ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴ. Հակոբ Ղազանչյան

Չգիտեմ՝ ինչպես բեմադրիչի, բայց դրամատուրգի համար ստեղծագործական լավագույն հոգեվիճակն այն է, երբ զանգում է բեմադրիչն ու ոչ թե պարզապես պիես է պատվիրում, այլ առաջին հայացքից անլուծելի, խելահեղ, անհեթեթ (ցանկը շարունակեք՝ ըստ ցանկության) մի գաղափար է տալիս ու հեռախոսն անջատում է: Եվ ի՜նչ աննկարագրելի պահ, է, երբ դրամատուրգը առաջին հայացքից անլուծելի, խելահեղ, անհեթեթ… գաղափարը նրան է վերադարձնում՝ պիեսի վերածած:

Տարբեր առիթներով ասել եմ, բայց հիմա վերջապես գրեմ (քանզի գիրը ժամկետ չունի). եթե ժամանակին Հակոբ Ղազանչյանը չառաջարկեր՝ «Կգրե՞ս մոնոպիես երկու դերասանի համար», չէր գրվի «Երկրորդ կտակը» (երկու դերասանուհու համար), «Տրակտատ թաշկինակի մասին» (արդեն երեքի համար՝ «ախորժակը ուտելիս է բացվում»), Պատանի հանդիսատեսի թատրոնի համար՝ «Հրեշտակ ց՛պահանջ»-ը, որը կարծես թե ֆիլմ դառնալու ճանապարհին է /Քովիդ-ը մի օր ավարտվելու է, չէ՞…/:

Ի՞նչն է այս պատմությունը հանրայնացնելու նպատակս. Բեմադրիչը ոչ միայն Թատրոնի, այլև Դրամատուրգի պատմություն պիտի ստեղծի ու բեմադրի: 

 Կարինե Խոդիկյան

 

Կ. Խոդիկյան — Թատերական ի՞նչ իրավիճակի հետ կհամեմատեք այս օրերը:

Հ. ՂԱԶԱՆՉՅԱՆ — Ֆանտասմագորիա:

Կ. Խ. — Եթե հնարավորություն լիներ, այսօր ի՞նչ կբեմադրեիք:

Հ. Ղ. – Սեր, հույս և ծիծաղ ներշնչող պիեսներ՝ Շեքսպիրի կատակերգություններից:

Կ. Խ. — Եթե գաղտնիք չէ, գոնե հպանցիկ կբացահայտե՞ք Ձեր օրվա ժամանակացույցը:

Հ. Ղ. – Համակարգիչ, մեկ-մեկ խանութ, համակարգիչ, հեռուստացույց, համակարգիչ:

Կ. Խ. — Ինչո՞վ եք լցնում այս օրերի պարապուրդը:

Հ. Ղ. – Աշխատանք ապագա ներկայացման վրա, ընթեցանություն, կոլաժներ: Վերջինը հոբբի է…

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։