատրաստվում են: Հնչում է զանգը: Գերազանցիկները շարք են կազմում: Հնչում է զանգը: Գերազանցիկները ծնկում են: Հըն- չում է գանգը: Գերազանցիկները կրակում են: Ծուխ: Աշակերտը խոցված ընկնում է գրատախտակի տակ ա գալարվում հոգեվարքի մեջ:
Պարսկերենից թարգմանեց ԷԴՈԻԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ